Զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքները սոցիալական աջակցության կարիք ունեն

Այս տարի մենք նշում ենք ՀՀ զինված ուժերի կազմավորման 19-րդ տարեդարձը: Հայոց բանակի ստեղծման և կայացման գործում իր ներդրումն ունի յուրաքանչյուր զինվոր: Նրանց մի մասն այսօր մեզ հետ չէ, մի մասն էլ ապրում է սոցիալապես վատ պայմաններում:
«Այն ֆինանսական օժանդակությունը, որ այսօր պետության կողմից տրվում է հաշմանդամ զինծառայողներին և մահացած զինծառայողների ընտանիքներին, բավարա՞ր է արժանապատիվ ապրելու համար»,- www.hra.am-ի այս հարցին «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ Գրետա Միրզոյանը պատասխանեց.
«Ինչ վերաբերում է Ղարաբաղի պատերազմում հաշմանդամ դարձած տղաներին, իմ կարծիքով, բավարար չէ: Ինչ վերաբերում է այսօրվա բանակում խաղաղ պայմաններում զոհվածներին, միանվագ խոշոր գումար են տալիս իրեն, բայց գումարով ոչ մի մոր սիրտ չի հանգստանա, էդ գումարն իրենց աչքին չի երևա: Մենք ունենք սոցվարչություն, որտեղ այդ զինծառայողների ընտանիքները ամեն տարի ցուցակագրվում են և գումար ստանում: Մենք այդքան էլ հարուստ երկիր չենք, իսկ սոցվարչություն որ մտնում ես, տեսնում ես՝ ինչքան շատ մարդ է դիմում օրական...»:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am