Դպրոցում կրկին ծեծում են

2010 թվականի հոկտեմբերի 14-ին Youtube.com կայքում հայտնվել է դպրոցում հերթական բռնության մասին տեսանյութ: «Ոչ պակաս թուրք» վերնագրով տեսանյութում ուսուցչուհին ծեծի է ենթարկում մի քանի աշակերտի:

Դատելով տեսանյութից՝ այն նոր չի նկարահանվել, սակայն միայն 3 օր առաջ է հայտնվել համացանցում:

Ուսուցչուհու ինքնությունը պարզելու HRA.am-ի հարցմանը Կրթության եւ գիտության նախարարության Տեղեկատվական վերլուծության բաժնի պետ Մարինա Ղևոնդյանը պատասխանեց, որ ԿԳՆ-ն այսօր է տեղեկացել այդ տեսանյութի մասին և անում է հնարավոր ամեն ինչ ուսուցչուհուն գտնելու համար։

«Մենք օգնության համար դիմել ենք քաղաքապետարանին, մարզերի եւ քաղաքի բոլոր դպրոցների տնօրեններին ասել ենք, որ նայեն այդ տեսանյութը, որպեսզի պարզենք ուսուցչուհու ինքնությունը»,- ասաց նա։

 

Աղբյուրը՝ www.hra.am