ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հինգշաբթին արդարություն փնտրելու օր է

Ամեն հինգշաբթի կառավարության շենքի առջև կարելի տեսնել ցուցարարների, ովքեր պայքարում են իրենց ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար։ Նրանց մեջ են նաև տարբեր հանգամանքներում մահացած զինծառայողների սևազգեստ մայրերը, ովքեր դեռ սպասում են արդարադատության։
«Ես ձեզ առողջ որդի եմ տվել, դուք ինձ դիակ եք վերադարձրել։ Երեք տարի է անցել, ես չունեմ մահվան պատճառ»,- ասում է 2007-ին Վարդենիսի զորամասերից մեկում մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը։ Վճռաբեկ դատարանը հերքել է Տիգրան Օհանջանյանի մահվան պաշտոնական վարկածը՝ էլեկտրահարումը, իրական պատճառը դեռ հայտնի չէ։
Նրա կողքին էին նաև 2001թ. սպանված Արայիկ Ավետիսյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը։
Կառավարության շենքի մոտ հավաքված էին նաև այլ խնդիրներ ունեցող ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը www.hra.am
