ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ այցելություն կատարելու մասին
10/12/10
«Աջակցություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին» ծրագրի շրջանակներում, Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները, անդամ երկրների փորձագետներ' Իսպանիայի օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցներ Անդրեաս Խիմենեսի և Էսթեր Պինոյի հետ համատեղ 11.10.2010 թվականին այցելել են ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ' դատապարտյալների պահման պայմաններն ուսումնասիրելու նպատակով:
Աշխատանքային խմբին ընդունել է ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետ Ա. Սարգսյանը: Խումբը Ա. Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է քրեակատարողական հիմնարկում, ծանոթացել խոհանոցի, բուժ. կետի, զբոսանքի համար նախատեսված տարածքների, լոգարանների, պատժախցերի և խցերի պայմաններին:
Բացի զբոսանքի համար նախատեսված տարածքներից, վերը թվարկված շինությունների պայմանները համապատասխանել են օրենսդրության պահանջներին:
Ա. Սարգսյանը Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել է, որ կատարվելու են անհրաժեշտ շինարարական աշխատանքներ, որի արդյունքում զբոսանքի համար նախատեսված տարածքներում կառուցվելու են պատսպարանները, որոնց անհրաժեշտությունը զգացվում է անձրևների կամ ձյան ժամանակ, ինչպես նաև պայմաններ են ստեղծվելու, որպեսզի դատապարտյալները զբաղվեն մարմնամարզությամբ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից 2009 թվականին արձանագրված թերությունը վերացվել էր' կիսանկուղային հարկում գտնվող պատժախցերը փոխարինվել էին երկրորդ հարկում գտնվող' լուսավոր և ջեռուցվող խցերով:
