Արդարդատության նախարարությունը մեկնաբանություններ է ուղղել Հասարակական դիտորդական խմբի հրատապ հաշվետվության վերաբերյալ

Ի պատասխան սեպտեմբերի 9-ին հրապարակված ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդների խմբի 3.09.2010 Հրատապ հաշվետվությանը, այսօր ստացվել են Արդարադատության նախարարության մեկնաբանությունները, որոնք հաստատում են խմբի կողմից արձանագրված փաստերը ՀՀ քաղաքացի Սարգիս Պողոսյանին առանց դատարանի որոշման 28 օր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում  պահվելու վերաբերյալ։ Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԱՆ մեկնաբանությունները:

 

01/3105-10

10.09.2010

ՀՀ արդրադաաության նախարարության
քրեակատար
ողական հիմնարկներում և մարմիններում
հասարակական
վերահսկողություն իրականացնող
հասարակական
դիտորդների խմբի նախագահ
պարան
Ա.Դանիելյանին

/ք.Երևաև, Այգեստան 11 Փող., տուն 43/

Ի պատասխան Ձեր 2010թ. սեպտեմբերի 3-ի թիվ 10-17 գրությանը

Հարգելի պարոն Դանիելյան,

Վերը նշված գրությամբ բարձրացված հարցի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ քաղաքացի՝ Սարգիս Մանուկի Պողոսյանը գտնվում է ԱՄՆ-ի իրավապահ մարմինների կողմից «diffusion» տեսքով միջազգային հետախուզման մեջ ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի արևելյան տարածքի դատարանի որոշման հիման վրա՝ բանկային խարդախության վարձի մեղադրանքով։ Որոնողական աշխատանքների իրականացման արդյունքում վերջինս հայտնաբերվել է, ձերբակալվել, այնուհետև պահվել է ՀՀ արդարադատության նախարարույթան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, ինչի համար հիմք են հանդիսացել կալանքի որոշման մասին պաշտոնական գրագրությունները։Ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ ԱՄՆ-ի իրավասու մարմիններից պահանջվող փաստաթղթերի բնօրինակները ստանալու ուղությամբ։Այդ փաստաթղթերը չեն տրամադրվել, ուստի Սարգիս Պողոսյանը ազատ է արձակվել։Ըստ գլխավոր դատախազության տեղեկատվության, ներկայումս ստացվել է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշման բնօրինակը։

Հարգանքով՝             Գ.Դանիելյան

Արդարադատության նախարարի պատասխանը jpg ֆայլով

Դիտորդական խմբի հրատապ հաշվետվությանը կարող եք ծանոթանալ այստեղ։