Պաշտպանի հայտարարությունը բանակում կատարված միջադեպերի վերաբերյալ

Ս/թ. հուլիսի 27-ին ՀՀ ԶՈՒ թիվ 3-րդ բանակային կորպուսի' զին­­վորական դիրքերում հրազենից մահացել է 31-ամյա պայմանագրային զինծառայող, մաս­­նագիտությամբ արևելագետ, լեյտենանտ Արտակ Նազարյանը:

Մեկ օր անց ավելի սահմռկեցուցիչ դեպք տեղի է ունեցել N զորամասում, որ­տեղ զինծառայողը նախ սպանել է մի քանի զինծառայողների, այնուհետև ինք­նա­սպան եղել:

ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որ խս­տա­գույնս ցուցումներ են տրվել համապատասխան ծառայություններին' դեպքի բոլոր մանրամասնությունները պարզելու համար:

Միմյանց հաջորդող նման դեպքերը համալրում են տար­­բեր զորամասերում կա­տար­­ված սպանությունների շարքը, ինչը չի կարող բա­ցա­սա­կան ազդեցություն չունենալ թե բանակի մարտունակության, և թե հա­սա­րա­կու­թյան բարոյահոգեբանական մթնոլորտի վրա:

Մարդու իրավունքների Պաշտպանը ցավակցում է զոհերի հարազատներին, դա­տա­­պարտում նման դեպքերը, կոչ է անում իրավասու մարմիններին ձեռնարկել բոլոր ան­հրա­ժեշտ քայլերը դեպքերի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ բա­ցա­հայտ­ման, ինչպես նաև մեղավորներին օրենքով սահմանված պատաս­խա­նա­տվո­ւ­թյան են­թարկելու համար: