ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մամուլը որպես ինստիտուտ կայացել է

«Իշխանությունը կամ փորձում է իր կողմը գրավել տպագիր լրատվամիջոցը, դարձնել կառավարելի, կամ էլ' պայքարել նրա դեմ: Եթե հնարավոր է' ընդհանրապես վերացնել ասպարեզից, եթե ոչ, ապա այնպիսի խոչընդոտներ ստեղծել, որ գոյատևելու խնդիրը շատ բարդ դառնա՚» - մամուլ-իշխանություն փոխհարաբերություններն այսպես է բնութագրում ՙ«Հրապարակ»՚ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:
Տպագիր լրատվամիջոցների ընդհանուր տպաքանակը Հայաստանում 50-60 հազար է: Այս թիվն արդեն խոսում է այն խնդիրների մասին, որոնք կան տպագիր լրատվության դաշտում, համոզված է
«Հրապարակի» խմբագիրը Արմինե Օհանյանն ու «Հայկական ժամանակ»՚ օրաթերթի տնօրեն Աննա Հակոբյանն այսօր խոսել են մամուլի խնդիրներից ու արձանագրել, որ ժամանակի ընթացքում դրանք չեն նվազել: Խնդիրները բազմաշերտ ու բազմազան են' ֆինանսատնտեսկանից մինչև բարոյահոգեբանական, ֆիզիկական պաշտպանվածությունից մինչև հասարակության տարբեր խավերի հետ շփման նրբություններ: ՙ
«Հրապարակ՚» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը մամուլի կայացման 20 ամյա ընթացքը ամփոփելով'արձանագրում է, որ խնդիրները չեն նվազել:
«Տխուր պատկեր է ու վկայում է այն մասին, որ և հասարակական մակարդակում , և իշխանության մեջ մամուլի նկատմամբ չկա պատշաճ հարգանք, վերաբերմունք , գնահատական՚: «Չկա մամուլի հետ կապված որևէ խնդիր, որը շրջանցած լինի ՙ«Հայկական ժամանակ՚»-ը ' ասում է օրաթերթի տնօրեն Աննա Հակոբյանը' հավելելով սակայն, որ դաշտում առկա խնդիրները , թեև դանդաղ, բայց լուծվելու միտումներ ունեն:
«Բոլոր խնդիրները, շատ դանդաղ, կրիայի դանդաղությամբ շարժվում են տեղից ու դրական տենդենց, այնուամենայնիվ կա՚»:
Տպաքանակի աճը 2000-ից 8000 «ՙՀԺ»՚-ի տնօրենը նույնպես այդ միտումներին է վերագրում, թեև համոզված է, որ եթե չլինեին իրացման հետ կապված խնդիրները, տարատեսակ խոչընդոտները, օրաթերթի տպաքանակն ավելի մեծ կլիներ:
Մամուլի ներկայացուցիչները այդուհանդերձ կարծում են, որ նախորդ 20 տարիների ընթացքում մամուլը, որպես ինստիտուտ կայացել է: Իր այս դիտարկումՙ «Հրապարակ»՚ օրաթերթի խմբագիրը քննադատի ու դատավորի դեր ստանձնած քաղաքական գործիներին ուղղեց: ՙ Դուք ձեր ոլորտները , ձեր ինստիտուտները , որտեղ գործում եք, կայացրե՞լ եք ու միայն մամուլը չի կայացել: Եթե ինչ -որ բան այս երկրում կայացել է, դա մամուլն է: Մենք հիմա ստանձնել ենք բոլոր մյուս ինստիտուտների դերը՚:
Այդ դեպքում , որքանո՞վ է հաջողվում մամուլին ազդել հասարակական կարծիքի վրա կամ ձևավորել այդ կարծիքը: Տպագիր լրատվամիջոցների 50-60 հազար ընդհանուր տպաքանակն ու հետուստատեսության հսկայական լսարանը անհամեմատելի են, բայց ազդեցություններն ուղիղ համեմատական չեն:
«Երբեմն փոքր հրապարակումը մեծ աղմուկ է բարձրացնում», ասում է ՙ«Հրապարակի՚» խմբագիրն ու եզրահանգում: Որ ՙայո, թերթերին հաջողվում է եղանակ ստեղծել մեր երկրում՚:
Աննա Հակոբյանի կարծիքով' Հայաստանում հասարակական կարծիք ստեղծում է միայն և միայն տպագիր մամուլը:
ՙ«Մենք ուզում ենք ազատ լինել ոչ ազատ պայմաններում և հասնել այդ ազատությանը մեր ուժերով»՚, ասում է նա:
«Հրապարակ»՚ օրաթերթի խմբագիրն այս հարցում փոքր-ինչ այլ տեսակետ ունի: Նրա կարծիքով' անազատ երկրում ազատ մամուլ չի կարող լինել. ՙ«Դա բացառվում է, որովհետև ազատությունը մեկուսացած, առանձին մի խմբի ազատություն չի կարող լինել» ՚:
Փոխարենը ՙՀայկական ժամանակի՚ տնօրենը նշում է.ՙ«Համաձյան եմ, որ մեր երկիրն ազատ չէ, բայց չեմ կարող ասել որ չկա ազատ մամուլ: Այդ դեպքում ես դեմ կգնամ ինքս ինձ, իմ գործընկերներին, դեմ կգնամ մեր թերթին՚»:
«Հայկական Ժամանակ»՚-ն արդեն երկու տարի գործում է գլխավոր խմբագրի անազատության պայմաններում: Աննա Հակոբյանի խոսքով ' հեշտ չէ. ՙՀնարավորինս փորձել ենք կոմպենսացնել այդ բացը, թիմային աշխատանքի ենք անցել մի հոգուն փոխարինելու համար, ու, կարծում եմ, մեր ընթերցողները, մեր հասարակությունը, մեր գործընկերները պետք է գնահատեն, թե որքանով է դա մեզ հաջողվում՚:
Լուսինե Մանուկյան
