ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Ոչխարի գործ». գերշահույթ հայկական ձևով

Արտաքին շուկաների առկայությունը, թվում է, թե պիտի միայն նպաստի ազգային տնտեսության զարգացմանը, խթանի ներքին արտադրողին, արդյունքում' աշխուժացնի ներքին շուկան: Սակայն որոշակի իրավիճակներում տեղի է ունենում հակառակ պատկերը' արտաքին շուկան գոյանում է, և դրա արդյունքում տուժում է շարքային սպառողը:
Ասվածի վառ վկայությունն է վերջին ամիսներին ոչխարի գլխաքանակի կտրուկ նվազման հետ կապված իրավիճակը: Ինչի արդյունք է հանրապետությունում ստեղծված իրավիճակը' սխալ տնտեսական քաղաքականություն վարելու±, ոլորտի կոռումպացվածության±, պետական այրերի կողմից <հովանավորվող> մենաշնորհի, ինչի օրինակներին մենք բազմիցս ականատես ենք եղել, թեև առկա է այն դեպքը, երբ որոշ մարմիններ, տվյալ դեպքում' անմիջականորեն վաճառք իրականացնողները արհեստական դեֆիցիտ ու խուճապ են ստեղծում, գները կտրուկ բարձրացնելու, գերշահույթ ստանալու նպատակով:
Ինչն է պատճառը, որ ինչ-որ մեկի թեթև ձեռքով հայկական ոչխարը դառնում է հայաստանցու համար անհասանելի, իսկ շուտով' միգուցե նաև դելիկատես:
Իրավիճակի պարզաբանման նպատակով դիմեցինք գործին ամենաանմիջական առնչությունը ունեցող եզդիների համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանին և ագրարա-գյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանին:
Պր. Թամոյանը հրաժարվեց որևէ պարզաբանում տալ, պատճառաբանելով, թե «իրեն այդ գործի կապակցությամբ հալածում են, և եթե ինքը որևէ բան ասի, անպայման լուրջ խնդիրներ կունենա»:
Իսկ պր. Բերբերյանի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորև.
Պր. Բերբերյան, ըստ ձեզ, ինչպե±ս և ո±ր պահից սկսվեց ոչխարների արտահանման գործընթացը:
Երբ 2009-ի դեկտեմբերին շուկայում նկատվեց ոչխարի մսի գնի կտրուկ աճ, պարզ դարձավ, որ մեր երկրում ինչ-որ բան այնպես չէ: Մենք փոքր հանրապետություն ենք, և որևիցէ ապրանքի շեշտակի նվազումը անմիջապես շուկայի վրա իր ազդեցությունն է ունենում: Իսկ շուկայում տեղի ունեցող վայրիվերումներն էլ ուղղակիորեն արտացոլում են երկրում տեղի ունեցող տնտեսական գործընթացները: Հիշենք, որ ոչխարի միսը ամենամատչելի մսամթերքն էր' միջինը մոտ 1300 դրամ: 80-90-ականներին մեր կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ թարմ ոչխարի մսի սպառումը կազմում է ընդհանուր մսի սպառման մինչև 18 տոկոսը: Մի խոսքով, պարզ էր, որ ինչ-որ գործընթացներ հանգեցրել են նման կտրուկ գնաճի:
Ու՞մ են վաճառվել ոչխարները և ո՞վ է իրականացրել այդ գործարքը: Կարելի՞ է ասել, որ այն մենաշնորհային բնույթ ունի և իրականացվել է մեկ մարմնի կողմից:
Հստակ կարող եմ ասել, որ իրականացնողի հետ կապված ասեկոսները, անուններն իհարկե չեմ տա, դուք էլ լավ գիտեք, թե պատերի տակ ինչեր են սիրում շշնջալ: Միանշանակ է, որ գնողները իրանցի գործարարներն են, որոնց հետ ես էլ անձամբ հանդիպել եմ և գործարքներ իրականացրել կարտոֆիլի արտահանման հետ կապված.
Տեղեկացնեմ, որ միայն վերջին մեկ գյուղատնտեսական տարվա ընթացքում Հայաստանից Իրան արտահանվել է 1500 տոննա կարտոֆիլ: Ինչ վերաբերում է ոչխարներին, ապա իրանցիներն իրենց երկրից հատուկ բարձրակարգ մասնագետներ էին բերել, որոնք մեզ մոտ ընտրում էին ամենաորակյալ ոչխարները, իսկ մոտ 35000 գլուխ խոտորված ոչխար թողեցին մեր հանրապետությունում: Վաճառքի ընդհանուր թվի վիճակագրությունն այսպիսին է'ըստ մաքսային վարչության տվյալների՝ մոտ 145 հազար, իսկ ըստ գյուղնախարարության'117 հազար: Իմ կարծիքով, իրական թիվը մոտ կրկնապատիկն է, այսինքն գործ ունենք մոտ 250-300 հազար գլուխ ոչխարի արտահանման իրողության հետ:
Ինչ վերաբերում է վաճառողի ով լինելուն, ապա այստեղ մենաշնորհային ոչինչ էլ չկա: Մեր ոչխարաբուծությամբ զբաղվող մանր և միջին ֆերմերները, որոնց վիճակը հատկապես 2009-ի ճգնաժամի հետևանքով էլ' ավելի վատթարացավ, գայթակղվեցին միանգամից մեծ գումար վաստակելու հեռանկարով, առանց հասկանալու, որ իրենք այդ գումարը վաստակում են, փաստորեն, 2-3 տարի ոչինչ չվաստակելու գնի դիմաց և իրանցիներին վաճառեցին իրենց ոչխարները: Ճիշտ հասկացեք, այսօր հայ գյուղացու վիճակն այնքան ծանր է, որ նրան ոչխարները վաճառելու մեջ մեղադրելն անբարո է:
Իսկ այն, որ եզդիները բողոքում են, որ իրենք հայտնվել են «խաղից դուրս» վիճակում, համապատասխանու՞մ է արդյոք իրականությանը:
Եզդիները փորձել էին խորամանկ գործարք անել, մտածել էին' իրանցուն էժան կծախենք, կգնանք մյուս շրջաններից էժան կգնենք, կվերականգնենք քանակը: Միայն եզդիաբնակ Զովունիում վաճառեցին իրենց 35000 գլուխ ոչխարների մոտ 90 տոկոսը՝ մտածելով, թե Ապարանի կողմերից կգնեն ավելի էժան: Երբ պարզվեց, որ գործարքը տեղի է ունեցել ամենուր և եզդիները դռնեդուր ընկած չկարողացան ոչխար չարել, այդժամ միայն հասկացան, թե մայրացուին կորցնելով իրենք ինչ~ լուրջ սխալ են թույլ տվել, հետո սկսեցին ահազանգել, անհիմն մեղադրել այս կամ այն մարմնին: Բայց ով± է մեղավոր, եթե իրենք են վաճառել և իրավիճակը իրենց վերահսկողությունից դուրս է եկել: Այնպես որ, իրենք տուժված կողմ չեն և իրավիճակը ճիշտ չգնահատեցին, այստեղից էլ իրենց «խաղից դուրս մնալու» իրողությունը:
Ըստ ձեզ, մեր պետական համապատասխան մարմինները կրու՞մ են պատասխանատվություն ստեղծված իրավիճակի համար:
Իհարկե կրում են, և բավական լուրջ: Երբ ասում ենք «պետական ծառայող», ապա իր երկրից այդ քանակությամբ ոչխար արտահանվի, ընդ որում' մայրացուների զգալի քանակով, առնվազն ապաշնորհության, եթե չասենք' անբարոյության հետևանք է: Պետական մարմինները, առաջին հերթին' գյուղնախարարությունը պարտավոր էր հասկանալ շուկայի պահանջարկը, կարողանալ գնահատել ու վերահսկել արտահանման քանակը: Սակայն ինչպես վերահսկեցին, երբ այսօր ՀՀ-ում չի իրականացվում անասնագլխաքանակի հաշվառում: Սա մեր գյուղտնտեսության ոլորտի ամենամեծ բացերից է: Հաշվառում Հայաստանում չի կատարվում ԽՍՀՄ տարիներից հետո, իսկ երբ հաշվառում չի կատարվում, ինչպե±ս կարող ես իմանալ, որքան էգ, որքան արու կա, էլ չեմ ասում' ինչպես կարող ես պարզել, թե քանի± մայրացու է վաճառվել: Այնպես որ, մայրացուների հետ կապված փսիխոզը ես համարում եմ գոնե մասամբ հնարածին բան:
Իսկ մաքսային վարչությունը չի՞ կրում պատասխանատվություն:
Մաքսային վարչությանն այս գործին խառնելը և նրա վրա պատասխանատվություն բարդելը ես անբարո եմ համարում: Մարդիկ հստակ իրենց գործն են անում: Եթե ՀՀ համապատասխան օրենքը չի արգելում երկրից ինչ-որ բան արտահանելը, իսկ արտահանումն էլ կատարվում է ըստ օրենքի, նրանք արտահանողի հանդեպ որևէ խոչընդոտ դնել չեն կարող:
Հունվար ամսին «Արմնյուզին» տված ձեր հարցազրույցում դուք ասել էիք, որ «իրավիճակը կարող է հասնել նրան, որ գործին միջամտեն ազգային անվտանգության մարմինները»: Դուք հիմա՞ էլ պնդում եք, որ խնդիրը կարող է հասնել ազգային անվտանգության մակարդակին:
Իհարկե ասվածս վերաբերում էր խոշոր եղջերավորի գլխաքանակին: Իսկ ինչ± եք կարծում, եթե 2010-ի դրությամբ 48 հազար գլուխ խոշոր եղջերավորի պակաս ունենք, որից 27 հազարը կաթնատու կովեր են, դա լուրջ, պետական անվտանգության խնդիր չէ±: Եթե մենք մսամթերք ենք ներկրում մեր երկիր, այն էլ հաճախ ամենաանցանկալի որակի, մասնավորապես' Հնդկաստանից վայրի գոմեշի միս ենք ներկրում, որը ողջ աշխարհում գրեթե մերժված մթերք է համարվում, նման վիճակում 47 հազար գլխի պակասելը տագնապեցնող չի±:
Իսկ ու՞ր են գնացել այդ 47 հազար գլուխը:
Մի մասը էլի մեր հարավային հարևաններն են գնել, մի մասն էլ ուղղակի մորթի տակ է գնացել, շատ գյուղացիների համար հիմա կով պահելը դժվարացել է, նրանք էլ վաղվա օրվա մասին չմտածելով, մորթում, միսը վաճառում են: Ինչու± եմ ազգային անվտանգության մասին հիշատակում: Այստեղ միայն շարքային սպառողի շահերի խնդիրը չէ: Միսը նաև մեր բանակի համար ռազմավարական նշանակության մթերքներից է: Եթե այն զգալի թանկանում է, ուրեմն աճում են բանակ պահելու հետ կապված ծախսերը, եթե հաշվի առնենք, որ մեր պետբյուջեն էլ «մի օրի չի, մենք էլ գիտենք թե բանակ պահելը այսօր ինչ ծախսեր է պահանջում, նման լրացուցիչ խնդիրը չի կարող մտահոգիչ չլինել:
Ըստ ձեզ, վիճակը ե՞րբ կարող է շտկվել:
Պետական այրերի հավաստմամբ, այս տարվա ընթացքում պետք է վիճակը շտկվի: Ինչպես «Հ1»-ով ամենաբարձր աստիճանի չինովնիկներն էին պնդում, այս փետվարին արդեն վիճակը պիտի կարգավորվեր: Մի քիչ ավելի ցածր աստիճանի չինովնիկները նշում են մայիս ամիսը: Այս պահի դրությամբ Վրաստանից է ոչխարը ներկրվում: Այնտեղ գնում են կգ-ը մոտ 1500 դրամով, իսկ այստեղ այդ վրացական ոչխարի միսը վաճառվում է 3500 դրամով: Աբսուրդ չէ±, մերը տանք ուրիշին, գնանք երրորդ կողմից գնենք ու գրեթե նույնքան թանկ վաճառենք ազգաբնակչությանը: Իմ գնահատմամբ, իրավիճակը կշտկվի 3-5 տարի հետո, ընդ որում' այն դեպքում, եթե գործով զբաղվեն լուրջ, արհեստավարժ մասնագետները: Հակառակ դեպքում, կլինի պր. Թամոյանի կանխատեսումը, այն է' 10 տարուց ոչ շուտ:
Եվ վերջում, ինչ՞ անել, որպեսղզի արտաքին շուկայի առկայության դեպքում շարքային սպառողը չտուժի: Ո՞րն էԻնչում± է ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը:
Միանշանակ կարող եմ ասել' պատճառը գյուղատնտեսության բնագավառի գլխին կանգնած մարդկանց ոչ պրոֆեսիոնալիզմն է: Հերիք է, որ ոլորտին տիրապետեն գործից հասկացող պրոֆեսիոնալները, նման իրավիճակներ չեն լինի: Չէ որ պրոֆեսիոնալն իր հետևեից պրոֆեսոնալներ է բերում, իսկ ոչ պրոֆեսիոնալը' հակառակը' իրեն շրջապատում է իր պես կադրերով, որպեսզի իր մասնագիտական տգիտությունը չնկատվի:
Լևոն Գևորգյան
