Միասեռականների նկատմամբ վերաբերմունքը փոխվե՞լ է

Բժիշկ-սեքսապաթոլոգներ Ռուզան Ազատյանն ու Արամ Բարսեղյանը համոզված են, որ մարմնավաճառությունն ու համասեռականությունը նպաստում են տարածաշրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդացության աճի տեմպին: Այս հիվանդությունը մեր տարածաշրջանում ավելի բարձր է, քան եվրոպական երկրներում:

Ըստ մասնագետների` սեռավարակներով վարակվելու վտանգը մեծ է հատկապես միասեռականների շրջանում: Հայաստանում միասեռականներ միշտ էլ եղել են, սակայն այսօր, ըստ սեքսապաթոլոգների, նրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքը փոխվել է։

Ըստ բժիշկների' միասեռականների' «ջրի երես դուրս գալը» նաև փաստում է այն մասին, որ Հայաստանը եվրոպականացման ուղին է բռնել:

Բժիշկ Բարսեղյանն ասում է որ հոմոսեքսուալիզմի խնդրով իրենց դիմում են մեծ տարիքի մարդիկ, ովքեր փոխվելու միտք չեն ունենում, հայ կանաք  էլ  դիմում են ոչ թե կողմնորոշումը փոխելու, այլ օրգազմ ունենալու համար։

 «Հոմոսեքսուալիստների մոտ սեռավարակներով վարակվելու վտանգն ավելի մեծ է, քան լեսբուհիների մոտ, քանի որ գործողությունը կարող է սահմանափակվել միայն քնքշանքներով,- ասում է նա,- Հոմոսեքսուալիստների մոտ էլ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակվելու հավանականությունն է շատ, քանի որ նրանց սեքսը անատոմիական տեսակետից այնքան էլ բնական չէ»։

Բարսեղյանը հիշում է մի դեպք, երբ 20 տարեկան երիտասարդը դիմել էր իրեն՝ փոխվելու խնդրով և ասել, որ 14 տարեկանից կոպիտ ձևով սխալ ուղղու վրա են կանգնեցրել։ 

Մասնագետները կարևորում են սեռական դաստիարակության հարցը' նշելով, որ դեռևս դպրոցից երեխան պետք է պատկերացում կազմի իր սեռական օրգանների մասին:

 «Պարտադիր չէ դպրոցահասակ երեխայի մոտ սեքսից խոսել, յուրաքանչյուր տարիքի երեխայի իր ինտելեկտին համապատասխան տեղեկատվություն պետք է տրվի»,- ասում է  Ռ. Ազատյանը՝նշելով, որ իրենց շատ են դիմում նաև լեսբուհիները, որոնց հայ իրականության մեջ ավելի մեղմ են ընդունում, քան հոմոսեքսուալիստներին։

Բժիշկ-սեքսոլոգը պատճառը բացատրեց այսպես, որ լեսբուհին կարող է բիսեքսուալ կապի մեջ մտնել ու երեխա ունենալ, իսկ երբ տղամարդն է դառնում հոմոսեքսուալ,  դադարում է լինել ընտանիքի հայր, տղամարդ։

Մասնագետները նշում են նաև, որ միասեռականությունը շեղում չէ, և, որ նման մարդիկ եվրոպական երկրներում հասարակության լիիրավ անդամներ են և դա է պատճառը, որ շատ միասեռականներ գալիս, իրենցից տեղեկանք են ուզում, որպեսզի մեկնեն արտերկիր։

«Հանրային տեղեկատվության և գիտելիքի կենտրոն» հ/կ-ի նախագահ Մամիկոն Հովսեփյանն ասում է, որ հոմոսեքսուալիստների նկատմամբ վերաբերմունքը տասը տարի առաջվա համեմատ  փոխվել է, սակայն բժիշկները մնացել են նույն սովետական գրականության մտածելակերպին, ինչը բնորոշում է հոմոսեքսուալիզմը՝ որպես  հոգեկան խանգարում է և այլն։ Նրա խոսքով՝ հատկապես վիրտուալ միջավայրում հոմոսեքսուալիզմի մասին թյուր ինֆորմացիաներ են տարածում սեքսապաթոլոգներն ու հոգեբանները։

«Պետք է հասկանալ, որ հոմսեքսուալիստ լինելը մարդու որոշումից, ցանկությունից ու շրջապատի ազդեցությունից կախված չէ,- բացատրում է Մամիկոնը,- դա մարդու սեռական կողմնորոշումն է, ինչպես, օրինակ, հետերոսեքսուալիստների դեպքում»։

Քրիստինե Վարդանյան