ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Միլանոյի» գույքն առգրավել է ԴԱՀԿ–ն

Սեփական տարածքից օտարման մասին լուրը Ղուկասյանների ընտանիքն իմացել էր վտարումից մեկ օր առաջ՝ կեսգիշերին, երբ ԴԱՀԿ աշխատակիցներից եկել ու տեղյակ են պահել, որ մինչև առավոտյան 11-ը պետք է տարածքը ազատված լինի, իսկ օտարման մասին ծանուցագիրը պաշտոնապես ստացել են միայն այսօր։
Ինչպես այսօր տեղեկացրեց փաստաբան Տիգրան Հայրապետըանը «Միլանո» խանութից երեկ օտարված գույքը ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները պետք է տանեին Կարագուլյանի վարձած պահեստամաս, սակայն երեկ մինչև կեսգիշեր ԴԱՀԿ աշխատակիցներն իրեց չեն ասել, թե ուր են տեղափոխում խանութի ապրանքը։
Սփյուռքահայ Ավետիս Կարագուլյանի դատական հայցի արդյունքն է, որ «Միլանոյի» սեփականատեր Հովհաննես Ղուկասյանին վտարում են սեփական տարածքից՝ առանց որևէ փոխհատուցման։
Փաստաբանի խոսքով, երբ Ղուկասյանն իմացել է, որ իր ապրանքը տանելու են Կարագուլյանի պահեստ, հարկադիրներին ասել է՝«Ստացվում է՝ գառանը տանում եք գայլի երախը»։
Դատախազությունում և ԱԱԾ-ում Ղուկասյանի կողմից գույքի հափշտակության մասին հայտարարություն տալուց հետո միայն այսօր ԴԱՀԿ աշխատակիցները խանութի սեփականատիրոջը տեղյակ են պահել, որ կարող են երեկ երկու բեռնատար մեքենայով տարած ապրանքը հետ բերել։ Սակայն այսօր նույն ԴԱՀԿ աշխատակիցները շարունակում էին ապրանքը խանութից տեղափոխել։
Փաստաբան Հայրապետյանի խոսքով՝ ԴԱՀԿ-ի աշխատակիցների որոշումը հիմնված է դատարանի վճռի վրա, որում,սակայն, գրված չէ, որ պետք է վտարել «Օլիմպի» գույքը։
Դատարանի վճռում գրված է՝ բավարարել «Ավո ֆՄ» ՍՊԸ-ի հայցը, պարտավորեցնել Հովհաննես Ղուկասյանին՝ կնքել պայմանագիր և վճիռն ուժի մեջ մտնելուց հետո նրան դատարանի դեպոզիդ հաշվից վճարել հասանելիք գումարը։ Սակայն Կարագուլյանը հրաժարվում է պայմանագիր կնքել, իսկ 3 ամիս առաջ կայցված դատարանի վճիռն ի կատար չի ածվում և Ղուկասյանին չի տրվում իրեն հասանելիք փոխհատուցումը։
«Եթե ցանկանում էին վտարում անել, կարող էին գույքը փաթեթավորել, դնել որևէ անկյունում կամ առաջարկել սեփականատիրոջը՝ վերցնել գույքը իր հսկողության տակ, իսկ եթե վերջինս տարածք չունի, հարկադիր ծառայության աշխատակիցները կարող էին առաջարկել իրենց պահեստը»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ աշխատանքային ժամի ավարտից հետո, երբ Օլիմպի աշխատակիցներն արդեն հեռացել էին խանութից, ԴԱՀԿ-ի աշխատակիցներից, առանց համապատասխան հագուստների, միակողմանի գույքագրում էին անում, փաթեթավորում խանութի ապրանքը տոպրակների մեջ և առանց կնքելու ու համարները նշելու՝ տեղափոխում։ Կա նաև այս ամենի տեսագրությունը։
«Միայն գույքագրելու համար, եթե չհաշվենք նաև տեղափոխումը, պահանջվում է առնվազն 3 շաբաթ ժամանակ,- ասում է փաստաբանը,-Եթե հարկային տեսչության 4 աշխատակից 4-5 ժամում կարողանում է գույքագրել 17 միլիոն դրամի ապրանք, ինչպե՞ս կարող են ԴԱՀԿ գրեթե նույն թվով աշխատակիցները գույքագրել խանութում գտնվող 600 միլիոն դրամի ապրանքը, այսինքն՝ 600 միլիոն ապրանք գույքագրելու համար, եթե թիվը բաժանենք գույքագրողների թվի վրա, կստացվի՝ անհարաժեշտ կլինի նվազագույնը 3 շաբաթ»։
Հովհաննես Ղուկասյանը հարկային պետական տեսչությանը պետք է վճարեր 17 միլիոն դրամ տուգանք։ Հարկային տեսչության աշխատակիցները երեկ հաշվել են այդ գումարին համապատասխան ապրանքն ու ի պահ հանձնել սեփականատիրոջ՝ Ղուկասյանի հսկողությանը։
Քրիստինե Վարդանյան
