Ընդդիմադիր թերթը կտպագրվի պարտքը մարելուց հետո

Նոյեմբերի 16-ին Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Գինդ» տպարանի հայցն ընդդեմ «Օգոստոս» գործակալության, որը հրատարակում էր «Չորրորդ իշխանություն» թերթը։ Ըստ դատարանի որոշման հօգուտ «Գինդ» տպարանի «Օգոստոս» գործակալությունից բռնագանձել 2 միլիոն 6 հարյուր հազար դրամ։ Դատարանն իր վճռով արգելեց նաև «Չորրորդ իշխանություն» թերթի հրատարակումն այնքան ժամանակ, քանի դեռ «Գինդ» տպարանի պարտքը չի մարել։

Թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանը, սակայն, պնդում է «Չորրորդ իշխանություն» թերթը «Գինդ» տպարանին պարտք չէ, եւ չեն վճարելու պահանջված գումարը: Թերթի խմբագիրը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը սկզբում հայաստանյան դատական ատյաններում, իսկ հետագայում նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

«Պնդում եմ, որ սա իշխանությունների կողմից իջեցված պատվեր էր», -դատական նիստից հետո ասաց Շողեր Մաթեւոսյանը «Չորրորդ իշխանության» թերթը «Չորրորդ ինքնիշխանություն» անունով է լույս տեսնում արդեն մեկ շաբաթ' սկսած նոյեմբերի 10-ից, երբ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) աշխատակիցներն այցելել էին «Չորրորդ իշխանություն» օրաթերթի խմբագրություն եւ ներկայացրել էին համապատասխան որոշում' թերթի հրատարակումը արգելելու