ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
15-Ը ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Չնայած իշխանությունները համաներում հայտարարեցին' մարտի 1-ի ողբերգական էջը շրջելու նպատակով, սակայն այդ համաներումը ոչ բոլոր քաղբանտարկյալների վրա է տարածվելու: Փոխարենը, իշխանություններն ազատ արձակեցին իրենց ընտրակեղծարարներին: Ներկայացնում ենք 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ դատապարտված 15 անձանց ցուցակը, որոնց վրա այս համաներումը չի տարածվելու.
Սասուն Միքայելյան - դատապարտվել է 8 տարվա ազատազրկման' 235 հ 2 մասի եւ 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով
Հարություն Ուռուտյան - դատապարտվել է 6 տարվա ազատազրկման' 149 եւ 112 հոդվածների հատկանիշներով
Մկրտիչ Սափեյան - դատապարտվել է 2 տարվա ազատազրկման' 258 հոդվածի 4 մասի հատկանիշներով
Ժորա Սափեյան - դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման' 258 հոդվածի 4 մասի հատկանիշներով
Հայկ Գեւորգյան - դատապարտվել է 1,5 տարվա ազատազրկման' 258 հոդվածի 4 մասի հատկանիշներով
Մուշեղ Սաղաթելյան - դատապարտվել է 5 տարվա ազատազրկման' 316 հոդվածի 2 մասի եւ 235 հոդվածի 1 մասի հատկանիշներով
Արամ Բարեղամյան - դատապարտվել է 6 տարվա ազատազրկման' 316 հոդվածի 2 մասի հատկանիշներով
Աշոտ Մանուկյան - դատապարտվել է 5 տարվա ազատազրկման' 316 հոդվածի 2 մասի հատկանիշներով
Արմեն Խուրշուդյան - դատապարտվել է 5 տարվա ազատազրկման' 235 հոդվածի 2 մասի եւ 238 հոդվածի հատկանիշներով
Ֆելիքս Գեւորգյան - դատապարտվել է 7 տարվա ազատազրկման' 235 հոդվածի 2 մասի եւ 238 հոդվածի հատկանիշներով
Գաբրիել Գաբրիելյան - դատապարտվել է 7 տարվա ազատազրկման' 225 հոդվածի 1 մասի հատկանիշներով
Վրեժ Նիկոլյան - դատապարտվել է 6,5 տարվա ազատազրկման' 225 հոդվածի հատկանիշներով
Արա Հովհաննիսյան - դատապարտվել է 9 տարվա ազատազրկման' 225 հոդվածի 2 մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով
Շմավոն Գալստյան - դատապարտվել է 6 տարվա ազատազրկման' 206 հոդվածի հատկանիշներով
Արշալույս Հակոբյան - մեղադրվում է 316 հոդվածի հատկանիշներով: Նրա դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռ չի ավարտվել եւ այն դեռ չի ուղարկվել դատարան:
Ա. ԳԱԼՈՅԱՆ
