FIDH եվ ՔՀԻ–ն կոչ են անում ազատ արձակել քաղբանտարկյալներին

2009թ. մայիսի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոչ արեց քաղաքական ուժերին եւ նորաստեղծ հանրային խորհրդին, որպեսզի նրանք իրենց առաջարկությունները համաներման անհրաժեշտության ու պայմանների մասին ներկայացնեն նախագահական նստավայր։ Համաներումը պետք է վերաբերվի ընդդիմադիր գործիչներին, այդ թվում՝ երեք Ազգային ժողովի պատգամավորներին, ովքեր աջակցություն են ցուցաբերել ընդդիմությանը՝ բողոքելով 2008թ. նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ Մի շարք ընդդիմադիրներ ձերբակալվել են և մեղադրվել տարբեր հանցագործությունների համար մարտի 1-ի իրադարձություններից հետո, երբ երկրի նախագահն արտակարգ իրադրություն հայտարարեց (տես՝ 2008թ. մարտի 7, Հայաստան, FIDH calls for an immediate end to the state of emergency www.fidh.org/FIDH-calls-for-an-immediate-end-to)

«Եթե արդյունքում պարզվի, որ իրոք հասարակության մեջ նման ցանկություն կա, ես անմիջապես կօգտվեմ իմ Սահմանադրական իրավունքից, կդիմեմ Ազգային ժողով՝ որոշում ընդունելու համար»,-ասել է Սերժ Սարգսյանը։

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան եւ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը բազմիցս կոչ են արել իշխանություններին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, ներառյալ բոլոր նրանց, ովքեր ազատազրկման են ենթարկվել 2008թ. մարտի 1-2 իրադարձությունների կապակցությամբ։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նմանատիպ պահանջ է ներկայացրել 1609 և 1920 բանաձևերում։

Մեր կազմակերպությունները կրկին կոչ են անում ՀՀ նախագահին ՝ ազատ արձակելու Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին և խղճի բանտարկյալներին։