Ընտրությունների ընթացքը օնլայն՝ շարունակաբար թարմացվող տեղեկություններ

Երեւանի ավագանու ընտրությունների օրվա ընթացքում թեժ գծի ողջ աշխատանքը լուսաբանվեց www.hra.am-ի կողմից։

Առավոտյան ժամը 8։00–ին արագ արձագանքման մեքենաները սկսեցին իրենց աշխատանքը։ 20 մեքենաներ մեկնեցին քաղաքի տարբեր թաղամասեր։ Յուրաքանչյուր մեքենա համալրված էր հետևյալ կազմով` մեկական իրավաբան, դիտորդ, ակտիվիստ և լրագրող: Մեքենաների աշխատանքները համակարգվում էին թեժ գծի աշխատակազմի կողմից՝ ընդունվող զանգերին համաձայն։

21:35
Ընտրող Ալինա Խառատյանը գնացել է 9/03 տեղամաս 19:30 եւ հայտնաբերել է, որ իր անվան դիմաց ստորագրել են, դիմել ե հանձնաժողովի նախագահ Կարեն Հովհանիսյանին, ՀՀԿ ներկայացուցիչ, նախագահը հրաժարվել է արձանագրություն կազմելուց, ձգձգել է մինչեւ ընտրությունների ավարտը, սպառնացել ընտրողին, որ իր դեմ արձանագրություն կկազմվի, որ ընտրությունը ինքն է կատարել եւ ինքն է ստորագրել։ Ընտրողը գնացել է ոստիկանությունը, սակայն ոստիկանությունը չի ընդունել բողոքը։ Այս հարցը լուսաբանվել է «Ժամանակ» թերթի լրագրողի կողմից, որը ներկա է գտնվել այս միջադեպին

21:30
Հարց՝ Կարո՞ղ է արդյոք հանձնաժողովի անդամը ստորագրության փոխարեն արձանագրության մեջ դնել անձնական կնիք:
Պատասխան՝ Ոչ

20:55
4/21 տեղամասում հրաժարվել են հայտնել ընտրողների վերջնական քանակը, ասելով, որ մինչեւ վերջնական հաշվարկ չկատարեն, չեն հայտնի:

20:50
8/24 ընտրատարածքը որոշ ժամանակվա ընթացքում շրջապատված է եղել կարմիր բերետավորների կողմից, որոնք որոշ ժամանակ հետո լքեցին ընտրատարածքը: Դա նույն ընտրատարածքն է, որտեղից քիչ առաջ տեղեկություն ստացանք այն մասին, որ կորել է երկու կապոց քվեաթերթիկ:

20:40
Ահազանգ ստացանք IWPR-ի ներկայացուցիչ, լրագրով Մանուշակ Թավրիզյանից, որը ըստ  օրենքի իրավունք ունի մասնակցել ընտրությունների արդյունքների հաշվարկին: Սակայն  լրագրողին ուժ գործադրելով դուրս են հանել 08/01 տեղամասից: 08/02 տեղամաս նրան նույնպես չեն թողել:

20:40
Ահազանգ՝ 5/10, 5/9 ընտրատեղամասում մի խումբ անձինք փորձում են մուտք գործել ընտրատեղամաս:

20:20
Ահազանգ է ստացվել, որ 8/24 տեղամասում երկու կապոց քվեաթերթիկ է կորել: Ընտրատարացքի ներսում այս պահին վեճ է ընթանում:

20:20
Մեր դիտորդը հայտնեց, որ 5/15 տեղամասը փակելուց հետո եկել են մի խումբ մարդիկ եւ լցոնում են կատարել:

20:15 145 դպրոցում գտնվող 5/27 տեղամասի փակվելուց հետո մի խումբ անձինք մուտք են գործել ընտրատեղամաս:

20:15
ՀԱԿ-ի թեկնածուն ահազանգեց, որ 5/10 տեղամասում լցոնում է տեղի ունեցել, լարված իրավիճակ է:

20:15
Հարց՝ Քվեարկությունը ավարտելուց հետո, դիտորդը իրավունք ունի՞ մնալ ձայների հաշվարկին:
Պատասխան՝ Այո, ունի:

19:55 8/18 20-րդ մեքենան է գնացել
30 մարդ մտել է ընտրատեղամաս, ահաբեկել են Հայկական ժամանակ-ի լրագրողին, այնուհետև եկել են ԵԿՄ-ի տղաները և ստիպել են նրանց հեռանալ ընտրատեղամասից:

19:50 Ահազանգ է ստացվել, որ 4/19 տեղամասում ցուցակները մատչելի չեն եղել, փակցված են եղել ընտրողների համար անհասանելի վայրում:

19:36 Ահազանգ է ստացվել, որ 10/20 տեղամասում, 114 դպրոցում տեղեկություններ կան, որ լցոնումներ են կատարել. Այս տեղեկությունը ժխտվել է:

19:30
Մեր խմբի լրագրողը հայտնեց, որ 8/18 տեղամասում մի կին բարձրաձայն քարոզում էր Հանրապետական կուսակցության օգտին, ասելով, որ լավ է անում, նրանք իր բարեկամներն են:

18:58 15 մեքենան հայտնում է, որ 1/11 տեղամասում դիտորդը հաղորդել է, որ առավոտյան ավտոբուսներով եւ երթուղային տաքսիներով հատուկ ցուցակով մարդկանց են բերել, որ քվեարկեն Հանրապետական կուսակցության օգտին:

18:17
Ահազանգ է ստացվել, որ 4/27 ընտրատեղամասում ՀԱԿ-ի վստահված անձը արձանագրել է, որ   որ քվեարկողը փորձել է քվեարկել ուրիշի փոխարեն: Ահազանգող ՀԱԿ-ի ներկայացուցչին ոստիկանությունը փորձում է հեռացնել ընտրատեղամասից: Ուղարկվել է 3-րդ մեքենան:

18:00 20-րդ մեքենան հայտնում է, որ 8/24 15 տղամարդ մտել են տեղամաս, կանգնել են հանձնաժողովի դիմաց: Մի հոգի քվեաթերթիկները լցրել է արկղը: Հանձնաժողովի անդամը փորձել է փակել արկղը եւ նրա ձեռքը վնասել են: Հանձնաժողովի նախագահը հերքում է այս տեղեկությունները: Դեպքի վերաբերյալ արձանագրություններ են կազմվել ՀԱԿ-ի եւ Դաշնակցության կողմից:

17:55 4/21 ընտրատեղամաս
3-րդ մեքենան հայտնում է, որ Քոչար փողոցում գտնվող Գայի դպրոցում լարված իրավիճակ է ՀՀԿ եւ ԲՀԿ կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ: 

17:42 15:50-ին թեժ գիծը հաղորդեց հետեւյալ լուրը՝
-4-րդ մեքենան հայտնում է, որ 142 դպրոցի մոտակայքում եղել են կրակոցներ, նախնական տեղեկությունների համաձայն ՀՀԿ հանձնաժողովի անդամը կրակել է ԲՀԿ անդամի վրա, որը վիրավորվել է: Առայժմ հնարավոր չէ պարզել, թե որտեղ է նա գտնվում:- /Մանրամասն տես 15:50-ի տեղեկությունը ստորեւ/
Քանի որ մենք բազմաթիվ զանգեր ենք ստանում այս միջադեպի վերաբերյալ, հարկ ենք համարում տալ հետեւյալ պարզաբանումները՝
ՀԱԿ-ի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը հեռախոսով հաստատեց տեղեկության հավաստիությունը:
Մեզ զանգահարեց մի մարդ, որը ներկայացավ 142 դպրոցում տեղակայված ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ, ասաց, որ այդպիսի միջադեպ չի եղել եւ պահանջեց հերքում տպագրել կայքում:
Բարգավաճ Հայաստան կուսակցության լրատվական ծառայությունը հեռախոսով հայտնեց, որ նմանատիպ տեղեկություններ նրանք չունեն:

17:43 Հարց՝ Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին ո՞վ է նշանակում:
Տրվեցին պարզաբանումներ Ընտրական օրենսգրքի  37 հոդվածի դրույթների հիման վրա:

17:40 5 մեքենան հայտնում է, որ 11/22 ընտրատեղամասում ՀՀԿ եւ ԲՀԿ կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ վեճ է առաջացել, հատուկ ջոկատայինները գտնվում են այնտեղ: Այժմ իրավիճակը լարված է:

17.30 8/24 տեղամասում ժամը 17:15 սահմաններում ՀԱԿ վստահված անձանց Նահապետյան Մարինեյի եւ Կարինե Հարությունյանի, ինչպես նաեւ ՀՅԴ ներկայացուցիչ Վալերի Խաչատրյանի խոսքերով տեղի են ունեցել մասսայական լցոնումներ.
«Եկան 15-20 հաղթանդամ երիտասարդներ, փակեցին մեր դիմացը եւ իրենց վերնաշապիկի տակից ամեն մեկը հանեցին 15-20 քվեաթերթիկներ ու սկսեցին լցնել: Այդպես երկու հոգի լցրեցին մոտ 40 քվեաթերթիկ, երրորդ տղան, երբ ուզույմ էր լցնել, այդ ժամանակ մեր ներակայցուցիչը խոչընդոտեց փակելով  քվեատուփը, բայց նրանք այն փակեցին նրա ձեռքերի վրա»,- ասաց ՀԱԿ վստահված անձ Կարինե Հարությունյանը:
Մարինե Նահապետյանի մատներն են վնասել, բայց արդյունքում նա կարողացել է կանխել երրորդ տղայի կողմից կատարվող լցոնումը. «Պարզ էր, որ այդպես է լինելու, քանի որ այստեղ մինչեւ այդ դեպքը շատ էին լինում կուտակումներ»:
Լցոնման ժամանակ հանձնաժողովի նախագահը եւ տեղակալը տեղում չեն եղել: Վկաները կազմել են արձանագրություն, որտեղ նշել են նույնիսկ այն ավտոմեքենաների համարանիշները, որոնցով եկել էին այդ տղաները: Ավտոմեքենաների համարներն են`SL97023, SL40108, LU178, 07OS161:
«Մենք այստեղ չենք եղել ու չգիտենք թե ինչ է եղել: Մենք գնացել էինք, որ ցրեինք դրսում հավաքվածներին, բայց հետո աղմուկ լսեցինք, մինչեւ հասանք, ուշ էր»,- հայտնեց հանձնաժողովի նախագահ Սեդա Հակոբյանը:
Ամեն դեպքում նա հրաժարվել է այս դեպքը գրանցել մատյանում` նշելով, որ ինքը ականատես չի եղել: ՀԱԿ անդամներն ասում են, որ հուսով են հարցը կկարգավորվի 20:00-ից հետո, երբ ձայները հաշվարկեն:
«Պատճենը պետք է տարբերվի»,- ասաց Կարինե Հարությունյանը:

17:24 11 մեքենան հայտնում է, որ 5/7 ընտրատեղամասում ընտրողի ձեռքում կար 2 քվեաթերթիկ եւ 2 ծրար: Հանձնաժողովի անդամը նկատել է այդ, բայց ո՛չ քաղաքացին ո՛չ հանձնաժողովի անդամները չեն կարողացել բացատրություններ տալ այդ կապակցությամբ:

17:05 5-րդ մեքենան հյատնում է, որ 11/20, 11/21 տեղամասերում ժ.12-ի տվյալներով մեքենաներով մարդկանց են բերել եւ ընտրատեղամասերում 15 հոգուց ավել մարդ է եղել:

17:00 5-րդ մեքենան հյատնում է, որ Շենգավիթ համայնքի 11/19 տեղամաասում ընտրողի փոխարեն բոլոր տվյալները լրացված են եղել եւ ստորագրված:

16:58 9-րդ մեքենան բողոք է ստացել, որ 8/31 տեղամասում նույն անձը քվեարկել է 7 անգամ:

16:45 Հարց՝ Կարո՞ղ է արդյոք ավագանու թեկնածուն լինել նաեւ վստահված անձ:
Պատասխան՝ Օրենքով չի արգելվում:

16:45 10-րդ մեքենան հայտնում է, որ Յավրովի եւ Արզումանյան փողոցների ընտրատեղամասերում նկատվել են ոստիկանության ու քաղաքացիաների կուտակումներ:

16:30 Ահազանգ է ստացվել, որ 5/3 ընտրատեղամասում Զերոյան Դերենիկը հանդիսանում է միաժամանակ վստահված անձ եւ հանձնաժողովի անդամ, ինչը օրենքի խախտում է:

16:28 (երկու ահազանգ) 9/01, 9/02, 9/03 ընտրատեղամասերում կուտակումներ են նկատվել 4-րդ մեքենայի կողմից:

16:16 3-րդ մեքենան հայտնում է, որ 4/28 տեղամասում հանձնաժողովի անդամի եւ վստահված անձի միջեւ վեճ է առաջացել, որից հետո եկել են ջիպ մակնիշի մեքենաներ եւ առեւանգել են վստահված անձին:

16:10 1-ին մեքենա 10/31 տեղամաս
55 Չեխովի դպրոցի հետեւի մասում նկատվել է երթուղային տաքսիների կուտակում:

15:50 4-րդ մեքենան հայտնում է, որ 142 դպրոցի մոտակայքում եղել են կրակոցներ, նախնական տեղեկությունների համաձայն ՀՀԿ հանձնաժողովի անդամը կրակել է ԲՀԿ անդամի վրա, որը վիրավորվել է: Առայժմ հնարավոր չէ պարզել, թե որտեղ է նա գտնվում:
Սպորտ դպրոցի մոտ, որը գտնվում է 142 դպրոցի մոտակայքում, հավաքված են բազմաթիվ ոստիկաններ եւ հատուկ ջոկատավորներ եւ հարցերին պատասխանում են, որ ոչինչ տեղի չի ունեցել, եւ ընդամենը երեխաները խաղալիք պայթուցիկ են օգտագործել:

15:40 19 մեքենան հայտնում է, որ 7/14 տեղամասում մարդկանց մեծ կուտակումներ էին առաջացել: Դաշնակցության վստահված անձի կողմից արձանագրվել, որ ընտրողը խցիկից դուրս գալուց հետո ներկայացրել է դատարկ ծրար: Ընտրողը փախել է ընտրատեղամասից դուրս: Հանձնաժողովի նախագահը օպերատիվ ահազանգել է դրսում կանգնած ոստիկաններին, որոնք բռնել են այդ ընտրողին, ներս են բերել տեղամաս եւ նա իր գրպանից հանել եւ ներկայացրել է քվեաթերթիկը:Քվեարկած է եղել Բարգավաճ Հայաստան կուսակցության օգտին: Հանձնաժողովի կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն, եւ տվյալ քվեաթերթիկը ճանաչվել է անվավեր:

15:30 19 մեքենան հայտնում է, որ 7/12 տեղամասում (174 դպրոց) լցոնում ու կրկնակի քվեարկություն է եղել: Այդ պատճառով աղմուկ էր: Հանձնաժողովի նախագահը փորձել է հանդարտեցնել իրավիճակը եւ բոլոր կողմնակի անձանց դուրս հրավիրել տարածքից:

15:30 19 մեքենան հայտնում է, որ ահազանգ է եկել, որ 7/18 ՀԱԿ-ի վստահված անձին ծեծել են ու առեւանգել: 7/17-ի ՀԱԿ-ի եւ 7/18-ի Ժառանգության ներկայացուցիչները չեն հաստատել այդ տեղեկատվությունը: Մեր խմբի աշխատակիցները հանդիպել են Անահիտ Բախշյանին ու խնդրել են, որպեսզի նա ճշտի ստացված տեղեկությունը: Պարզվել է, որ տվյալ անձը ՀԱԿ-ի շտաբերից մեկում է գտնվում, քիչ անց անձամբ ներկայացել է եւ հերքել է այդ տեղեկությունը:

15:30 5 մեքենան հայտնում է, որ 12/17 տեղամասում ցուցակում գրված էր ազգանուն, որը գրանցված էր այլ տեղ: Դիտորդներն են պարզել, որ այլ տեղ է գրանցված:

15:25 16 մեքենան արձանագրել է, որ 1/1 տեղամասում մի կին տաքսիով բերում էր մեծահասակ ընտրողներին, զգուշացնում նրանց, որ ասեն, որ լավ չեն տեսնում եւ օգնության կարիք ունեն: Նույն կինը փոխանցել է այդ մեծահասակներին ինչ-որ ծրարներ: Խումբը արձանագրել է նաեւ, որ խցերը սխալ էին տեղադրված:

15:18 12 մեքենան հայտնում է, որ 5/15 տեղամասում Դաշնակցության ներկայացուցչին անպատվել են, ուրիշ Դաշնակցության ներկայացուցիչներ հավաքվել են, դրսում թաղապետի տեղակալը, որը դաշնակ է, ապտակել է ՀԱԿԻ-ի ներկայացուցչին:

15:10 Քաղաքացին խնդրել է ճշտել ընտրատարածքի տեղամասը:

15:07 14-րդ մեքենան հայտնում է, որ 3/05, 3/06 տեղամասերում ինչ-որ անձինք իրենց մոտ ցուցակներով ստուգում էին, թե ովքեր են ընտրել, եւ ասում էին, ով չի ընտրել, գնանք բերենք:

14:50 5-րդ մեքենան հայտնում է, որ 12/13 տեղամասում հետեւյալ խախտումն է արձանագրվել՝ առանց հանձնաժողովի նախագահի իմացության օգնություն է ցուցաբերվել քվեարկության ժամանակ:

14:20 18 մեքենան տեղեկացնում է, որ 7/21 տեղամասում աղմուկ ու կոնֆլիկտային իրավիճակ է տիրել: Հանձնաժողովի 2 ՀՀԿ-ի ներակայացուցիչ անդամ վիճաբանում էին ՀԱԿ-ի վստահված անձի հետ: Արձանագրություն է կազմվել, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչը խոչընդոտում է գործընթացին եւ կանչվել է ոստիկանություն: ՀԱԿ-ի վստահված անձը հայտնում է, որ տեղամասից դուրս կգա միայն, եթե իրեն ձերբակալեն: Հետո կանչվել են ավելի բարձրաստիճան ոստիկաններ, որոնք անցել են առանձին սենյակ վիճաբանողների հետ: Ներկա պահին պարզաբանումներ են ընթանում: Սենյակ ոչ մեկին չեն թողնում: Արագ արձագանքման խմբի աանդամները պարզել են, որ վիճաբանության պատճառը եղել է այն, որ մեքենաներով մոտ 30 քվեարկողներ են բերվել տեղամաս, որոնք պարզվել է, որ այդ տեղամասի բնակիչներ չեն:
14:35 UPDATE: Ոստիկանները որոշել են դուրս հանել ՀԱԿ-ի վստահված անձին: Վերջինս հայտարարել է, որ չնայած որոշումն անօրինական է, բայց քանի որ պահանջը ներկայացված է օրենքի ներկայացուցիչ՝ ոստիկանի կողմից, նա ենթարկվում է: Խումբը նաեւ տեղեկացնում է, որ արձանագրել է, որ քվեախցիկնեևը սխալ էին տեղադրված եղել, որի արդյունքում փաստացի ստացվում էր բաց քվեարկություն: Խմբի պահանջով հանձնաժողովի նախագահը տեղափոխել է խցիկները:

14:20 20 համարի մեքենան հայտնում է, որ 7/13 տեղամասի դիմաց կանգնած է 24 մակնիշի մեքենան վրան ՀՀԿ  դրոշներ, ինչը կարող է դիտարկվել որպես քարոզչություն:

14:15 3/01 ընտրատեղամասում 14 մեքենան հայտնում է, որ քվեախցիկը սխալ է տեղադրված եղել: Արագ արձագանքման խմբի պահանջով հանձնաժողովի նախագահը դժվարությամբ, բայց համաձայնել է տեղափոխել: Ոստիկանների սենյակի մուտքը հենց ընտրատեղամասում է, եւ նրանք պարբերաբար ելումուտ են անում:

14:13 համար 5 մեքենան տեղեկացնում է, որ 12/21 ընտրատեղամասում կան կուտակումներ, արագ արձագանքման մեքենայի հայտնվելուն պես մարդիկ ցրվել են:

13:45 համար 20 մեքենան տեղեկացնում է, որ 8/18 ընտրատեղամասում առավոտյան 8-ից մոտ 100 հոգի քվեարկել են եւ քվեաթերթիկները առանց ծրարների լցրել են քվեատուփի մեջ: ՀԱԿ-ի ու Դաշնակցության ներկայացուցիչները այս առիթով դիմել են հանձնաժողովի նախագահին, վերջինս սկզբում ոչինչ չի ձեռնարկել, եւ միայն այդ մարդկանց քվեարկելուց հետո համաձայնել է, որ այդպես չի կարելի:

13:44 համար 20 մեքենան տեղեկացնում է, որ 8/18 ընտրատեղամասում առավոտյան 7.40 մի աղջիկ խնդրել է, որ իրեն թույլ տան քվեարկել: ՀԱԿ-ի ներկայացուցիչը չի համաձայնվել, ու 8.00 այդ աղջիկը քվեարկել ու գնացել է: 10.30 նա նորից եկել է քվեարկելու, ՀԱԿ-ի ներկայացուցիչը նրան ճանաչել ու չի թույլատրել: Հանձնաժողովի նախագահն ասել է, որ դա նույն անձը չի, բայց անունը ցուցակում չկա:

13:25 2-րդ մեքենան արձանագրել է 9/14 ընտրատեղամասում լցոնման փորձ, որը կանխվել է:

13:23 8/32 ընտրատեղամաս
5-րդ մեքենան հայտնաբերել է առանց կնիքների չորս առանձին ընտրացուցակ, որոնց վրա ստորագրությունները կապույտով են, իսկ կնիքով ցուցակների վրա՝ սեւ գույնով:

13:15 14-րդ մեքենան 3/01 ընտրատեղամասում արձանագրել է, որ քվեախցերը սխալ են տեղադրված:

12:53 Հարց՝ Դիտորդը կարո՞ղ է օգնել ընտրողին քվեարկություն կատարելու համար, եթե թույլ է տվել հանձնաժողովի նախագահը:
Պատասխան՝ Այո: Սահմանափակումը վերաբերվում է միայն վստահված անձին: Նույն անձը կարող է օգնություն ցուցաբերել միայն մեկ անգամ:

12:48 2/33 ընտրատեղամասից հայտնում են, որ մարդիկ արտագրում են մարդկանց անունները ու հասցեները:

12:41 8/13 տեղամասում երթուղային տաքսիներով մարդկանց տեղափոխում են: Այլ խախտում չի նկատել:

12:37 Հարց՝ Ավագանու թեկնածուն իրավունք ունի՞ որպես դիտորդ գտնվել ընտրատեղամասում:
Պատասխան՝ ոչ:

12:20 10/07 ընտրատեղամասից ահազանգում են, որ մահացածների անունները առկա են ցուցակներում:

12:08 10/11 տեղամաս 40 դպրոց
Վստահված անձը ահազանգում է, խնդրում է խումբ ուղարկել: 4-րդ մեքենան ուղարկվել է:

12:05 Մոր անձնագրի ժամկետը երկարացնելու համար, դիմել են անձնագրային բաժին, սակայն անձնագիրը մինչ օրս չի վերադարձվել: Ի՞նչ անել:
Տրվել է խորհրդատվություն:

11:50 9/28 տեղամասում 2-րդ մեքենան արձանագրել է խախտում: Ընտրողը տեսել է, որ իր փոխարեն արդեն քվեարկել են, կազմվել է արձանագրություն:

11:45 Նոր-Նորքի 3/34, 106 դպրոց
Մեր ակտիվիստը իր քվեարկության ժամանակ պարզել է, որ ընտրատեղամասում քվեաթերթիկները ավարտվել են, բայց ծրարները դեռ ոչ:

11:43 51 դպրոց Քոչարի վրա
Ահազանգ է եղել, որ կանգնած են տղաներ, ոստիկանության աշխատակիցները մարդկանց ներս են տանում, գումարներ, նոր անձնագրեր տալիս:
Ն.Զարյանի վրա գումարներ են տալիս վստահված անձի կարգավիճակով: Մահացած անձինք կան ցուցակներում:
UPDATE: 3-րդ մեքենան 11:50 ուղարկվել է

11:40 4/59 Այգեձոր Արաբկիր տեղամաս
Հաշմանդամի հետ մեկ հոգի է եկել, մտել է խուց, ասել են բարեկամ է, օգնում է հաշմանդամին:
Տրվել է պատասխան:

11:40 Շենգավիթ 8/33
5-րդ մեքենան տեղեկացնում է, որ վստահված անձանց ցուցակների վրա կնիքներ չկան

11:40 93 դպրոց Դավիթաշեն, 5/17 տեղամաս մեքենա է ուղարկվել:
12-րդ մեքենան հայտնում է, որ ՀՀԿ-ից 3 հոգի վստահված անձ  է ներկա,  ՀՀկ-ի վստահված անձը խոչընդոտում է մեքենայի անձնակազմի աշխատանքներին:
Ուղարկվել է նաեւ 11 մեքենան:
UPDDATE: 12:07 Մեր անձնակազմի անդամներից մեկը ահազանգեց, որ քաշքշուկի արդյունքում մարմնական վնասվածք է ստացել: Դեպքի վայր մեկնեց լրացուցիչ իրավաբանների խումբ:
UPDATE: Մեր խումբը արձանագրել է, որ տեղամասում շրջում են անհայտ մարդիկ, որոնք փորձում են հսկել քվեարկության ընթացքը: Արագ արձագանքման խումբը մոտեցել է նրանց, պահանջել է փաստաթղթեր: Սկզբում ոչ մի փաստաթուղթ չեն ներկայացրել, հետո ոմն ներկայացել է որպես Լեւոն Բարսեղյան եւ ներկայացրել ՀՀԿ վստահված անձի փաստաթուղթ: Մինչ այդ փորձել է խլել ֆոտոխցիկը, ինչի արդյունքում մարմնական վնասվածք հասցրել մեր աշխատակազմի անդամներից մեկին: Կազմվել է արձանագրություն:

11:39 Հարց՝ Անձնագրի պատճենով կարո՞ղ է ընտրել: Ինչ անել, եթե կորել է անձնագիրը:
Պատասխան՝ Դիմել անձնագրային բաժին անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար:

11:35 97 դպրոցից ահազանգ է ստացվել խախտումների, կուտակումների, կաշառքների վերաբերյալ: Ուղարկվել է մեքենա:

11:35 9/1 տեղամաս
2-րդ մեքենան տեղեկացնում է, որ ծեծի է ենթարկվել լրագրող Գոհար Վեզիրյանը:

11:25 9/04, 9/05 տեղամասեր ահազանգերով գնացել էր 4-րդ մեքենան, տեղեկացնում է, որ կան կուտակումներ, մեքենայի անձնակազմը դիմել է հանձնաժողովի նախագահին, վերջինս չի համաձայնվել որեւէ քայլ ձեռնարկել:

11:22 Հարց՝ Ընտրությունները ո՞ր ժամին են ավարտվում:
Տրվեց պատասխան:

11:13 110 դպրոցից ահազանգ, որ ընտրակաշառք են բաժանում: 
UPDATE: 6-րդ նեքենան 11:20 եղել է տեղում եւ տեղեկացնում է, որ ոչինչ չի նկատել: ԳԱԼԱ հեռուստատեսությունից նույնպես մարդիկ կան:

11:13 110 դպրոցում ընտրակաշառք է բաժանվում, 6-րդ մեքենան 11.20 տեղում պարզաբանում է:

11:10 5-րդ մեքենան տեղեկացնում է, որ 11/04 տեղամասում հարձակում է եղել հանձնաժողովի նախագահի վրա, նա հրաժարվում է բացատրություններ տալուց:
11/03 տեղամասում ցուցակների վրա կնիք չկա:

11:10 Իր կամքից անկախ քաղաքացուն ընդգրկել են Հանրապետական կուսակցության անդամների ցուցակում: Տրվեց խորհրդատվություն:

11:07 Հարց՝ զինծառայողը արձակուրդի մեջ է, ցանկանում է քվեարկել: Իրավունք ունի՞, թե՞ ոչ:
Պատասխան՝ ԸՕ համաձայն զինծառայողները ՏԻՄ ընտրություններին չեն մասնակցում:

11:05 9/04 եւ 9/05 ընտրատեղամասերում բաց քվեարկություն է: 4-րդ մեքենան ուղարկվել է:

10:56 114 դպրոց, 
2-րդ մեքենան տեղեկացնում է, որ վստահված անձը մոտենում է ընտրողներին եւ ուղղություններ տալիս: Այնտեղ է գտնվում նաեւ ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը եւ փորձում է կարգավորել:

10:50 Նար-Դոսի 38 9/1 ընտրատեղամաս
2-րդ մեքենան հայտնում է, որ կռիվ է եղել, ծեծել են 4-րդ իշխանություն, Հայք թերթերի լրագրողներին: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Ծեծողները եղել են ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանը եւ նրա թիկնապահները:

10:40 Հարց՝ Անձի անունը բացակայում է ցուցակից:
Տրվել է խորհրդատվություն։

10:38  114 դպրոց, 10/20 ընտրատեղամաս
1-ին մեքենան տեղեկացնում է, որ Ժառանգություն կուսակցության պատգամավորը կարգավորում է ներսում իրավիճակը, որտեղ եղել են կուտակումներ, ինչ-որ մեկը առանց իրավասությունների մինչ այդ փորձել է ներսում կարգավորել իրավիճակը:

10:30 Շենգավիթ թիվ 74 դպրոց, 11/30 ընտրատեղամաս
Գումարներ են բաժանում:
10:35 UPDATE: Արագ արձագանքման մեքենան տեղեկացնում է, որ մարդկանց կուտակումներ կան:

10:30 Շենգավիթ 97 դպրոցում 11/31, 11/32 ընտրատեղամասերում մեքենաներով մեծ քանակությամբ մարդկանց են բերում, որոնք միաժամանակ մուտք են գործում ընտրատեղամաս: 6-րդ մեքենան գնացել է ու արձանագրել, որ երթուղային տաքսիներով մարդկանց են բերում:

10:30 Շենգավիթ 110 դպրոց; 11/27, 11/28 տեղամասերում մեքենաներով մարդկանց են բերում, մեծ քանակով մարդիկ միաժամանակ մուտք են գործում ընտրատեղամաս: Ուղարկվել է 6-րդ մեքենան:

10:30 5-րդ մեքենա
Շենգավիթ 74 դպրոց 11/30 ընտրատեղամաս
Զանգ՝ գումարներ են բաժանում, մեքենա է ուղարկվել:

10:30 2-րդ մեքենա, Չեխովի դպրոց 10/31 ընտրատեղամաս
Արագ արձագանքման մեքենան տեղեկացնում է, որ նորմալ իրավիճակ է, մեքենան գնացել էր

10.20 Տիգրամ Մեծի 27/2-րդ շենքում Հանրապետական կուսակցության շտաբ կա: Ընտրողների մեծ մասից անձնագրերը վերցվում են, հետո ընրողները գնում են քվեարկելու: ՈՒղարկվել է 1-ն մեքենան:

10:15 1/33 Նոր-Նորք
Լրագրողներին ներս չեն թողնում: Ուղարկվել է 8-8րդ մեքենան:

10.10 Նորագավիթ 12/10 6-րդ մեքենա
Խառը իրավիճակ, խցանումներ, կուտակումներ

9.45 12/13 Նորագավիթ
Մարդկանց մեքենաներով բերում էին քվեարկության: 6-րդ մեքենայի կողմից գրանցվել են բոլոր մեքենաների համարները:

9.45 6-րդ մեքենա, 11/32 Շենգավիթ համայնքի 97 դպրոց, 11/32 տեղամաս
Մեծահասակ ընտրողների կուտակումներ, որոնց բերում են մեքենաներով. Ուղարկվել է  մեքենա:
Ցուցակով մարդը ելումուտ էր անում, պարզաբանում են, որ կարգավորում են ընտրությունները:

9.29 7-րդ մեքենա, Նոր-Նորք
Հարց՝ Եթե կա տեսողության հետ խնդիր, եւ քաղաքացու փոխարեն քվեարկում է մեկ ուրիշը, պարտադի՞ր է կազմել արձանագրություն։
Պատասխան՝ ոչ։

9.25 182 դպրոց,
մեքենաներով ժողովրդին են բերում: Ողարկվել է մեքենա:
9.45 UPDATE: Մեքենան տեղում է, իրավիճակը  նորմալ:

9.23 6-րդ մեքենա, 97 դպրոց
Կուտակումներ են գոյացել։ Ոստիկանն է կարգավորում ընտրատեղամաս մուտք գործելը, ինչի իրավունքը նա չունի։

9.14 Հարց՝ Որ դատարան դիմել ցուցակում ընդգրկվելու համար։ Տրվել է խորհրդատվություն։

9.10 Վստահված անձը ցանկացել է իմանալ, թե ինչպես են բողոքի դիմում կազմում։ Տրվել է խորհրդատվություն։

9.10 Հարց՝ Քաղաքացին հաշվառված չէ։ Կարո՞ղ է ընտրել, թե՞ ոչ։ Տրվել է խորհրդատվություն։