ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Երևանի ավագանու ընտրությունների թեժ գիծ 080 080 804

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հասարակական կազմակերպությունը իրականացնում է «Իրավական նախաձեռնություն 2009 - Երևանի ավագանու ընտրություններ» նախաձեռնությունը, որի նպատակն է նպաստել ընտրական իրավունքի պատշաճ իրականացմանը, կանխարգելել հնարավոր խախտումները նախընտրական շրջանում, ընտրությունների օրը, ինրպես նաեւ ընտրություններին հաջորդող հետո մեկ ամսվա ընթացքում։
Նախաձեռնության շրջանակներում գործում է անվճար թեժ գիծ 080-080-804 համարով, որի միջոցով տրամադրվում է իրավաբանական խորհրդատվություն։
Ընտրությունների օրը Երևան քաղաքում գործելու համար ստեղծվելու են 20 «Շտապ արձագանքման» մեքենաներ: Շտապ օգնության մեքենաների անձնակազմը աշխատելու է կամավորության սկզբունքով։ Յուրաքանչյուր մեքենան համալրված կլինի հետևյալ կազմով` մեկական իրավաբան, դիտորդ, ակտիվիստ և լրագրող: Մեքենաների աշխատանքները կհամակարգվեն թեժ գծի աշխատակազմի կողմից՝ ընդունվող զանգերին համաձայն։
