«Պաշտոնեական հանցագործություններ կատարում է դատավորը, հետապնդվում են փաստաբանները»

Ապրիլի 3-ին փաստաբաններ Արա Զաքարյանը, Արթուր Գրիգորյանը և Դիաննա Գրիգորյանը
հրավիրեցին մամուլի ասուլիս նվիրված դատավորի կողմից
հանցագործությունը պարտակելու եւ փոխարենը փաստաբաններին դատարանի վերաբերյալ
անհարգալից վերաբերմունք դրսեվորելու համար պատասխանատվության ենթարկելու խնդրին։

Փաստաբանները տարածել են հետեւյալ հաղորդագրությունը.

«Փաստաբաններ Արա Զաքարյանը, Արթուր Գրիգորյանը և Դիաննա Գրիգորյանը իրականացնում
են մեղադրյալներ Գևորգ Սաֆարյանի և Անուշ Ղավալյանի պաշտպանությունը, որոնց
մեղադրանք է առաջադրված այսպես կոչված «Պիցցա Դի Ռոմայի գործով»` հարկերը վճարելուց
չարամտորեն խուսափելու համար:

Դեռևս 2008 թվականի հունիսի 24-ից նշված գործը քննում է դատավոր Եվա Դարբինյանը,
որը, ինչպես պնդում են փաստաբանները, այդ գործի քննության ընթացքում կատարել է մի
շարք պաշտոնական հանցագործություններ, այդ թվում` երկու պաշտոնական կեղծիքներ:
Մասնավորապես, դատավորը կեղծել է երկու դատական որոշումներ, որոնցից մեկը կազմել և
ստորագրել է հետին թվով:

Փաստաբանները օրենքի շրջանակներում փորձել են ձեռնարկել բոլոր հնարավոր
միջոցները` դատավորի հանցավոր գործողությունները կանխելու և այդ գործողությունների
հետևանքով իրենց պաշտպանյելների խախտված իրավունքներն ու ազատությունները
վերականգնելու ուղղությամբ, որոնք, սակայն, նույն դատավորի կողմից բացահայտորեն
անտեսվել են:

Նման իրավիճակում փաստաբենները, չունենալով և ոչ մի այլ իրավական պաշտպանության
միջոց, որպես իրենց բողոքներն արտահայտելու միակ եղանակ, ստիպված են եղել լքել
դատական նիստերի դահլիճը, իսկ այնուհետև` դատավորի չարաշահումների մասին հաղորդում
են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին և այլ
պաշտոնյաների:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի` այդ ժամանակ ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ
Ավետիսյանը, դատավորի թույլ տված չարաշահումները քննության առարկա չդարձնելու և
այդպիսիք պարտակելու դիտավորությամբ, փաստաբենների դիմումին կից ներկայացված
փաստաթղթերից առանձնացրել է դատավոր Եվա Դարբինյանի կեղծած որոշումներից մեկը և,
այն պատճենահանել և ուղարկել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` իբրև
փաստաբանների նկատմամբ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար քրեական
գործ հարուցելու հիմք: Գլխավոր դատախազն էլ, ըստ երևույթին, Դավիթ Ավետիսյանի հետ
ձեռք բերած նախնական համաձայնությանը համապատասխան, այդ գրությունը կցել է
փաստաբանների կողմից դատավորի նկատմամբ ներկայացված նյութերին և այն ուղարկել
ոստիկանության քննչական մարմնին` հաստատապես իմանալով, որ ոստիկանության քննիչներն
իրավասու չեն դատավորի նկատմամբ քննություն կատարել:

Արդյունքում, ստեղծվել է մի իրավիճակ, երբ քրեական գործ է հարուցվել ոչ թե դատավորի
կատարած պաշտոնական հանցագործությունների, այլ փաստաբանների կողմից դատարանի
նկատմամբ ցուցաբերած «անհարգալից» վերաբերմունքի առթիվ: Ավելին, ոստիկանության
Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Սամվել Հովհսննիսյանը փաստաբաններին արդեն իսկ
հայտնել է, որ պատրաստվում է իրենց մեղադրանք առաջադրել:

Այս ամենը կատարվում է մի նպատակով` դատավորին զերծ պահել քրեական հետապնդման
առարկա դառնալուց միայն այն բանի համար, որ վերջինս իրենց պատվիրակատարն է
(ինչը
լիովին հաստատված է մի շարք փաստերով
): Սա է այն հարցի պատասխանը, թե ինչու մենք
չունենք անկախ դատական իշխանություն, այլ դրա փոխարեն ունենք դեռևս հին սովետական
արատավոր ժամանակներից ժառանգած և ընդամենը նոր հանդերձանքով ներկայացող մի
ծայրչաստիճան կոռումպացված դատախազա-դատական համակարգ` անկախ այն բանից, որ
արտասահմանը վերջին տասը տարվա ընթացքում մեր երկրին միլիոնավոր դոլարներ է
տրամադրել այդ արատավոր երևույթները արմատախիլ անելու համար:

Այս տասը տարվա արդյունքը Եվա Դարբինյանն է և նրան և նրա նմաններին սատարող`
դատախազության փթած համակարգը:»


Փաստաբանների նամակը ՀՀ նախագահին եւ մի շարք պաշտոնյաներին