Եվրամիությունը պետք է զգալի բարելավման հասնի մարդու իրավունքների ոլորտում

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիա
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ
Ընդդեմ իրավական կամայականության հիմնադրամ
Հայաստանի Հելսինկյան Կոմիտե

 

 

 

Փարիզ, Բրյուսել, Երևան, 10 փետրվարի 2009թ.

Նպաստելով ԵՄ–Հայաստան գործողությունների պլանի մարդու իրավունքների ոլորտում իրականացման մոնիտորինգին ՝ Մարդու Իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (ՔՀԻ), Ընդդեմ իրավական կամայականության հիմնադրամը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ԵՄ–ի ուշադրությունն են հրավիրում հետևյալ գնահատականների և առաջարկների վրա։

ԵՄ–Հայաստան 9-րդ համագործակցության նիստը տեղի ունեցավ դեկտեմբերի 2008թ. 9–ին, 2008թ. «Մամլո հաղորդակցության մեջ ԵՄ–ն նշել է «Հայաստանի առաջընթացը ԵՄ հարևանության քաղաքականության գործողությունների պլանի իրականացման գործընթացում», «համաձայնվել, որ դեռևս բարելավման անհրաժեշտություն կա», «ընդգծել օրենքի գերակայության, ժողովրդավարության և բազմակարծության սկզբունքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հանդեպ հարգանքի կարեւորությունը, ինչպես նաեւ խոսքի եւ մամուլի ազատության կարեւորությունը որպես երկխոսության անհրաժեշտ պայման» Մեր կազմակերպությունները խորապես մտահոգված են Հայաստանում մարդու իրավունքների խնդիրների հստակ բնորոշումների բացակայությամբ չնայած 2008թ. փետրվարի նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին։

2008թ. մարտի 5-ին ԵՄ–ի խորհուրդը արտահայտեց իր «խորը մտահոգությունը նախագահական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբ», «դատապարտեց մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ուժի կիրառումը, որի արդյունքում եղան մարդկային կորուստներ և բազմաթիվ վիրավորներ» և «կոչ արեց ՀՀ իշխանություններին ազատ արձակել այն անձանց, ովքեր ազատազրկվել են խաղաղ հավաքների իրավունքը իրականացնելիս և դադարեցնել արտակարգ իրավիճակը, որը սահմանափակումներ է դնում մամուլի եւ հավաքների ազատությանինչպես նաեւ քաղաքական կուսակցությունների գործունեության վրա»:

Մեր կազմակերպությունները ցանկանում են ուշադրություն հրավիրել այն փաստին, որ իրադարձություններից 10 ամիս իրավիճակը խիստ լարված է մնում։ 2008թ. դեկտեմբերի 18-ին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը առաջարկեց «կասեցնել ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության քվեարկելու իրավունքը մինչև Հայաստանի իշխանությունները քաղաքական կամք կդրսեւորեն 2008թ. մարտի 1-ի և մարտի 2-ի իրադարձությունների կապակցությամբ ազատազրկվածների խնդիրը կարգավորելու ուղղությամբ, ինչպես դա նշված է ԵԽԽՎ–ի 1609 (2008) և 1620 (2008) բանաձևերի պահանջներում: 2009թ. հունվարի 27–ին ԵԽԽՎ–ն որոշեց չկասեցնել Հայաստանի պատվիրակության քվեարկելու իրավունքը, սակայն որոշում կայացրեց հետևել իրավիճակին և հրավիրեց մոնիտորինգի հանձնաժողովին, որ հանդես գա ստեղծված իրավիճակում հետագա քայլերի վերաբերյալ առաջարկություններով։

FIDH–ին, Ֆեդերացիայի անդամ եւ գործընկեր կազմակերպություններին մտահոգում են հետևյալ խնդիրները՝

  • 2008թ. նախագահական ընտրություններից և 2008թ մարտի իրադարձություններից հետո ձեւավորված մարդու իրավունքների իրավիճակը,
  • Քաղաքական բանտարկյալները Հայաստանում եւ մարտի 1–ի ձերբակալվածները, բռնություններ ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ,
  • Խոշտանգումները և դաժան, անմարդկային վերաբերմունքը,
  • Դատական համակարգի անկախության հետ կապված խնդիրները
  • Ազատ հավաքների իրավունքի խախտումները
  • Խոսքի ազատությունը, բռնությունները եւ հետապնդումները լրագրողների նկատմամբ

Մեր կազմակերպությունները կոչ են անում ԵՄ–ին, որ նշված խնդիրները շարունակեն առաջնային մնալ Հայաստանի հետ քաղաքական երկխոսության շրջանակում, ինչպես նաեւ հստակ քայլեր ձեռնարկվեն, Եվրախորհրդի, ԵԱՀԿ–ի, ՄԱԿ–ի կողմից Հայաստանի վերաբերյալ հանձնարարականների իրականացման և ԵՄ հարևանության քաղաքականության գործողությունների պլանի առաջնայնություններին հասնելու ուղղությամբ։ Մասնավորապես, մեր կազմակերպությունները կոչ են անում, որ ԵՄ–ն հաշվի առնի հետևյալ գնահատականները և առաջարկները Հայաստանի՝ ԵՄ հարևանության քաղաքականության առաջընթացի վերաբերյալ հաշվետվությունը կազմելիս և առաջիկա ենթահանձնաժողովի հանդիպումների ժամանակ։

Զեկույցը ամբողջությամբ անգլերեն
Զեկույցը ամբողջությամբ հայերեն

 

 

FIDH-ի մասին՝
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան /FIDH /, որի գրասենյակը գտնվում է Ֆրանսիայում` միջազգային հասարակական կազմակերպություն է, որը 1948 թ-ի Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրում ամրագրված մարդու իրավունքներi ջատագովն է: Կազմակերպությունը ստեղծվել է 1922 թ-ին: Այն ներառում է 155 անդամ կազմակերպություններ 5 մայրցամաքներից: FIDH-ը հանդես է գալիս որպես միջնորդ իր անդամների եւ միջազգային իշխանությունների միջեւ: Այսօր FIDH-ը իրականացնում է հազարից ավելի առաքելություններ` հետազոտություններ, դատավարությունների դիտորդություն, միջնորդություն եւ ոսուցում շուրջ հարյուր երկրներում: FIDH-ը նաեւ խորհրդատվական կարգավիճակ ունի ՄԱԿ-ում, UNESCO-ում, Եվրախորհրդում, Աշխատանքի միջազգային կազմակերպությունում, ինչպես նաեւ դիտորդական կարգավիճակ ` Մարդու եւ ժողովուդների իրավունքների Աֆրիկյան հանձնաժողովում: Քաղաքացիական հասարակության ինստիտուտը FIDH-ի Հայաստանի անդամ կազմակերպությունն է։