ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստան՝ մոտ 80 խղճի բանտարկյալների առկայությունը «մարդու իրավունքների խնդիր չէ»
11.12.2008
Ֆելիքս Քորլի, Ֆորում 18–ի տեղեկատվական ծառայություն

Հայաստանի Արտաքին գործերի եւ Արդարադատության նախարարությունները Ֆորում 18–ի
տեղեկատվական ծառայության հետ զրուցելիս հերքել են, որ երկրում գործող
այլընտրանքային զինծառայությունը զինվորական վերահսկողության տակ է։ Կարինե
Սուջյանը, որը գլխավորում է Արտգործնախարարության Մարդու իրավունքների բաժինը,
Ֆորում 18–ին տված հարցազրույցում ասել է, որ Այլընտրանքային զինծառայության մասին
գործող օրենքը «չի հակասում Հայաստանի կողմից ստանձնած մարդու իրավունքների
վերաբերյալ միջազգային պարտավորվածություններին, ներառյալ Եվրախորհրդի առաջ
ստանձնած պարտավորվածությունները։ Մինչդեռ Եվրախորհրդի Մարդու իրավունքների
հանձնակատար Թոմաս Համմարբերգը ասել է, որ այդ օրենքը «չի ապահովում իրական
քաղաքացիական ծառայության հնարավորությունը, քանի որ ծառայությունը մինչ այժմ
ղեկավարվում եւ վերահսկվում է Պաշտպանության նախարարության կողմից»։ Սուջյանը ասել
է, որ մոտ 80 ազատազրկված Եհովային վկաների առկայությունը մարդու իրավունքների
խնդիր չէ։ Ընդ որում Սուջյանը առարկում է այդ թվի վերաբերյալ։ ԱԺ պատգամավոր Դավիթ
Հարությունյանը ասել է Ֆորւմ 18–ին, որ օրենքը բարելավման հնարավորություն ունի եւ
այն քննարկվել է խորհրդարանական երկու հանձնաժողովներում, սակայն նա չասեց, թե ինչ
փոփոխություններ են քննարկվել: Եհովայի վկաները մտավախություն ունեն, որ եթե
համակարգը չփոխվի, եւս 15 երիտասարդ հունվարին կկանգնեն դատարանի առաջ։
Չնայած Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը ապրիլին
արված կոչին բոլոր խղճի բանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ, այն անձինք,
որոնք չեն կարող ծառայել բանակում կամ անցնել այլընտրանքային ծառայություն
կալանավորվում են եւ դատապարտվում ազատազրկման, պարզել է Ֆորում 18–ը։ Մոտ 80 խղճի
բանտարկյալ, բոլորը Եհովայի վկաներ, ներկայումս ազատազրկված են։ «Այլընտրանքային
ծառայության մասին գործող օրենքը չի ապահովում իրական քաղաքացիական ծառայություն,
քանի որ մինչ օրս այն ղեկավարվում եւ վերահսկվում է Պաշտպանության նախարարության
կողմից», իր մտահոգությունն է հայտնել Թ. Համմարբերգը։
Եհովայի վկա Լյովա Մարգարյանը դեկտեմբերի 10–ին Ֆորում 18–ին տված հարցազրույցում
ասել է, որ նրանք կարողացել են որոշ պաշտոնյաների հանդիպել եւ որոշ խնդիրներ լուծել,
սակայն պարզ չէ արդյոք կփոփոխվի Այլընտրանքային ծառայության մասին օրենքը,
համապատասխանեցնելով այն Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորվածություններին։
Նա մտավախություն հայտնեց, որ եթե ոչինչ չփոխվի, բանտարկյալների քանակը մոտ
ապագայում կարող է կտրուկ աճել։ «Ավելի քան 15 անձի դեմ գործեր են հարուցված, եւ
եթե իրավիճակը չփոխվի, նրանց դատավարությունները կարող են սկսվել հունվարին»։
ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը հայտնել է Ֆորում 18–ին, որ պետա–իրավական (որը
ղեկավարում է Դ. Հարությունյանը) եւ մարդու իրավունքների հանձնաժողովները քննարկում
են օրենքի բարելավման ուղիներն են քննարկում։ «Կարծում եմ, որ վիճելի է այն հարցը,
թե արդյոք օրենքը ապահովում է քաղաքացիական այլընտրանքային ծառայության
հնարավորություն թե ոչ, սակայն այն կարող է բարելավվել», հայտնել է Դ. Հարությունյանը Ֆորում 18–ին դեկտեմբերի 9–ին։ Նա նաեւ մեղադրել է երկկողմանի
անհամաձայնությունները, որոնք խղճի բանտարկյալների առկայության պատճառ են եւ
հայտնել, որ լուծում կգտնվի։ Նա ընդգծել է, որ այլընտրանքային ծառայությունը պետք է
զերծ լինի ռազմական վերահսկողությունից, սակայն ոչ պետական վերահսկողությունից։
Դ. Հարությունյանը հրաժարվել է մանրամասնել, թե ինչ փոփոխություններ են քննարկվել
եւ ինչ ժամանակացույց է սահմանվել փոփոխություններ կատարելու համար։
Իսկ Կարիեն Սուջյանը, որը գլխավորում է Արտգործնախարարության մարդու իրավունքների
բաժինը, ասել է Ֆորում 18–ին տված դեկտեմբերի 9–ի հարցազրույցում, որ Այլընտրանքային զինծառայության մասին գործող օրենքը չի հակասում Հայաստանի կողմից
ստանձնած մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պարտավորվածություններին,
ներառյալ Եվրախորհրդի առաջ ստանձնած պարտավորվածությունները։
Նոյեմբերի 1– ի տվյալներով, 78 Եհովայի վկա ազատազրկված են 1–3 տարի ժամկետով
կրոնական պատճառներով զինծառայությունից հրաժարվելու համար, Ֆորում 18–ին են
հայտնել Եհովայի վկաները։ Նրանք բոլորը դատապարտվել են ՀՀ Քրեական օրենսգրքի 327
հոդվածի 1 մասով, որը պատիժ է սահմանում զորակոչից կամ այլընտրանքային
ծառայությունից խուսափելու համար։ Այս հոդվածով նախատեսված առավելագույն պատժի
ժամկետը 2005 թ–ի դեկտեմբերի ավելացվել է մինչեւ երեք տարի։ Երկու այլ Եհովայի
վկաներ նախնական կալանքի մեջ են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ Տիգրան
Մելիքայնը, որը կալանավորվել էր հուլիսի 30–ին եւ Գրիշա Օհանյանը, որը կալանավորվել
էր հոկտեմբերի 12–ին։
Կարինե Սուջյանը հերքել է Ֆորում 18–ի կողմից ստացված տեղեկությունը ազատազրկված
Եհովայի վկաների քանակի վերաբերյալ։ «Այդ թիվը չի համապատասխանում իրականությանը,
ձեր տեղեկությունները ճշգրիտ չեն»։ Մեր հարցին, թե ըստ Կ. Սուջյանի որն է իրական
թիվը, նա ասել է. «Մենք նման տվյալներ չունեն»։ Մեր այն հարցին, թե ինչու Մարդու
իրավունքների բաժինը չունի այդ տվյալները, հաշվի առնելով, որ Եվրախորհուրդը
պահանջել է ազատ արձակել այդ բանտարկյալներին եւ ապահովել լիարժեք քաղաքացական
այլընտրանքային ծառայություն, նա ասել է «Դա մարդու իրավունքների խնդիր չէ»։
Ի տարբերություն Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների, Հայաստանի
Արդարադատության նախարարությունը խոստովանել է, որ Եհովայի վկաները, որոնք չեն
կարող բանակում ծառայել կրոնական պատճառներով, ազատազրկման մեջ են գտնվում։ Սակայն,
Արդարադատության նախարարության խոսնակ Լանա Մշեցյանը ասել է Ֆորում 18–ին
հոկտեմբերին տված հարցազրույցում, որ 86 Եհովայի վկաների հետ կապված իրավիճակը «այլ
էր», նրանք ազատազրկման են դատապարտվել այլընտրանքային ծառայությունից հրաժարվելու
համար։ Նա հերքել է, որ այլընտրանքային ծառայությունը գտնվում է ռազմական
վերահսկողության տակ եւ համարում, որ այն համապատասխան է նրանց համար, ովքեր չեն
կարող զինվորական ծառայություն անցնել։ «Այսպիսով, նրանք խղճի բանտարկյալներ չեն»,
ասել է նա Ֆորում 18–ին։
Անցած մեկ տարվա ընթացքում խղճի բանտարկյալների քանակը գրեթե չի փոխվել։ 2007
սեպտեմբերի դրությամբ, 82 Եհովայի վկաներ դատապարտվել են ազատազրկման կամ
դատավարության են սպասել։ Ինչպես եւ հարյուրավոր ազատազրկված Եհովայի վկաներ,
մոլոկան Պավել Կարանովը ազատ է արձակվել բանտից 2006 թ–ին, զինծառայությունից եւ
այլընտրանքային ծառայությունից հրաժարվելու համար պատիժը կրելուց հետո։ Մոլոկանները
Ռուս բողոքական եկեղեցուն են պատկանում, որը հիմնադրվել է 17–րդ դարում եւ հայտնի է
խաղաղարարությամբ։ Հայաստանում բնակվում են մոտ 4000 մոլոկան։ (տես F18News 26
September 2007 www.forum18.org/Archive.php?article_id=1024)
Արտգործնախարարության ներկայացուցիչ Կարինե Սուջյանը ասել է Ֆորում 18–ին, որ
Այլընտրանքային ծառայության մասին օրենքը ընդունվել է 2003–ին եւ փոփոխվել 2004–ին
եւ 2006–ին եւ համապատասխանում է Եվրախորհրդի առաջ ստանձնած Հայաստանի
պարտավորվածություններին, որն անդամակցում է 2001թ–ից։ Սակայն ձախողելով խղճի
բանտարկյալների ազատումը եւ մինչեւ 2004 թ–ը քաղաքացիական այլընտրանքային
ծառայության ապահովումը հանգեցրել է Եվրախորհրդի պաշտոնյաների եւ ԵԱՀԿ–ի
շարունակական քննադատության։
Եվրախորհուրդը քննադաության է արժանացրել նաեւ այլընտրանքային ծառայության ժամկետը
(42 ամիս, ի տարբերություն զինվորական ծառայության, որը տեւում է 24 ամիս)։ Այս
քննադատությամբ հանդես է եկել նաեւ Թոմաս Համմարբերգը ապրիլին, անվանելով այդ
ժամկետը չափից ավելի երկար։
Եհովայի վկա Մարգարյանը ասել է Ֆորում 18–ին, որ նա եւ նրա գործընկերները հանդիպել
են որոշ պաշտոնյաների եւ բացատրել Եհովայի վկաների դիրքորոշումը։ Նա հայտնել է, որ
նոյեմբերի վերջին հանդիպել են Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին։ «Նա մեզ
ասաց, որ հասկացավ, որ մենք ուզում ենք լիարժեք քաղաքացիական այլընտրանքային
ծառայություն», ասել է Մարգարյանը։ «Ներկայումս պետական պաշտոնյաները մեզ լսում են
եւ մենք վստահ ենք, որ նրանք հասկանում են մեր ձգտումը։ Սակայն մենք չգիտենք, թե
ինչ արձագանք կհետեւի»։
Մարգարյանը եւ այլ Եհովայի վկաներ պնդում են, որ ներկայումս առաջարկվող
այլընտրանքային ծառայությունը գտնվում է ռազմական վերահսկողության տակ։ «Դա պարզ
դարձավ 2004–ին, երբ 22 երիտասարդ փորձեցին ծառայել։ Այդ ժամանակվանից ոչինչ չի
փոխվել»։ Այդ 22–ը թողեցին ծառայությունը, երբ համոզվեցին, որ այն ռազմական
վերահսկողության տակ է եւ հետագայում դատապարտվեցին ազատազրկման։
Մարգարյանը հայտնել է, որ մասնակիցներին տրամադրվել էին զինվորական գրանցումների
մատյաններ, որոնցում նրանք նկարագրված են որպես զինվորներ, ստուգվում են ամեն շաբաթ
ռազմական կառույցների կողմից, եւ հեռանալու համար պետք է այդ կառույցների
թույլտվությունը ստանան։ Այլընտրանքային ծառայության զորակոչը կազմակերպում է
ռազմական կառույցը, իսկ 13 հոդվածը ասում է, որ անձինք աշխատատեղերին են նշանակվում
ռազմական կառույցի կողմից։ 18 հոդվածի համաձայն, այլընտրանքային ծառայության մեջ
գնտնվող անձինք ենթարկվում են բանակի կանոնադրությանը։ 21 հոդվածով այլընտրանքային
ծառայությունից խուսափողների համար սահամնված է նույն վարվելակերպը ինչպիսին
զինվորական ծառայությունից խուսափողների համար է նախատեսված։
Սակայն Մարգարյանը նաեւ առաջընթաց է նկատում։ Նա ասել է, որ 2008 թ–ին Եհովայի
վկաների հետ հանդիպման ժամանակ Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամրազյանը հայտնել
է, որ այն անձինք, որոնք սպասում են դատավարության զինծառայությունից կամ
այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար, ազատ կարձակվեն նախնական կալանքից։
Նրանց կձերբակալվեն միայն դատարանի դահլիճում եթե մեղավոր ճանաչվեն։ «Դա կիսով չափ
իրականացվեց, կարծես թե ոչ բոլոր դատախազներն էին տեղյակ այդ որոշման մասին», ասել
է Մարգարյանը Ֆորում 18–ին։ «Սակայն դա էլ առաջընթաց է»։
Թամրազյանը հաստատել է, որ նա հանդիպել է Եհովայի վկաներին եւ քննարկել նախնական
կալանքի խնդիրները։ Սակայն Ֆորում 18–ին դեկտեմբերի 10–ին տված հարցազրույցում նա
պնդել է, որ զինծառայությունից կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու
մեղադրանքով դատավարության սպասող անձանց նկատմամբ նույն վերաբերմունքն է
ցուցաբերվել անկախ տարածաշրջանից։ Պարոն Թամրազյանը հրաժարվել է քննարկել նախնական
կալանքում գտնվող երկու Եհովայի վկաների դեպքը, որոնցից մեկը ազատազրկման մեջ է
ավելի քան 4 ամիս։
Մարգարյանը նաեւ նշել է, որ զինծառայությունից կամ այլընտրանքային ծառայությունից
խուսափելու համար պատիժը կրած անձանց զինվորական գրքույկ չտրամադրելու պրակտիկային
վերջ է դրվել 2008–ի ամռանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի Եհովայի վկաների
հետ հանդիպումից հետո։ Դրանից հետո պարոն Օհանյանը կարգադրել է զինկոմիսարիատներին
տրամադրել զինվորական գրքույկներ։ Մարգարյանը հայտնել է, որ բոլոր նախկին
դատապարտյալները հիմա ունեն նման գրքույկներ։
«Սա իսկապես խնդիր էր։ Առանց զինվորական գրքույկի երիտասարդները չեն կարող գրանցվել
իրենց բնակավայրում», ասել է Մարգարյանը Ֆորում 18–ին։ «Իսկ առանց գրանցման նրանք
չեն կարող անձը հաստատող պաստաթուղթ կամ անձնագիր ստանալ, աշխատանքի ընդունվել,
մեկնել երկրից եւ նույնսիկ ամուսնանալ»։
