Օմբուդսմենը նույնպես կհետեւի

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մարտի մեկի դեպքերի վերաբերյալ գործերի դատաքննության մոնիտորինգիվ հետո հրապարակել է իր եզրակացությունը:

Պաշտպանի հայտարարությունը դատական պրոցեսների մոնիտորինգի վերաբերյալ

1. Այս դատական պրոցեսների մեր մոնիտորինգը ցույց տվեց, որ:
ա. մեղադրական կողմի ապացուցողական բազան համոզիչ չէ:
բ. դատարանները միշտ պաշտպանում են մեղադրական կողմի մոտեցումները:

2. Իմ ներքին համոզմունքը ավելի համընկնում է պաշտպանության մոտեցումների հետ, և դա բնական է, քանզի Դատախազության և հատուկ քննչական ծառայության նմանատիպ գործունեությունը, երբ փաստացի սեփականատիրոջ ինստիտուտ է առաջանում, գոնե պետք է հավասարակշռվի Մարդու իրավունքների պաշտպանի կողմից:

3. Ես ողջունում եմ ինչպես ներման, այնպես էլ համաներման ինստիտուտները, սակայն տվյալ դեպքում նախապատվությունը տալիս եմ համաներմանը:

4. Հաշվի առնելով, որ “7-ի գործը” արդեն դատարանում է, իսկ այդ գործը կարող է դառնալ փորձաքար երկրի հետագա զարգացման ուղու համար, որոշել եմ`

ա. որպեսզի չլինել սուբյեկտիվ և ավելի պրոֆեսիոնալ հանդես գալ

բ. չխախտել դատարանի անկախությունը (քանզի Ստրասբուրգի դատարանի նախադեպային իրավունքով դատական պրոցեսին զուգահեռ կարծիքները կարող են դիտարկվել որպես ոտնձգություն դատարանի անկախության դեմ և փորձ իրականացնել ալտերնատիվ պրոցես):

գ. մշտապես մոնիտորինգի տակ առնել այդ պրոցեսը և պաշտպանության և մեղադրական կողմերի փաստարկների բախման և դատավորի կեցվածքի հիման վրա հանդես գալ հայտարարությամբ:

դ. կոչ եմ անում քաղաքացիական հասարակության ինստիտուտներին և մամուլին նույն պրոֆեսիոնալ մշտական վերահսկողությամբ հանդես գալ
ե. սա այն դեպքն է, երբ բոլոր իրավապաշտպան կառույցները, մամուլը կարող են ամենօրյա հետևողական պրոֆեսիոնալ գործողությամբ, առանց շոուների լուրջ արդյունքի հասնել մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից: