ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ֆրանսիայի, ԱՄՆ–ի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ
«Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարներս և փոխարտգործնախարարս, կոչ ենք անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին օգտագործել իրենց կառուցողական և դրական մղումները, որոնք առաջ են եկել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ 2008թ. նոյեմբերի 2–ին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման արդյունքում։ Հենց այդ նույն օրը ստորագրված Մոսկովյան հռչակագիրը նոր և խոստումնալից փուլ է բացել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու մեր ձգտումների համար։
Այս Հռչակագրում նախագահները հաստատում են ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ցանկությունը Մինսկի խմբի համանախագանների միջնորդական ջանքերի և հիմնարար սկզբունքների շրջանակներում, որոնք մշակվել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ու համանախագահների համագործակցության արդյունքում և նախորդ տարի Մադրիդում համանախագահներից ստացված առաջարկությունների հիման վրա։
Մենք երկու կողմերին կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ ջանքեր գործադրել՝ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները համաձայնեցնելու գործընթացը առաջիկա ամիսներին ավարտին հասցնելու նպատակով, և հետո արդեն սկսել այդ համաձայնեցված հիմքերի վրա մշակել խաղաղության համապարփակ համաձայնագրի նախագիծը։
Համաձայն Մոսկովյան համաձայնագրի դրույթների՝ մենք կողմերին նաև կոչ ենք անում Համանախագահների հետ հանձն առնել վստահության ամրապնդման միջոցների իրականացումը՝ սկսած սահմանային դիրքերից դիպուկահարների դուրս բերումից՝ քաղաքացիական դեմքերի և զինծառայողների կյանքերը պահպանելու նպատակով, ինչպես դա արդեն առաջարկվել է կողմերին մեր միջնորդների կողմից 2008թ. նոյեմբերին տարածաշրջան կատարած այցի ժամանակ։ Կողմերին ծայրահեղ անհրաժեշտ է աշխատել միմյանց հետ, ինպես նաև համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի հետ։
Մենք վերստնին հաստատում ենք մեր հիմնավոր կարծիքն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զինված ճանապարհով լուծում չունի և կողմերին կոչ ենք անում պահպանել խաղաղ կարգավորման նկատմամբ ունեցած իրենց նպատակամղվածությունը»։
