ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանության դիտորդական խումբը խախտումներ արձանագրեց
2008թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ ոստիկանության համակարգի
ձերբակալված անձանց պահելու վայրերի հասարակական դիտորդական խմբի կողմից ՀՀ
Արագածոտնի մարզի Աշտարակի վարչության ՁԱՊՎ կատարած այցելության
ժամանակ հայտնաբերվել են ՁԱՊՎ-ում պահվող անձանց իրավունքների ոտնահարման բազմաթիվ
խախտումներ: Չնայած որ ՁԱՊՎ-ն նախատեսված է 8 անձի պահելու համար, այնտեղ նշված
այցելության օրը պահվում էին 10 հոգի, որոնցից մեկը գիշերում էր 2 տեղանոց խցի
հատակին, իսկ մյուսը Աշատարակի ՆԳ բաժնի հերթապահ մասի 3 ժամանոց խցում (որտեղ
նույնիսկ մահճակալ տեղադրելու հնարավորություն չկա), չնայաց, որ նա գրանցված էր
ՁԱՊՎ-ի գրանցամատյանում:
Վերը նշված անձանցից և ոչ մեկին սպիտակեղեն չէր տրամադրվել:
5 օր անց` 20.10.2008թ. Խումբը այցելելով նույն ՁԱՊՎ, արձանագրել է, որ վերը
նշված խախտումները դեռևս չեն վերացվել: Հավելենք նաև, որ այցելությունների ժամանակ
պարզվել է, որ ՆԳ բաժնում շուրջ 24 ժամ հղի կին է պահվել:
Վերը շարադրվածի կապակցությամբ սակայն, ՀՀ ոստիկանության պնդմամբ, վերը նշված
խախտումները տեղի չեն ունեցել:
Կից ներկայացնում ենք` ՀՀ ոստիկանությանն ուղղված խախտումների վերաբերյալ Խմբի
գրությունը, և դրա պատասխանը:
ՀՀ
ոստիկանությանն ուղղված խախտումների վերաբերյալ Խմբի գրությունը
ՀՀ ոստիկանության
պատասխանը
