ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանները ծեծին կո՞ղմ են
Թրանսփարենսի ինթերնեյշնել կազմակերպության նախաձեռնությամբ, իրավապաշտպան, լրագրողական կազմակերպությունների ու լրագրողների մասնակցությամբ «Ո՞վ է հաջորդը …Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրեն ապահով չի զգում ՀՀ Սահմանադրությամբ, ժողովրդավարական և իրավական պետություն հռչակած մեր երկրում» կոչով երեկվա բողոքի ակցիան «Հետք» թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանին ծեծելու դեմ ձայն բարձրացնելու նպատակ ուներ:
100-ի չհասնող ցուցարարները սկսեցին ՀՀ գլխավոր դատախազության շենքից: «Ազատ մամուլ» եւ «Պատժել» վանկարկումներից քիչ անց ՀՀ Գլխավոր դատախազը իր մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի միջոցով տեղեկացրեց, որ ինքն էլ է դատապարտում բռնությունը եւ պատրաստ է ընդունել ցուցարարներին: Ցուցարարները սակայն որոշեցին չշեղվել ծրագրից եւ շարժվեցին դեպի ՀՀ կառավարության շենք: Այստեղ նրանց դեմ ելավ ոստիկաննների պատնեշը եւ առաջարկեց սպասել: Թե ում, չասացին: Ոստիկաններից մեկը ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ասաց, որ չենթարկվելու դեպքում ուժ կկիրառեն (ույն ոստիկանը արդեն Հյուսիսայի պողոտայում ասաց, թե ինքն է որոշում ով որտեղով քայլի: Ցուցարարները, սակայն ճեղքեցին ոստիկանների շարքը եւ ուղղվեցին դեպի Հյուսիսային պողոտա-Բաղրամյան փողոց-նախագահական նստավայր: Սիլ-Պլազայի մոտ նույն ոստիկանների նույն պատնեշը «հայտնվեց» ու կրկին ճեղքվեց: Ոստիկանների գործողությունները նշանակում են, որ նրանք կողմ են, որ լրագրողներին ծեծեն, հայտարարեց Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը: Նույն ոստիկանների երրորդ պատշենը արդեն Հյուսիսային պողոտայի սկզբում էր «ինքնակառուցվել»: Այստեղ քիչ երկար ժամանակ պահաջվեց «ճեղքելու» համար: Ոստիկանները հայտարարում էին, թե երթը անօրինական է: «Մենք երթ չենք անում, մենք զբոսնում ենք», ցուցարարների այս հայտարարությունից ու չգիտես ում մի քանի անգամ զանգելուց հետո ոստիկանների ավագը թույլատրեց երթը դեպի նախագահական` պայմանով որ երթեւեկության կաննոները չեն խախտվի: «Գոնե մի հատ հանցագործ բռնել ե՞ք, ամբողջ երկիրը հանցագործներով վխտում ա, իրար վրա են կրակում, գնացեք բռնեք», բղավում էր մի կին:
Իսկ նախագահականի մոտ նույն վանկարկումներն էին, նույն պաստառները, նույն ոստիկանները, ովքեր արգելեցին նախագահականի մայթ անցելը:
Հ.Գ. Ընդդեմ լրագրողի նկատմամբ բռնության ակցիային մասնակցում էր ալեհեր մի տղամարդ, որ պարբերաբար վանկարկում էր Հայ Ազգային կոնգրեսի հավաքներում հնչող արտահայտություն` «Ազատ անկախ Հայաստան»: Ցուցարարները չէին շեղվում իրենց ակցիայի տրամաբանությունից: Իմ կողքով քայլող մի ցուցարար ընկերոջը կիսաձայն ասաց. «էս հաստատ պրովոկատոր ա»:
