ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պետական գերատեսչությունները հետեւողական չեն իրենց իսկ ներկայացրած հայցերի քննարկման նկատմամբ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրել
է պետական մարմինների` ՀՀ առողջապահության, բնապահպանության, աշխատանքի և
սոցիալական հարցերի, գյուղատնտեսության, քաղաքաշինության, ֆինանսների
նախարարությունների, ՀՀ Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության,
մաքսային պետական կոմիտեի, պետական գույքի կառավարման վարչության, անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի կողմից 2007թ. ընթացքում
հարուցված կամ նրանց դեմ ներկայացված հայցերի, դրանց հիման վրա ընդունված դատական
ակտերի հիմնավորվածության, բողոքարկման ու կատարման ուղղությամբ իրականացված
աշխատանքների ընթացքում պետական շահերի պաշտպանության վիճակը: ՀՀ Գլխավոր
դատախազությունը հրապարակել է ուսումնասիրության արդյունքները
«Ուսումնասիրությունների ամփոփմամբ պարզվել է, որ 2007 թվականի ընթացքում պետական
մարմինները հարուցել են 5109 հայց` 9 մլրդ 162 մլն դրամ և 3 մլն 400 հազար ԱՄՆ
դոլար հօգուտ պետական բյուջեի բռնագանձելու պահանջով: Ներկայացված հայցերից
բավարարվել է 2842-ը /56 տոկոս/` 6 մլրդ դրամի չափով, 80 հայց բավարարվել է մասնակի`
6 մլն 575 հազար դրամի չափով, 457 հայց մերժվել է /9 տոկոս/, որոնցով հայցապահանջի
գումարը կազմել է 258 մլն դրամ և 1400 ԱՄՆ դոլար, 694 քաղաքացիական գործի վարույթ
կարճվել և դատաքննության ընթացքում պատասխանողների կողմից պետական բյուջե է վճարվել
364 մլն դրամ և 1 մլն 382 հազար ԱՄՆ դոլար, 21 հայցի քննություն կասեցվել է, 23
հայց թողնվել է առանց քննության, իսկ 992 հայցերի քննությունն ընթացքի մեջ է,
որոնցով բռնագանձման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 2 մլրդ 417 մլն դրամ և 1
մլն 943 հազար ԱՄՆ դոլար:
Հարուցված 2413 կատարողական վարույթով բռնագանձման ենթակա ընդհանուր գումարը կազմել
է 4 միլիարդ 341 մլն դրամ: Վարույթներից 1142-ը կարճվել է, փաստացի կատարման հիմքով
կարճված վարույթներով պետական բյուջե է վճարվել 289 մլն դրամ, 502 մլն դրամ գումարի
516 վարույթ ավարտվել է պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու
անհնարինության, գույք կամ եկամուտներ չունենալու պատճառներով, 92 վարույթ կասեցվել
է, իսկ 663 կատարողական վարույթ ընթացքի մեջ է, որոնցով բռնագանձման ենթակա
ընդհանուր գումարը կազմում է 1 մլրդ 525 մլն դրամ:
Կայացված 410 դատական ակտեր կատարման չեն ուղարկվել` բռնագանձման ենթակա 1 մլրդ 700
մլն դրամը կամովին վճարելու հիմքով:
ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ պետական մարմիններում բարելավվել է
վարչարարության գործընթացը, պետության շահերի պաշտպանության բնագավառում հարուցված
հայցերի, դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ և վճռաբեկ բողոքների որակը, սակայն
նշված բնագավառում արձանագրվել են նաև մի շարք թերություններ ու բացթողումներ:
Զեկույցն ամբողջությամբ՝
այստեղ
