ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Շաբաթվա ամփոփում 27 հոկտեմբերի - 2 նոյեմբերի
Վերջին շաբաթների նման այս շաբաթ եւս ամենակարեւոր իրադարձությունը արձանագրվեց
շաբաթվա վերջում: Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները
ստորագրեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները շարունակելու
կողմերի պատրաստակամությունը հավաստող
հռչակագիր: Փաստաթղթով արձանագրվում է, որ
խնդիրը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի եւ չափանիշների հիման վրա՝ հաշվի
առնելով մադրիդյան սկզբունքները: Մադրիդյան սկզբունքները ենթադրում են տարածքների
վերադարձ Ադրբեջանին: Դրանից երկու օր առաջ՝ Երեւանում մեր հանրությանը քաջածանոթ
մի խումբ մարդիկ՝ Ժիրայր Սեֆիլյանը, Զարուհի Փոստանջյանը, Տիգրան Խզմալյանը,
Գրիզելդա Ղազարյանը, Սեդա Մելիքյանը, Ալեքսանդր Քանանյանը, Ալեք Ենիգոմշյանը, Հրանտ
Տեր–Աբրահամյանը հայտարարեցին «Միացում» ազգային նախաձեռնության մեկնարկի մասին, եւ տարածեցին
«Միացում» ազգային նախաձեռնության անդրանիկ ուղերձը
հայությանը։
Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը եւ
Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած, Ազգային ժողովում ներկայացված միակ ընդդիմադիր
քաղաքական ուժը` «Ժառանգություն» կուսակցությունը
նոյեմբերի 1-ին տարածած հայտարարությամբ հայտնեցին մարտի 1-ի
իրադարձություններն ուսումնասիրելու համար ստեղծվող փաստահավաք խմբի աշխատանքներին
մասնակցելու պատրաստակամության մասին։
Հայ Ազգային կոնգրեսին համակիր երիտասարդները շարունակեցին իրենց քաղաքական
ակցիաները: Հոկտեմբերի 30-ին Հյուսիսային պողոտայում հայտնվեցին
քաղաքական
բանտարկյալների դիմակներով 40 երիտասարդ: Իսկ հոկտեմբերի 29-ին մոտ 30 քաղաքացի,
այդ թվում եւ ազատազրկված, կալանավորված եւ կալանքից ազատված քաղաքացիներ
հայտարարեցին, որ եթե մեղավոր են Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը,
Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Սուքիասյանը եւ մյուսները, ապա
«այդ մյուսը ես եմ
ինձ էլ նույն մեղադրանքը առաջադրեք»: Վերջակետին հասավ Խաչատուր Սուքիասյանի
նկատմամբ իշխանական կառույցների ճնշումը. դատարանի որոշմամբ Բջնի գործարանի գույքը
հանվեց վաճառքի: Այս աթռիվ հայտարարություն տարածեցին
Բջնի գործարանի կոլեկտիվը,
ՍԻԼ կոնցեռնը,
Լեւոն Տեր–Պետրոսյանը:
Հայաստանի հելսինկյան կոմիտեն հրապարակեց
«բռնությունից երեխայի պաշտպանության
իրավունքը հանրակրթական դպրոցում», որից պարզ է դառնում, որ Հայաստանի դպրոցներում
ուսուցիչները երբեմն որպես պատիժ ծեծում են երեխաներին:
Չեն մարում լուրերը, թե «Սիվիլիթաս» հիմնադրամով ակտիվ հասարակական գործունեություն
ծավալելու հայտ ներկայացրած ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը նոր
կուսակցություն է հիմնելու: Այս տրամաբանության մեջ էին լուրերը, թե Վարդան
Օսկանյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ մի շարք ԲՀԿ-ականներ գործնական ճաշկերույթ են
ունեցել:
Հոկտեմբերի 29-ին իրն գործով դատաքննության ժամանակ հոկտեմբերի 27-ի մասին
հայտարարություն արեց ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:
Գլխավոր դատախազ
Աղվան Հովսեփյանը հայտարարեց, որ կրիմինալի վերջին «բռնկումը» պայմանավորված է
մահապատժի բացակայությամբ: Այդ կապակցությամբ
Արամ
Աբրահամյանը Առավոտի հոկտեմբեր 29–ի համարում գրում է, որ իր կարծիքով
«Հայաստանի կրիմինալի սանձարձակության պատճառն այլ է: Խնդիրը ոչ թե խիստ պատիժների
բացակայության մեջ է, այլ՝ բացարձակ անպատժելիության:»
Հրաշալի նախաձեռնությամբ հանդես եկան «Արեւորդի» էկո-ակումբի երիտասարդները: Նրանք
մտադիր են նոյեմբերի 1-15-ը աղբահավաքում ե ծառատուկ անել Արցախում եւ Հայաստանում:
