ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պետության կարիքների համար սեփականության օտարման խնդիրները Երեւան քաղաքում
Նյութը տրամադրել է «Պետական կարիքների զոհեր» հկ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը
ՀՀ Կառավարություն
Ինչպես հայտնի է ՀՀ կառավարությունը 2000թ-ին, ոտնահարելով ՀՀ Սահմանադրությունը և
արհամարելով 27.02.98թ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-92 որոշումը, Հյուսիսային պողոտայի և հետագայում Գլխավոր պողոտայի կառուցապատման միջոցառումների որոշումներով,
ստանձնեց խոշոր բիզնեսի երաշխավորողի պարտականություններ և այդ կասկածելի «պետական կարիքներ»-ի ծրագրերի անվան տակ թալանեց Երևան քաղաքի հարյուրավոր քաղաքացիների: ՀՀ
կառավարությունը միևնույն ժամանակ ցուցաբերել է իր քաղաքացիների նկատմամբ խտրական մոտեցում, որից անմիջապես օգտվել են Երևանի քաղաքապետը և ծրագրերի իրականացման
գրասենյակը: Որպես օրինակ բերենք ՀՀ կառավարության 05.12.01թ-ի «Երևանի Հյուսիսային պողոտայի օտարման գոտում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը գնելու, վերցնելու
գնային առաջարկի ձևավորման իր իրացման կարգը հաստատելու մասին» թիվ 950 որոշումը, 7-րդ կետը ասում է. քաղաքացիներին բնակարան գնելու պահանջը կիրականացվի բնակարանի
նկատմամբ յուրաքանչյուր բնակտարածության օգտագործման իրավունք ունեցող քաղաքացուն ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափով բնակտարածքի հատկացմամբ. սեփականատերերին`
Երևանի կենտրոն համայնքի վարչական տարածքի սահմաններում, օգտագործողներին և վարձակալներին` Երևան քաղաքի վարչական տարածքում կամ հատկացվելիք բնակտարածքի դիմաց
դրամական հատուցում: Այս դրույթը ՀՀ կառավարությունը վերահաստատել է իր 01.08.02թ-ի թիվ 1169-Ն որոշմամբ:
Կիրառելով որոշման այդ դրույթը
- Պուշկինի փակուղու 5 սեփականատերեր` Տոնոյանները ստանում են 3 հատ երեք
սենյականոց, 1 հատ երկու սենյականոց և 1 հատ մեկ սենյականոց բնակարաններ - Տերյան 12-ի սեփականատեր Խաչատրյանները ստանում են 2 հատ երեք սենյականոց, 1 հատ
երկու, և 1 հատ մեկ սենյականոց բնակարաններ - Լալայանց 26-ի սեփականատերը 29.9քմ տան և 46.7քմ հողամասի դիմաց ստանում է 81.8քմ
բնակարան Թումանյան փողոցի վրա և 19000ԱՄՆ դոլարին համարժեք դրամ
Մեր կողմից ուսումնասիրվել են Հյուսիսային պողոտայի 272 սեփականատերերի և
օգտագործողների, ինչպես նաև Գլխավոր պողոտայի 18 սեփականատերերի պայմանագրերը և
նրանցից ոչ մեկի դեպքում չի կիրառվել որոշման այդ դրույթը: Այսպիսով կարող ենք
արձանագրել, որ «ԵԿՆ ԾԻԳ»-ը և Երևանի քաղաքապետարանը ոչ միայն արհամարել են
կառավարության վերը նշված որոշումը, այլ նաև խտրական մոտեցում են ցուցաբերել այդ և
սեփականատերերի նկատմամբ:
Քաղաքապետարան
Երևանի քաղաքապետ Ե. Զախարյանը իր 25.06.04թ-ի թիվ 1161-Ա որոշումով Լալայանց
փողոցի 21 հասցեի բնակիչ Ռուզաննա Ավոյանին, որպես այլընտրանք հատկացնում է 600քմ
մակերեսով հողամաս Հին Նորքի տարածքում: Ինչպես բացատրել սույն փաստը, երբ
Հյուսիսային պողոտայի բնակիչներ Ասատրյանները, Աբգարյանները, Հակոբյանը, Մարգարյանը
և այլոք, որոնք բացի սեփական բնակարանից ունեին սեփական հողամաս 150-571քմ,
քաղաքապետարանը նրանց մի բուռ հող էլ չի տրամադրել:
Ինչպես է քաղաքապետարանը իրականացնում Հյուսիսային և Գլխավոր պողոտաների
քաղաքաշինական ծրագրերը, ծանոթանանք Հ.Հ. Կառավարության 25.11.2000թ. «Երևան քաղաքի
Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրերի մասին» թիվ 774 որոշման 2-րդ կետի «գ»
ենթակետի հետ, որում ասված է`
- - կառուցապատման նախագծման ընթացքում շենքերի բարձրությունն ընդունվում է 20-25 մ. սահմաններում, այսինքն, Օպերայի 2-րդ հարթաշարքի առավելագույն բարձրությամբ 25 մ.
- -Լալայանց փողոցը վերակառուցվում է 2-3 հարկանի կառույցներով, որպես ազգագրական
իրերի ցուցասրահ-վաճառքի կենտրոն:
Այսօր այդտեղ կառուցված են 9-16 հարկանի շենքեր:
Հ.Հ. Կառավարության 909-ն որոշմամբ «Գրիար» ՓԲԸ-ին տրամադրվել է Բյուզանդ փողոցում
կառուցապատման ներդրումային ծրագրեր իրականացնել, որի համար «Նարեկ Սարգսյան»
ճարտարապետական արհեստանոցը կատարել է գլխավոր հատակագծի նախագծում, որը
համաձայնացվել է Երևանի գլխավոր ճարտարապետ Ս. Դանիելյանի հետ: Համաձայն այդ
նախագծի «Գրիար» ՓԲԸ-ն պետք է կառուցեր 6 մասնաշենքից բաղկացած բնակելի -
առևտրահասարակական համալիր: Այսօր կառուցված է 7 մասնաշենքից բաղկացած համալիր:
Ինչպ՞ես հասկանանք այս երևույթը: Մեր տրամադրության տակ է գտնվում Ե. Զաքարյանի,
որպես «Վաճառող» և «Գրիար» ՓԲԸ-ի տնօրեն Ա. Յորդանյանի, որպես «Գնորդ» միջև Կենտրոն
նոտարական տարածքի նոտարի կողմից հաստատված համաձայնագիր, որի 5-րդ կետում նշված է`
կառուցապատողը իր կողմից ստեղծվող գույքի կառուցվող շենքերի վերգետնյա ընդհանուր
մակերեսի յուրաքանչյուր 1 ք.մ.-ի հաշվարկով Երևանի քաղաքապետարանի հաշվարկային
հաշվին է փոխանցում 20ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. տվյալ դեպքում դա կազմում է
877.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Գուցե զուգադիպություն է, երբ քաղաքապետարանը
իր հաշվից ստորգետնյա անցուղիկ ճանապարհ էր կառուցում «Այրարատ» կինոթատրոնի
հարևանությամբ այդ աշխատանքները իրականացնելու նպատակով ընտրում է «Գրիար» ՓԲԸ-ին:
Երևանի քաղաքապետի 26.08.05թ-ի թիվ1845-Ա որոշմամբ Աբովյան փողոցի 5/1 160քմ
տարածքը Երևան քաղաքի Գլխավոր պողոտայում քաղաքաշինական ծրագրերի իրականացման
նպատակով կառուցապատման իրավունքի ձերքբերման մրցույթում հաղթող է ճանաչվել «Աստաֆյան»
ՓԲԸ-ն: Հետագայում ՀՀ կառավարության 2007թ-ի թիվ 108-Ն որոշմամբ վերահաստատվել է «Աստաֆյան»
ՓԲԸ-ի իրավունքը այդ տարածքի նկատմամբ կառուցապատում կատարելու վերաբերյալ:
Արդյունքում այդ տարածքի բնակիչ Մարետա Հախվերդյանի սեփականությունը քանդվեց և նա
վտարվեց իր սեփականությունից: Սակայն այսօր «Աստաֆյան» ՓԲԸ-ն այդ տարածքը իր անվամբ
չի գրանցել և իրավիճակի փոփոխության պատճառաբանությամբ հրաժարվում է այն ձերքբերել`
համարելով այն իր համար անհեռանկար ձերքբերում: Արդյունքում քաղաքապետի
գործունեության հետևաքնով տուժեց սեփականատեր Մարետա Հախվերդյանը: Մեր
ուսումնասիրությունների հետևանքով պարզվեց, որ «Ծրագրերի իրականացման գրասենյակ»
ՊՈԱԿ-ը ի խախտում կառավարության 05.10.2001թ. թիվ 950 և 29 հունվարի 2004 թվականի
թիվ 57-Ն որոշումների, իրացման գոտում հաշվառված անձանց չի վճարել 64.500 ԱՄՆ
դոլարին համարժեք դրամի գումար:
Գնահատող կազմակերպություն
Հյուսիսային պողոտայի և հետագայում գլխավոր պողոտայի սեփականատերերի գույքի
գնահատումը իրականացրել է քաղաքապետի կողմից «մրցույթով ընտրված» և մենաշնորհ
ստացած «Արթին Էնթրփրայս» ՍՊԸ-ն: Ինչպես էր նա կատարում գնահատումը կարելի է դատել
համեմատելով վերոնշյալ Ռուզաննա Ավոյանի գույքի մեկ քառակուսի մետրի գինը, որը
կազմել է 944 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և մի քանի տասնյակ այլ սեփականատերերի
գույքի մեկ ք.մ. գինը, որը 3-4 անգամ ցածր եր, օրինակ Բյուզանդի 9 հասցեի
սեփականատեր Քնարիկ Առաքելյանի 115 ք.մ. գույքը գնահատվել է 46.500 ԱՄՆ դոլարին
համարժեք դրամ, այսինքն 1 ք.մ. 400 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Պուշկինի 9 հասցեի
սեփականատեր Սվետլանա Հակոբյանի անշարժ գույքը, որի մակերեսը 43,35 ք.մ. էր,
վերջնահաշվարկով գնահատվել և վճարվել է 60.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, այսինքն
1 ք.մ. համար 1.384 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այս բոլորի բացատրությունը
հասկանալի է դառնում, երբ ծանոթանում ենք «Արթին Էնթրփրայս» ՍՊԸ-ի կողմից կատարված
հաշվետվության 2-րդ էջում կետ 1-ում նշված տեղեկության հետ, համաձայն որի «Արթին
Էնթրփրայս» ՍՊԸ-ն կնքում է պայմանագիր «ԵԿՆ ԾԻԳ»-ի հետ, ըստ որի համապատասխան
վճարումների դիմաց կատարում է սեփականատերերի անշարժ գույքի գնահատում: Ինչպես
տեսնում ենք, քաղաքապետարանին երբեք չի հետաքրքրել քաղաքացիների իրավունքները և
նրանց նկատմամբ դրսևորվել է խտրական, իր շահերը հետապնդող մոտեցում, ավելին,
ոտնահարելով սեփականատերերի ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները: «Պետական
կարիքների զոհեր» ՀԿ-ն հիմք ընդունելով Հ.Հ. անշարժ գույքի գնահատումն ըստ Հ.Հ.
Հանրապետության ստանդարտի Հ.Ս.Տ 252-2006 8-րդ գլխի պահանջի /էջ 17/, «Կոմպակտ»
անշարժ գույքի գործակալության հաշվետվությունը /էջ 6-9/ և «Բարս» անշարժ գույքի
գործակալության ինտերնետային կայքից տպագրված բնակելի տարածքի 1 ք.մ. արժեքը,
ինչպես նաև, «ՇԵՆ» անշարժ գույքի գնահատման կենտրոնի կողմից տրված 19.11.2007թ. թիվ
04/205 տեղեկանքը, հաշվարկել է Հյուսիսային և Գլխավոր պողոտաների 1 ք.մ. հողի
եկամտաբերության գինը, որը կազմել է 22.500 - 30.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Համաձայն 02.08.2004թ. «ԵԿՆ ԾԻԳ» ՊՈԱԿ-ի և «Գրիար» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրի,
վերջինս «ԵԿՆ ԾԻԳ»-ին է փոխանցում 240.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ «ԵԿՆ ԾԻԳ»-ը
իր հերթին պարտավորվում է այդ գումարի դիմաց կատարել տարածքի իրացման, ինչպես նաև
դատական ծախսերը: Այն սեփականատերերին, որոնք համա համաձայն չէին գնահատմանը և
հրաժարվում էին կամավոր կնքել պայմանագրերը, «ԵԿՆ ԾԻԳ»-ը հայցադիմումով դիմում էր
դատարան, պահանջելով դատարանից հարկադրել սեփականատերերին կնքելու անշարժ գույքը
պետության կարիքների համար վերցնելու պայմանագիրը, զրկելով նրանց խրախուսման
գումարից, որը վճարում էր իրացնող կազմակերպությունը, և նրանց, ինչպես նաև տարածքը
զբաղեցնող այլ անձանց վտարել տվյալ հասցեից: Միևնույն ժամանակ, համաձայն ՀՀ
քաղաքաշինական պետական տեսչության 03.06.2005թ. ՍՀ-25/1992 նամակի Երևանի
կառուցապատման ներդրումային «ԵԿՆ ԾԻԳ» ՊՈԱԿ-ը Բյուզանդ փողոցի քանդման աշխատանքները
կատարել է առանց աշխատանքների կազմակերպման նախագիծ ունենալու: Քաղաքաշինական
պետական տեսչության կողմից, կառուցապատողին առաջարկվել է դադարեցնել քանդման
աշխատանքները մինչև խիտ կառուցապատված միջավայրում շինարարական աշխատանքների
անվտանգ իրականացման համար նախագիծ կազմելը, սակայն «ԵԿՆ ԾԻԳ»-ի կողմից պահանջի
չկատարման հետևանքով տեղի ունեցավ մարդկային զոհ /կառուցապատողի ներկայաչուչիչ -
Ստեփան Լևոնովիչ/, իսկ աշխղեկը ստացավ ոտքի կոտրվածք: Արդյունքում, «ԵԿՆ ԾԻԳ»-ի
տնօրեն Կ. Դավթյանը ազատվեց իր զբաղեցված պաշտոնից և նշանակվեց Երեվանի քաղաքապետի
տեղակալ շինարարական գծով:
Դատարաններ
«Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի կողմից Երևանի քաղաքացիական դատարանին հայց է
ներկայացվել Հյուսիսային և Գլխավոր պողոտաների սեփականատերեր Ջ. Ասատրյանի, Վ.
Հակոբյանի, Ա. Խաչատրյանի, Ռ. Աբգարյանի, Լ. Աբգարյանի, Ռ. Օգանեզովայի, Ք.
Առաքելյանի, Լ. Մարգարյանի և «ԵԿՆ ԾԻԳ» ՊՈԱԿ-ի հետ կնքված պայմանագրերը անվավեր
ճանաչելու, քանզի նրանց այլընտրանքային տարբերակ չի առաջարկվել և նրանց պատկանած
անշարժ գույքը նույն գնահատող կազմակերպության կողմից գնահատվել է ակնհայտ ցածր
արժեքով և նրանք զոհ են դարձել իրենց նկատմամբ կատարված կամայականության: Խախտելով
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև «Վարչարարության
հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի պահանջները, «ԵԿՆ ԾԻԳ» ՊՈԱԿ
գրասենյակը հրաժարվում է տրամադրել տեղեկություններ Պուշկինի փողոցի 5, 13, 15 և
Տերյան 12 հասցեների անշարժ գույքի գնման հաշվետվությունների և պայմանագրերի
վերաբերյալ, դրանով իսկ խախտելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների
պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված
արտահայտվելու ազատության իրավունքը:
Վերը նշված գործերով երեք հայց մերժվել է / դատավորներ- Տ. Պետրոսյան, Գ. Հակոբյան
և Ա. Բարսեղյան/, որոնց վերաբերյալ ՀԿ-ի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք: Իսկ
Ք. Առաքելյանի գործով, որը քաղ. դատարան էր ներկայացվել 18.03.2008թ., դատարանը պատասխանողին չհայտնաբերելու հիմնավորությամբ առ այսօր գործի լսում չի նշանակել, ընդ
որում պատասխանողը հանրահայտ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն է: Մեկ այլ հայցադիմումով ՀԿ-ն
դիմելով վարչական դատարան խնդրել է դատարանից պարտադրել Երևանի քաղաքապետարանին
տրամադրել Հ.Հ. կառավարության 17.06.2004թ. թիվ 909 որոշմամբ «պետության կարիքների»
համար վերցված տարածքներում Երևանի քաղաքապետի կողմից միջնորդված քաղաքաշինական
ծրագրեր իրականացնող կազմակերպությունները ի՞նչ կարգով և ի՞նչ սկզբունքներով են
ընտրվել, և արդյո՞ք, այդ կազմակերպությունները քաղաքաշինական ծրագրերի իրականացման
բավարար երաշխիքներ են ներկայացրել թե ոչ, եթե այո, ապա ինչպիս՞ի երաշխիքներ:
Համաձայն քաղաքաշինության նախարարության 10.06.2008թ. թիվ ԱՀ-24/2111 լիցենզավորված
կենտրոնի պետի նամակի, Երվանդ Զախարյանի կողմից ընտրված «Վիզկոն» ՍՊԸ-ն, որը
կառուցապատման աշխատանքներ պետք է կատարեր Բյուզանդ փողոցում, չունի համապատասխան
բնակելի շենքերի, շինությունների իրականացման լիցենզիա: Գործը գտնվում է դատավոր Ե.
Սողոմոնյանի վարույթում և հերթական նիստը նշանակված է հոկտեմբերի 22-ին ժամը 16:00
վերաքննիչ դատարանում:
