Ընտրություններ-2008-ի հետեւանքները

Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, քվեարկության օրը տեղի ունեցած ընտրախախտումների, քվեարկության արդյունքները կեղծելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով դատապարտվել է 25 անձ։

Ըստ նույն աղբյուրի, Մկրտիչ Հովհաննեսի Սափեյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման 2 տարի ժամկետով: Ժորա Հովհաննեսի Սափեյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով: Հայկ Սամվելի Գևորգյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով: Անդրանիկ Մկրտչի Սափեյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Սահմանվել է փորձաշրջան 1 տարի 6 ամիս ժամկետով: Սեյրան Գուրգենի Հարոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 4 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Ս.Հարոյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով: Արմեն Միրզոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել 100.000 դրամ տուգանքի: Գեղամ Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել 100.000 դրամ տուգանքի: Հարություն Ուռուտյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասի 3-րդ կետով և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել ազատազրկման 6 տարի ժամկետով: Սոֆյա Արշալույսի Քալանթարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 300.000 դրամ տուգանքի: Էդմոն Վաչագանի Գևորգյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 500.000 դրամ տուգանքի: Պետրոս Մակեյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և դատապարտվել ազատազրկման 3 տարի ժամկետով: Աշոտ Զաքարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով: Շոթա Սաղաթելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և դատապարտվել ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի (Պատիժը պայմանակորեն չկիրառելը) կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Սահմանվել է փորձաշրջան 2 տարի ժամկետով: Էդուարդ Աղաջանյանը (9/31 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ) մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 տարի ժամկետով: Հովիկ Բաղդասարյանը (կրկնակի քվեարկություն) մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով և դատապարտվել 300.000 դրամ տուգանքի: Համլետ Մարգարյանը (կրկնակի քվեարկություն) մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով և դատապարտվել 300.000 դրամ տուգանքի: Հռիփսիմե Հայթյանը (թիվ 22/21 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ) մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Հ.Հայթյանը դատապարտվել է 3,5 տարի ժամկետով պայմանական ազատազրկման: Սամվել Կարապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով և դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով: Սիմոն Ամիրխանյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով և դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով: Անժիկ Նորիկի Դաբաղյանը (թիվ 22/22 ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղար) մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտվել 2 տարի ժամկետով պայմանական ազատազրկման: Սեյրան Մկրտումյանը (թիվ 13 ԸԸՀ նախագահ) մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով և դատապարտվել ազատազրկման 2 տարի ժամկետով: Արտակ Մամիկոնի Ղարագյոզյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով: Բագրատ Գառնիկի Անդրեասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով: Աղասի Յուրիկի Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 154 2-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտվել ազատազրկման: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Վասիլ Միքայելի Աֆյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել տուգանքի:

Իսկ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է թիվ 22/37 ընտրական տեղամասի հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ հիմնավորվել է, 2008թ. փետրվարի 19-ին` Սամվել Գևորգյանը ներկայանալով որպես ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, ընտրական հանձնաժողովի բնականոն աշխատանքներին, քաղաքացիների կողմից ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ, մի խումբ անձանց հետ մուտք է գործել Վարդաձոր գյուղի թիվ 22/37 ընտրական տեղամաս, որտեղ աղմկել և նախընտրական քարոզչություն է իրականացրել հօգուտ Լ.Տեր-Պետրոսյանի: Բացի այդ, հավաքել է տեղամասում իրենց ընտրական իրավունքն իրականացնող քաղաքացիների անձնագրերը` այդպիսով խոչընդոտելով ընտրատեղամասում գտնվող քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանն ու ընտրատեղամասային հանձնաժողովի բնականոն աշխատանքին:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ս.Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և քրեական գործն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար։

Իսկ Հայ ազգային կոնգրեսը այս բոլոր անձանց համարում է քաղաքական հայացքների եւ դիրքորոշման համար դատավարտվածներ՝ քաղկալանավորներ։