ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կոռուպցիան հաղթահարել հնարավոր է
Հայաստանի հանևրապետության կառավարությունը, Միավորված ազգերի կազմակերպությունը, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը համատեղ սկսում են Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի երկրորդ փուլը, որի շրջանակներում միջազգային կառույցների առջեւ ՀՀ հակակոռուպցիոն պարտավորությունները քննարկելու համար համաժողով էր հրավիրվել։
Եվ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՄԱԿ–ի մշտական ներկայացուցիչ Կոնսուելու Վիդալը եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը եւ ՀՀ–ում ԱՄՆ գործերի հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը հայտարարեցին, որ կոռուպցիան Հայաստանում լրջագույն պրոբլեմ է, ախտ, հիվանդություն, որ արգելակում է զարգացումները բոլոր ոլորտներում եւ լուրջ մարտահրավեր դառնում զարգացման զանազան ծրագրեր իրականացնելու ճանապարհին՝ խաթարվում է պետական համակարգի թափանցիկությունը եւ այլն։ Հավաքին ներկա միջազգային կառույցների եւ ԱՄՆ ներկայացուցիչները տեսնում են, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի օրենսդրություն է մշակվել, ոգեւորված են դրանից, բայց նկատում են որ հարկ է անցնել օրենքները կիրառելուն եւ պատրաստ են այդ հարցում եւս օժանդակել։
Հակակոռուպցիոն պայքարի երկորդ փուլը հենց արդեն ընդունված օրենքների կիրառում է, հավաստիացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ըստ նրա, կոռուպցիայի դեմ պայքարում հաջողություններ ունենալու համարա հարկ է փոփոխել յուրաքանչյուր քաղաքացու վարքագիծը։ Իսկ կառավարությունն էլ անելու է հետեւյալը. Ապահովել պայքարի տեսանելի եւ չափելի արդյունքներ, հանրության լայն ներգրավվածություն պայքարում եւ համապատասխան միջավայրի ձեւավորում։ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ անցումային երկրների փորձը վկայում է, որ այս ամենը հնարավոր է։ Իսկ ՀՀ իշխանությունները լի են վճռականությամբ այս հիվանդության դեմ պայքարելու համար, կառավարությունը սա անում է ոչ թե նրա համար, որ միջազգային կառույցների առջեւ նման պարտավորություն ունենք, այլ որ՝ կոռուպցիան վտանգում է մեր ազգի ապագան, հայտարարեց Տիգրան Սարգսյանը։
Տիգրան Սարգսյանը համոզված է, որ առողջ է՝ այն հասարակությունը, ուր կա ուժեղ եւ առողջ ընդդիմություն եւ մեր ընդդիմությանը առաջարկում է մասնակցել հակակոռուպցիոն պայքարի մոնիտորինգի խմբի աշխատանքներին. «մոնիտորինգի խումբը վերահսկում է ծրագիրը եւ կառավարությանը, որ բոլոր ծրագրերը ամբողջական ծավալով իրականացվեն»։
