ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Ես ապրում եմ սահմանի մոտ» լուսանկարների ցուցահանդես
Կիրակի՝ հունիսի 22-ին Երեւանի Մոսկվա կինոթատրոնի նախասրահում Քաղաքացիական
հասարակության ինստիտուտ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, ԱՄՆ
միջազգային զարգացման գործակալության, Հայկական բարեգործական ընդահուր միության,
Բրիտանական խորհրդի եւ ֆրանսիական Տրանզիտ լուսանկարչական միության աջակցությամբ
«Քաղաքացիական հասարակության ցանց» ծրագրի շրջանակներում
բացվեց մանկական լուսանկարների «Ես ապրում եմ սահմանի մոտ» ցուցահանդեսը։
Նման միջոցառումների նպատակն է նաեւ արվեստի միջոցով նպաստել քաղաքացիական
հասարակության ձեւավորմանը։
Ցուցահանդեսին ներկայացված էին Գեղարքունիքի եւ Տավուշի մարզի դպրոցականների
հեղինակային լուսանկարներ։ Ցուցահանդեսի կազմակերպմանը օժանդակել եւ երեխաների հետ
աշխատել էր ֆրանսիացի Տրանզիտի ներկայացուցիչ Նանդա Գոնզագը։
Ըստ Նանդա Գոնզագի, «սա հայ երեխաների եւ ֆրանսիացի նկարչի հետաքրքիր
համագործակցություն էր, ես փորձել եմ հաղորդել իմ փորձը, նրանք ինձ օգնեցին ավելի
լավ ճանաչել Հայաստանը։ Այս ցուցահանդեսում ներկայացված գործերը հնարավորություն են
տալիս զգալ հայկական հասարակության սրտի բաբախումը։ Այն երեխաները, որոնց հետ ես
բախտ ունեցա աշխատել մի փոքրիկ պատուհան բացեցին դեպի Հայաստանի ապագա»։
Ցուցահանդեսի մասնակիցներին որպես պարգեւներ հանձնվեցին պրոֆեսիոնալ
լուսանկարիչների աշխատանքների հավաքածու–ալբոմներ։
Ցուցահանդեսին ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ցուցահանդեսի
այցելուների գրքում գրեց. «Հիասքանչ գաղափար, փայլուն կատարում։ Բարի երթ»։
