ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դատախազությունն էլի պատասխաններ չունի
Ապրիլի 29-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը պետք է վճիռ կայացներ 2007 թվականի մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության քաղաքային վարչության շենքում մահացած ՀՀ քաղաքացի Լեւոն Գուլյանի իրավահաջորդ Աշոտ Գուլյանի ներկայացուցիչների բողոքի վերաբերյալ:
Ըստ ոստիկանության վարկածին, վկա Լեւոն Գուլյանը ընկել է երկորդ հարկից եւ համացել: Լեւոնի հարազատները համոզված են, որ նրան ծեծել են ոստիկիանները:
Ապիրլի 18-ի նիստում դատարանը դատաքննությունը համարել էր ավարտված եւ խոստացել վճիռը հրապարակել, բայց ապրիլի 29-ին նույն դատարանը որոշեց շարունակել դատաքննությունը: Ըստ Աշոտ Գուլյանի ներկայացուցիչ Արամ Կարախանյանի, դատավորը կարող էր վերսկսել դատաքննությունը, բայց պիտի հիմնավորեր դատաքննությանը վերադառնալու որոշումը, պիտի պատճառաբանություն ներկայացներ: Մի բան, որ չարվեց:
Ինչեւէ, ինչպես նախորդ նիստում, այս անգամ եւս դատախազության ներկայացուցիչները դատարանի հարցերին պատասխաններ չունեին: Օրինակ չէին կարողանում պատասխանել հարցին, թե ինչպես է պատահել, որ մոտ 90 կգ քաշով Լեւոն Գուլյանը երկորդ հարկի պատուհանից ընկնելիս խփվել է գազատար խողովակին եւ վնասվածքներ ստացել, իսկ խողովակը ոչ մի դեֆորմացիայի չի ստացել: Ոչ մի բան չի եղել անգամ խողովակը պատին ամրացնող դետալներին: Դատախազությունը պատասխան չուներ նաեւ հետեւյալ հարցին. ինչպես է պատահել, որ որ այն պատուհանի ապակու վրա, որտեղից, ըստ ոստիկանության ընկել է Լեւոն Գուլյանը, հայտաբերված ձեռքի ափի հետքի ինքնությունը առայսօր պարզված չէ:
Դատախազության ներկայացուցիչները մի քանի անգամ կրկնեցին, որ իրենք կարճել են քրեական գործը, հետո կարճման որոշումը բեկանելու եւ վարույթը վերսկսելու միջնորդությունը մերժել, հենվելով փորձաքննությունների արդյունքների վրա: Ապրիլի 29-ին դատարանը որոշեց նիստը շարունակել մայիսի 22-ին:
