ԳԱԼԱ հեռուստաընկերությունը համահայկական հանգանակության շնորհիվ կարողացավ վճարել 26.899.986 դրամ պարտքը

Այսօր երեկոյան «ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴ» վերնագրված հայտարարություն է տարածել Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը։ Հայտարարության մեջ ասվում է.

«Մարտի 25-ին Ժամը 17:15-ին ԳԱԼԱ Հեռուստաընկերությունը, Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը, Ազատությունը հարգող եւ գնահատող հանրության, մոտ 1 տասնյակ հազար հայորդիների եւ այլազգի բարեկամների շնորհիվ ետ մղեց Հարկային տեսչության 161 օր տեւած գրոհը մինչեւ ելման դիրքեր:

ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ն համահայկական հանգանակության շնորհիվ կարողացավ ԴԱՀԿ-ին վճարել ՀՀ ԿԱ Հարկային պետական ծառայության նկարած եւ ՀՀ Վարչական դատարանի արտանկարած 26.899.986 դրամ (մոտ 90.000 Ամերիկյան դոլար) «պարտքը»: