«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» թեժ գծով ստացված ահազանգերի համառոտ պատկերը

ՀՀ նախագահի ընտրության քվեարկության օրվա ընթացքում «Իրավական նախաձեռնություն.
Ընտրություններ-2008» նախաձեռնության գրասենյակը ՀՀ քաղաքացիներից ստացել է 475
ահազանգ։ 405 դեպքում նախաձեռնության իրավաբանները հեռախոսով պարզաբումներ են տվել,
իսկ 70 դեպքում «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության
իրավական շտապ օգնության մեքենաները մեկնել են դեպքի վայրեր։ Ստացված ահազանգերի
պատկերը հետեւյալն է։

[20։15]

  • 5/28 ընտրատեղամասի մի ընտրող տեղեկացրել է, որ քվեաթերթիկների հակառակ երեսին
    հանձնաժողովի 3 անդամների ստորագրությունների փոխարեն առկա է ընդամենը երկու
    ստորագրություն։ ՀՀ ընտրական օրենսգրքի 53 հոդվածի առաջին կետի համաձայն
    քվեաթերթիկները պետք է ստորագրեն ընտրական հանձնաժողովի երեք անդամ։ Իսկ ՀՀ
    Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 09.02.2008 թիվ 15Ն որոշման համաձայն, եթե
    քվեաթերթիկ վրա երեք ստորագրություն չկա, ապա քվեաթերթիկը համարվում է անվավեր։

[19:55]

  • Երեւանի 7/12 ընտրատեղամասի ընտրող Մհեր ներկայացած մի քաղաքացի ահազանգեց, որ իր
    աչքի առջեւ մեծաքանակ լցոնումներ են տեղի ունեցել, իսկ վստահված անձինք պատռված
    շորերով նստել էին տեղամասում, ոմանք անզորությունից լալիս էին։

[19:20]

  • Աշտարակի ավելի քան մեկ տասնյակ բնակիչներ գրավոր տեղեկացրել, որ իրենց տների վրա
    գրանցված են օտար մարդիկ, որոնք մասնակցել են ընտրություններին։
  • Երեւանի թիվ 1/10 ընտրատեղամասում հանձնաժողովի որոշ անդամներ սպառնում են
    դիտորդներին։
  • Թիվ 114, թիվ 71 դպրոցներում եւ Խնկո Ապոր գրադարանում տեղակայված
    ընտրատեղամասերում անձնագրի փոխարեն 9-րդ ձեւ կոչվող փաստաթղթով քվեարկողների խմբեր
    են նկատվել։

[18:00]

  • Վանաձոր 29/12 եւ 29/11 ընտրատեղամասերի դիմացի խանութում ընտրակաշառքներ են
    բաժանվել։
  • Արտաշատի 17/10 ընտրատեղմասում ընտրող Կարինե Իվանյանը նկատել է լցոնման փաստը եւ
    բարձրաձայնել. ընտրական ողջ հանձնաժողովով ծեծել են կնոջը։
  • «Ազատականություն եւ ժողովրդավարություն» դիտորդական առաքելության ղեկավար Նունե
    Վարտունին ԳՈՒՄ–ի շուկայի մոտ նկարահանել է թե ինչպես են մեքենաներով եւ
    ավտոբուսներով քաղաքացիներին բերում շուկա եւ հենց շուկայից տեղեկանք էին ստանում
    ըստ բնակության վայրի քվեարկելու մասին։ 17։00–ի մատույցներում գրողների միության
    մոտ Նունե Վարտունին նկարահանել է ընտրատեղամասից–ընտրատեղամաս շրջող մեքենաներ,
    ինչից հետո նրան է մոտեցել 01 SS 907 համարանիշով սպիտակ ՆԻՎԱ, որից դուրս եկած
    երիտասարդները վերցրել են ֆոտոխցիկը։

[16:30]

  • «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության գրասենյակը
    շարունակում է ստանալ ընտրախախտումների վերաբերյալ նոր ահազանգեր, շատ ահազանգներ
    գալիս են նույն ընտրատեղամասերից։
  • Էրեբունիում՝ 13/16 ընտրատեղամասում անվերահսկելի վիճակ է, բաց քվեարկություն,
    լցոնումներ։ Տեղում են բազմաթիվ դիտորդներ, «Ժառանգություն» կուսակցության
    պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, սակայն օրինախախտումները շարունակվում են։
    «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության իրավական շտապ
    օգնության անձնակազմի ներկայությամբ ոստիկանները բռնություն են գործադրել Զարուհի
    Փոստանջյանի նկատմամբ։ Փաստաբան Լիզա Գրիգորյանը այս ամենը հավաստող տեսաերիզ ունի։
  • 3/20 ընտրատեղամասի մոտ կանգնած է կանգնած 99 SS 888 համարանիշով սեւ PRADO մեքենա,
    մարդիկ նախքան քվեարկելը մոտենում են այս մեքենային
  • Մալաթիա–Սեբաստիայի 174 դպրոցում տեղակայված թիվ 7/12 ընտրատեղամասում «Իրավական
    նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության իրավական շտապ օգնության
    մեքենաներից մեկի անձնակազմի անդամ, «Հրապարակ» թերթի լրագրող Էլմիրա Մարտիրոսյանը
    նկարահանել է լցոնման դեպք։ Տեղում ներկա ոստիկանները լրագրողի ձեռքից վերցրել են
    ֆոտոխցիկը եւ հանել հիշողության քարտը։
  • Բազմաթիվ ահազանգեր են գալիս, որ հանձնաժողովի նախագահները ընդդիմադիր վստահված
    անձանց թույլ չեն տալիս ստուգել ընտրողների անձնագրերը։

[15:30]

  • Վանաձոր քաղաքացի Իշխան Մանուկյան որդին վերադարձել է բանակից, հաշվառումից հանված
    է, սակայն դատարանը ընտրացուցակներում վերականգնվելու դիմումը վարույթ չի
    ընդունում։ Ընտրացուցակներում վերականգնվելու դիմումները վարույթ չեն ընդունում
    նաեւ Վանաձորի, Գյումրիի, Երեւանի Շենթավիթ եւ Կենտրոն–Նորք–Մարաշ համայնքների
    դատարանները։
  • Թիվ 13/13 ընտրատեղամասում մարդկանց տանում են քվեարկության՝ Առաջ Հայաստան
    կարգախոսով դրոշներով։
  • Թիվ 3/27 ընտրատեղամասի մոտ կարմիր ОPEL մակնիշի մեքենայում նստած մարդիկ
    ընտրացուցակներ ունեն, ընտրողների մի մասը քվեարկությունից առաջ նրանց է մոտենում։
  • Շիրվանզադեի անվան դպրոցում՝ 5/21 ընտրատեղամասում մի խումբ երիտասարդների մի քանի
    անգամ քվեարկել են, սակայն հանձնաժողովը նրանց անձնագրերում կնիք չի դնում։
    Դիտորդների՝ կնիք դնելու պահանջին ի պատասխան հանձնաժողովից սպառնացել են. տուն չեք
    հասնի։
  • Աշտարակի 14/7 տեղամասում վստահված անձ Սոնա Մալխասյանին ամեն կերպ ահաբեկելով
    փորձում են դուրս հանել ընտրատեղամասից։ ժամը 15։30-ի դրությամբ Սոնա Մալխասյանը
    դեռ ընտրատեղամասում է։
  • Ժամը 15։30–ի մատույցներում 162 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում ծեծկռտուք է
    եղել։
  • Արամուսի թիվ 27/25 ընտրատեղամասում զանգվածային լցունումներ են:

[14:30]

  • Երեւանի թիվ 34/24, 34/25, 34/26 տեղամասեր միկրոավտոբուսներով ընտրողներ են բերում
    և հենց տեղամասերի մոտ ընտրակաշառք տալիս Սերժ Սարգսյանին ընտրելու համար։ Մի
    քաղաքացի տեսել է, թե ինչպես է ընտրատեղամասի մատույցներում BMW մակնիշի մի
    մեքենայից ընտրակաշառք բաժանվում։
  • Մասիսի Նիզամի գյուղի թիվ 16/44 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ չի
    թույլատրում Լեւոն Տեր–Պետրոսյանի վստահված անձին ծանոթանալ արձանագրությանը։
  • Սեւան քաղաքում հիվանդանոցում ստացիոնար բուժում անցնող հիվանդ ընտրողների ցուցակը
    ավելացել է 40 մարդով։
  • 6/29 տեղամասի ընտրողներից մեկը բողոքել է, որ իր բնակարանի վրա կեղծ հաշվառված
    մարդ կա, ով մասնակցել է ընտրությանը։
  • Թիվ 4/24 ընտրատեղամասում ծեծկռտուք է եղել
  • Երեւանի Թիվ 100 դպրոցում արձանագրվել է կարուսել։ Կազմվել է արձանագրություն
  • Էրեբենու 13/11 տեղամասում արձանագրվել է բաց քվեարկություն եւ լցոնումներ
  • ԱԺ պատգամավոր Արսեն Ավագյանը հայտնել է, որ Աբովյան-Պուշկին փողոցներում 57
    երթուղային տաքսիների մեքենաներով քաղաքացիներին տեղափոխում են ընտրատարածքներ:
    Իրավական շտապ օգնության մեքենան մեկնել է, սակայն երթուղային տաքսիներ չեն եղել:
    Նույն 57 երթուղային տաքսիների մեքենաներ են նկատել նաեւ Ջոն Կիրակոսյանի անվան
    դպրոցի մոտ:

[12:30]

  • Երեւանի Նոր–Նորք համայնքում գնտվող ուսանողական հանրակացարաններում ինչ–որ մարդիկ
    ստիպողաբար գումար են բաժանում եւ ստիպում քվեարկելՍերժ Սարգսյանի օգտին:
  • Երեւանի 4/28 եւ 4/27 ընտրատեղամասերում մի քաղաքացի արձանագրել է
    «ընտրակարուսել»։Կազմվել է բողոքի արձանագրություն:
  • Երեւանի կենտրոնում 25 հոգանոց ավտոբուսը մարդկանցով լի շրջում է
    ընտրատեղամասից–ընտրատեղամաս։ Թիվ 11/03 ընտրատեղամասում՝ 255 մանկապարտեզ
    ընտրողների կուտակումներ են։
  • Արտաշատում՝ Կուտակումներ են 11/17 տեղմասում դիտորդները արձանագրել են լցոնումներ,
    կազմել արձանագրություններ։ Դեպքի վայր ժամանած «Իրավական նախաձեռնություն.
    Ընտրություններ-2008» Իրավական Շտապ օգնության մեքենայի անձնակազմին սպառնացել են։
  • Մարտունի քաղաքի 24/15 եւ 24/14 տեղամասերում բաց քվեարկություն է եղել: Կազմվել է
    արձանագրություն։
  • 162 դպրոցում տեղակայված 7/18 տեղամասում ձերբակալել են դիտորդին:
  • 13/28 ընտրատեղամասում լցոնումներ են եղել: Քվեարկել է մի 14 տարեկան երեխա,
    կազմվում է անհրաժեշտ բողոքը:
  • Մալաթիա–Սեբաստիայի 8/21 ընտրատեղամասում արձանագրվել են լցոնում, կան ծեծված
    մարդիկ, որոնցից մեկին՝ Պարգեւ Մնացականյանին տեղափոխել են հիվանդանոց։ Պատրաստվում
    է հաղորդագրություն դատախազության համար։

«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության իրավական շտապ
օգնության մեքենաների կատարած աշխատանքների մասին ամբողջական տեղեկությունը
ԶԼՄ–ներին կտրամադրվի քիչ ուշ: