Հայաստանում կայացած նախագահական ընտրությունները հիմնականում համապատասխանում են երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին, սակայն հետագա բարելավումների անհրաժեշտություն կա

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի 2008թ. – Ընտրությունների միջազգային դիտորդական
առաքելությունը այսօր հրապարակված իր հայտարարությունում ասեց, որ երեկ Հայաստանում
կայացած նախագահական ընտրությունների անց կացումը հիմնականում համապատասխանել է
երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին, չնայած անհրաժեշտ են հետագա
բարելավումներ գոյություն ունեցող մարտահրավերներին անդրադառնալու համար:

Դիտորդները գտել են, որ Հայաստանի իշխանությունները իրական ջանքեր են գործադրել
նախորդ ընտրություններում նշված թերություններին անդրադառնալու համար: Սակայն
հետագա բարելավումների և քաղաքական կամքի անհրաժեշտություն կա՝ անդրադառնալու
այնպիսի մտահոգությունների, ինչպիսիք են ընտրական գործընթացների նկատմամբ հանրային
վստահության պակասը և պետության ու կուսակցությունների գործառույթների միջև հստակ
տարանջատման բացակայությունը: Քվեների հաշվարկման գործընթացը չի նպաստել
մասնակիցների շրջանում կասկածների նվազեցմանը:

«Մեծ թվով հայեր մասնակցեցին ակտիվ և մրցակցային ընտրություններում՝ ընտրություն
կատարելու իրական քաղաքական այլընտրանքների միջև: Պետք է անդրադառնալ մեր կողմից,
մասնավորապես քվեների հաշվարկման գործընթացում, դիտարկված հիմնախնդիրներին՝
ամրապնդելու ընտրական գործընթացների նկատմամբ ընդհանուր վստահությունը», - ասեց
ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ և ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդների հատուկ համակարգող Ան-Մարի
Լիզանը:

«Այս ընտրությունների շրջանակում նկատելով բարելավումներ՝ դրանց իրականացման,
մասնավորապես քվեների հաշվարկման ընթացքի հետ կապված հիմնախնդիրները որոշ դեպքերում
սասանել են մարդկանց վստահությունը: Վերջ ի վեջո, վերջնական ընտրությունը Հայաստանի
ժողովրդի ձեռքերում է: Այդ իսկ պատճառով, ընտրական գործընթացների նկատմամբ նրա
վստահությունը որոշիչ է իրական ժողովրդավարության համար», -ասեց ԵԽԽՎ
պատվիրակության ղեկավար Ջոն Պրեսկոտը:

«Համեմատած նախորդ նախագահական ընտրությունների հետ էական առաջընթաց է գրանցվել
ընտրական գործընթացների նախապատրաստման և անց կացման գործում: Այնուհանդերձ,
ընտրական ողջ միջավայրը և գրանցված միջամտությունները դեռևս պետք է ուշադրությամբ
գնահատվեն: ԵՄ-ն իր Հարևանության Քաղաքականության միջոցով կշարունակի աջակցել
Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործընթացին », - ասեց Եվրախորհրդարանի
պատվիրակության ղեկավար Մարի Ան Իսլեր Բիգանը:

«Ընտրությունը մեկ օրյա գործընթաց չէ, և այսօր արվող հայտարարությունը նախնական է:
Մենք կմնանք Հայաստանում դիտարկելու գոյություն ունեցող մեխանիզմներով
ընտրություններին առնչվող վեճերի լուծման գործընթացը: Այս գործընթացը պետք է
պարզաբանի ընտրությունների այն ասպեկտները, որոնք հավելյալ հետաքննության կարիք
ունեն», - ասեց ԺՀՄԻԳ ընտրությունների երկարաժամկետ դիտորդական առաքելության
ղեկավար Գեռտ Արենսը:

Մոտ 400 դիտորդներ, այդ թվում 75 խորհրդարանականններ, են հետևել ընտրությունների
ընթացքին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի
(ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ), Եվրախորհրդի
Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) և Եվրախորհրդարանի կազմում:

Զեկույցի տեքստը ամբողջությքամբ՝

Անգլերեն

Հայերեն