ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանությունը քաղաքականությա՞մբ է զբաղվում
ՀՀ ոստիկանությունը «Ընդդեմ ապատեղեկատվության, նենգափոխման բանաձեւը» վերնագրված
հաղորդագրություն է տարածել ի պատասխան ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի
հայտարարությունների: Հայտարարությունը սակայն, ավելի շաը կսազեր Լեւոն
Տեր-Պետրոսյանի քաղաքական հակառակորդներին, քանի որ իրավական գնահատականներից զատ
եւ առաջին հերթին քաղաքական գնահատականներ են եւ քաղաքական դաշտում տեղավորվող
քննադատություն: Ոստիկանության հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ:
Առանց մեկնաբանությունների:

ՆԵՆԳԱՓՈԽՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
Լեւոն Տեր-Պետրոսյանը, ելույթից ելույթ, հայտարարությունից հայտարարություն, համառ
հետեւողականությամբ հավատարիմ է իր գործելաոճին, որի նպատակը կազմաքանդումն է, իսկ
գործարկման մեխանիզմը՝ բաժանելով տիրելու մարտավարությունը։ Կազմաքանդման, նույնն է
թե՝ ավերումի, իրենց գերնպատակին հասնելու համար նա եւ իր համակիրները կանգ չեն
առնում ոչնչի առաջ՝ պարզունակ նենգափոխումից մինչեւ ծրագրված սադրանք:
Հավատարմությունը «գործունեության» այս սկզբունքներին առանցքային էր նաեւ նրա
դեկտեմբերի 22-ին հնչեցրած ճառում, որն ավելի շուտ ապստամբության հրահանգների
հավաքածու է հիշեցնում, քան նախագահի թեկնածուի նախընտրական ծրագիր։
Տեր»Պետրոսյանը իր ելույթում, այլեւայլ «նշավակելի» իրավապահ մարմինների թվում,
հարձակումներ է գործում նաեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության դեմ՝
հրապարակելով «փաստեր», որոնք ծայրեծայր շինծու են։
ոսում է, մասնավորապես, իր «հազարավոր համակիրների» մասին, որոնք, իբր
հանրահավաքներին մասնակցելու համար, կանչվել են ոստիկանություն ու ենթարկվել
ճնշումների...
Եթե հավատայինք, որ իսկապես սխալվել է, կառաջարկեինք՝ բացե՛ք ձեր սպասարկու
թերթերը, որոնք մանրադիտակով են հետեւում հանրապետության անցուդարձին, ու հաշվեք՝
քանի՞ այդպիսի ահազանգ է արձանագրվել ու հրապարակվել։ Չկա՛ն այդ հրապարակումները եւ
չէին կարող լինել, որովհետեւ այդ «հազարավորները» նույնքան մտացածին են, որքան ձեր
հանրահավաքներին մասնակցող իբր «տասնյակ հազարները» (իրականում` շուրջ 9 հազար
մարդ` առաջին, և 8 ու 6-հազարական` երկրորդ և երրորդ հանրահավաքներին` ըստ ճշգրիտ
հաշվարկման համակարգի, որին տիրապետում է ոստիկանությունը)...
Տեր-Պետրոսյանը խոսում է «ՍԻԼ»Գրուպ» ընկերության եւ «ԳԱԼԱ» հեռուստակայանի դեմ
«սանձազերծված հարկային տեռորի ու դատական քաշքշուկի» մասին...
Եթե հավատայինք, որ իսկապես ցավում է գործարարության արդյունավետության եւ
լրատվամիջոցների ազատության համար, կառաջարկեինք ճշտել՝ հիշյալ ընկերությունն ու
հեռուստակայանը իրենց գործունեության ընթացքում քանի՞ միլիոն չեն վճարել՝ որպես
հարկ ու ծառայությունների վարձ, ստուգել նաեւ՝»ԳԱԼԱ»«ն թեկուզ մի վայրկյան
դադարեցրե՞լ է հեռարձակումը:
«ՍԻԼ»Գրուպ» ընկերության արտադրանքի հետ կապված զեղծարարությունների եւ եկամուտները
թաքցնելու իրողություններն արդեն իսկ հայտնի են մեր քաղաքացիներին, իսկ ինչ
վերաբերում է «ԳԱԼԱ»-ին, ապա հանդիպում ենք մի զավեշտալի փաստի. սա, պարզվում է, ոչ
միայն հեռուստակայան է, այլեւ... բենգալյան կրակներ արտադրող, որը եկամուտներից ոչ
մի լումա հարկ չի վճարել:
Սա՛ է իրականությունը, որը բացառապես տնտեսական գործունեության դաշտում է եւ ոչ մի
կապ չունի քաղաքականության ու նախընտրական նախասիրությունների հետ...
Տեր-Պետրոսյանը իր ելույթում հիշատակում է «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրատան
պայթեցումը»...
Եթե հավատայինք, որ նա ընդհանրապես չի կարդում այդ թերթը, կառաջարկեինք գոնե մի
անգամ աչքի անցկացնել. «Չորրորդ իշխանության» 19.12.2007 թ. թիվ 714-ում սեւով
սպիտակին գրված է. «2007 թ. դեկտեմբերի 13։ Անհայտ անձինք պայթեցրին «Չորրորդ
իշխանություն» թերթի խմբագրության դուռը»։ «Դուռ»-ն ու «խմբագրատուն»-ը, հասկանալի
է, տարբեր բաներ են, բայց գուցե այս «ձեռագրի» կապակցությամբ Տեր-Պետրոսյանը
մտաբերի՞, թե ինչպես «ինքնակրակվեց» իր թիկնազորի պետի ավտոմեքենան 98-ի հունվարին,
ինչպես եւ` այդ շրջանի բազմաթիվ ուրիշ «տարօրինակ միջադեպեր»...
Տեր-Պետրոսյանը «բացահայտում» է, թե անցած ամիսներին իշխանությունները բանտերից
վաղաժամկետ ազատել են «բազմաթիվ մեղադրյալների ու դատապարտյալների, որոնք այդ
շնորհը, բնականաբար, պիտի հատուցեն առաջիկա ընտրությունների ընթացքում մատուցելիք
համապատասխան ծառայություններով»։
Դարձյալ նենգափոխում։ Իրականությունն այս է. 2007 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին
Արդարադատության նախարարության ՔԿՀ հանձնաժողովները պատիժը կրելուց պայմանական
վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցերով
անկախ հանձնաժողովին ներկայացրել են 632 միջնորդություն, որից բավարարվել է 178-ը
(2006 թ. նույն ժամանակահատվածում` համապատասխանաբար 498 եւ 127)։ Արտակարգ` ոչինչ,
եւ եթե 632-ից 178-ը «բազում» է, ո՞ւր մնաց տարրական թվաբանությունը։ Իսկ ինչ
վերաբերում է բարոյական թվաբանությանը, ապա խորհուրդ կտայինք մտաբերել, թե ո՞ւմ,
ինչի՞ դիմաց եւ ինչպիսի՞ ծառայություններ էր մատուցում Արմեն Տեր-Սահակյանի բանդան
եւ համանման այլ քրեական տարրեր, որոնց վնասազերծումը հնարավոր դարձավ միայն 1998-ի
փետրվարից հետո...
Եթե հավատայինք Տեր-Պետրոսյանի անկեղծ մտահոգությանն ու սրտացավությանը, իրոք,
կառաջարկեինք առաջնորդվել միայն ստուգված փաստերով ու տեղեկատվությամբ, բայց չե՛նք
հավատում, որովհետեւ կեղծիքի ու նենգափոխման մեկ դեպքը կարող է սխալմունք կամ
թյուրիմացություն լինել, ծայրահեղ դեպքում՝ երկուսը, երեքը. ավելին արդեն
օրինաչափություն է, գաղափարախոսական գիծ, մարտավարություն...
Վտանգավո՛ր մարտավարություն։ Վտանգավոր՝ մեր ժողովրդի ու երկրի, մեր պետականության
համար, որովհետեւ այս կերպ տրոհվում է հասարակությունը, մարդկանց մեջ
անվստահություն է սերմանվում պետական ինստիտուտների հանդեպ, կասկածի դաշտ ենք
ներքաշվում բոլորս։
Այս բոլոր վտանգավոր միտումների թվում մեկը հարկ ենք համարում հատկապե՛ս ընդգծել։
ոսքը իրավապահ մարմիններին, մասնավորապես՝ ոստիկանությանը, քաղաքական խաղերի մեջ
ներքաշելու ջանքերի մասին է։ Եվ մեր երկրի, պետականության, ժողովրդի ճակատագրի ու
ապագայի համար մտահոգությունը ստիպում է կրկին ողջամտության կոչ անել։
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը միանշանակ ապաքաղաքական կառույց է, որը
գործում է բացառապես ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով իրեն վերապահված
լիազորությունների շրջանակներում, պահպանելով օրենքի ոչ միայն ոգին, այլեւ տառը,
հավատարիմ մնալով հասարակակական կարգի պահպանման եւ քաղաքացիների պաշտպանության` իր
գերխնդրի անվերապահ իրականացմանը:
