ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 10-ը` Մարդու իրավունքների միջազգային օր
2007 թ.-ի դեկտեմբերի 10-ին միջազգային հանրությունը նշում է Մարդու իրավունքների միջազգային օրվա 57- րդ տարեդարձը:
1950թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց 423 (V) բանաձևը, որը կոչ էր անում բոլոր երկրներին և շահագրգիռ կազմակերպություններին ամեն տարի նշել դեկտեմբերի 10- ը որպես Մարդու իրավունքների միջազգային օր: Տարիներ շարունակ ամբողջ աշխարհում դեկտեմբերի 10- ը նշվում է համաժողովների, հանդիպումների և մշակութային իրադարձությունների ու ցուցահանդեսների միջոցով:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը` համագործակցելով Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Երևանյան գրասենյակի (ԵԱՀԿ) հետ` կազմակերպել է «Մարդու իրավունքները և հայաստանյան իրողություններըե խորագրով սեմինար-քննարկում: Սեմինարի ընթացքում քննարկվեցին մեր երկրում մարդու իրավունքներին վերաբերող առկա հիմնախնդիրները և դրանց առաջացման պատճառները:
Սեմինար- քննարկմանը հրավիրված էին երկրի բարձրաստիճան պաշտոնյաներ, մի շարք հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Սեմինար- քննարկմանը ելույթ ունեցան ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը, ԵԱՀԿ դեսպան Սերգեյ Կապինոսը, ինչպես նաև հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
