Նամակ Հայաստանի Հանրապետության Վարչապետ Պարոն Սերժ Սարգսյանին Ալեքսանդր Վարպետյանից

Ալեքսանդր Արորդի ՎԱՐՊԵՏՅԱՆ Մարսել,

Ֆրանսահայ ազգաբան և էաբան

Հասցե. 194, ave. Roger Salengro

13015-Marseille-FRANCE

Հեռախոս. (+33) 4.91.64.61.14

E-maile. varordi@free.fr

15.09.2007 թ.

Նամակ Հայաստանի Հանրապետության Վարչապետ Պարոն ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Մեծարգո Պարոն ՎԱՐՉԱՊԵՏ,

07.09.2006 թ. որդիս` ՀՀ բնակիչ և քաղաքացի Արթուր Վարպետյանը, Ձեզ` այդժամ որպես ՀՀ Պաշտպանության Նախարարի, դիմել էր 2002 թվից ի վեր Հայաստան իմ մուտքի արգելման հարցը հանգուցալուծելու խնդրանքով, ներկայացնելով նաև պահանջված բոլոր փաստաթղթերը (կից դիմումի պատճեն): Ըստ մեր տեղեկության, չնայած Ձեր «Հետաքրքրվել և
պատասխանել» մակագրված հրահանգի, ապա Ձեր իրավասու ենթակաների խոստումներին, այդպես էլ որևէ պատասխան չենք ստացել:

Այսուհանդերձ, ես և անաչառ ոմանք համառորեն շարունակել ենք մեր հարցապնդումները տարբեր գերատեսչություններին և լրատվամիջոցներին, ինչն այսօր այլևս դառնում է քաղաքացիական գիտակցության ու խղճի խոց և ավելի ու ավելի ստանում հասարակական հնչեղություն: Առավել ևս, ի վերջո ՀՀ ՆԳ Անձնագրային ու Վիզաների Վարչությունից ստացված խիստ անհեթեթ պատճառաբանությունից հետո (դրա վերաբերյալ որոշ արձագանքներ ստորև բերված հասցեներով):

Ուստի, կասեցնելու համար խնդրի առավել խճողումները, վերստին հայցում եմ Ձեր միջամտությունը: Երիցս առավել, որ ես քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել և այսօր էլ որևէ այլ նկրտում չունեմ` քան մնացյալ տարիներս ու ներուժս սպառելու վասն տասնամյաներ ի վեր անվարձահատույց վաստակի դիմաց բռնադատված արժանապատվությունս և ապականված հեղինակությունս պատմության առջև մաքրագործելուն:

Հավատով և նախնական երախտագիտությամբ`

Ա.Ա. Վարպետյան

Այս թեմայով նյութերին կարելի է ծանոթանալ հետեւյալ հասցեներով՝

persons.am/am/info.php?iid=518



www.a1plus.am/am/?page=issue&iid=52170


www.hetq.am/arm/politics/7092/