Հանդիպում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում

Սեպտեմբերի 12–ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպում հրավիրեց ՝ ՀՀ Արդարադատռության նախարարության քրեակատարողական հիմնարկների հասարակական դիտորդների խմբի եւ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբի «Գորիս» եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմանրկներ կատարած համատեղ այցելությունները ներկայացնելու նպատակով։ Հանդիպման օրակարգի մեկ այլ կարեւոր կետերից էր ՄԱԿ–ի Խոշտանգումների դեմ կոնվենցիա կամընտիր արձանագրությամբ նախատեսված խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմենրի ստեղծումը կամ նշանակումը Հայաստանում։ Հիշեցնենք, որ 2006 թ-ի մայիսին Հայաստանը միացավ կամընտիր արձանագրությանը, պարտավորվելով փակ հաստատություններում վերասկողության անկախ մեխազնիմենր ստեղծել կամ նշանակել վավերացումից հետո մեկ տարվա ընթացքում։