ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նամակ ՀՀ Վարչապետ Սերժ Սարգսյանին
13.09.2007
Մեծարգո Վարչապետ,
Ազգային ժողովի ընտրություններից առաջ, ապրիլի 13-ին Ձեր նախաձեռնությամբ Ձեզ հետ
հանդիպեցին` սեփականությունից ապօրինի զրկված եւ իրենց բնակարաններից հարկադրաբար
վտարված Հյուսիսային եւ Գլխավոր պողոտայի բնակիչների, ինչպես նաեւ Դալմայի այգիների
հողօգտագործողների եւ Ֆիրդուսի թաղամասի բնակիչների ներկայացուցիչները:
Հանդիպման ժամանակ հրապարակորեն Դուք խոստացաք ընտրություններից հետո, մայիսի
15-20-ին եւս մեկ անգամ հանդիպել եւ մեր ոտնահարված իրավունքերը լիակատար
վերկանգնել: Ուզում ենք հիշեցնել, որ Դուք բառացի ասացիք. «Ես կարող եմ մեկ-երկու
հոգու հարցը լուծել, բայց որպեսզի դա չդառնա ընտրություններից առաջ շահարկման
առարկա, եկեք հանդիպենք ընտրություններից հետո, եւ խոստանում եմ` բոլոր հարցերին
տալ արդարացի եւ դրական լուծում»: Մենք հավատացինք որպես նոր վարչապետի, Ձեր
խոստումին եւ համբերատար սպասում էինք Ձեզ հետ հանդիպմանը:
Այսօր, մեր հանդիպումից հինգ ամիս անց, հեռու ենք այն մտքից, որ վարչապետը կարող էր
խաբել ժողովրդին եւ որ հանդիպմանը տված խոստումը կապված էր ԱԺ-ի ընտրությունների
հետ:
Հանդիպմանը ներկա էր քաղաքապետ, Ձեր կուսակից Երվանդ Զախարյանը, որը ստանալով
Ձեզանից որոշակի հանձնարարականներ մինչեւ այսօր, հինգ ամիս անց ոչ մի խնդիր չի
լուծել: Կարելի է ենթադրել, որ քաղաքապետը խաղում է Ձեր հեղինակության հետ գցելով
վարչապետի վարկանիշը:
Մեծարգո Վարչապետ, Ձեր վարչապետության ժամանակ Դուք դեռեւս չեք լուծել բռնությամբ
եւ հակասահմանդրորեն սեփականությունից զրկվածների խնդիրները եւ եթե պարզվի, որ մոտ
ապագայում էլ չեք կարողանալու լուծել, ինչպես եք պատրաստվում նախագահ ընտրվելուց
հետո ղեկավարել մի ամբողջ հանրապետություն եւ լուծել ավելի բարդ խնդիրներ:
Այսուհանդերձ, համոզված ենք, որ մեր վարչապետը մինչեւ նախագահական ընտրություններ
անպայման կկատարի իր խոստումը եւ լիակատար կվերականգնի ոտնահարված մեր իրավունքները`
չթողնելով խնդրի լուծումը Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վրա:
Հյուսիսային, Գլխավոր պողոտաների նախկին բնակիչներ, Դալմայի այգիների և այլ
տարածքների ներկայացուցիչներ
