ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Freedom House. «ԱՊՀ-ի 12 երկրներից 10-ում մամուլը գնահատվում է «ոչ ազատ»
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը այսօր հրապարակած իր
զեկույցում փաստել է, որ ԱՊՀ--ի անդամ 12 երկրներից 10--ում, այդ թվում Հայաստանում, մամուլը գնահատվում է «ոչ ազատ»:
«Այս երկրները չեն ապահովում հիմնարար երաշխիքները եւ պաշտպանվածությունը իրավական, քաղաքական եւ տնտեսական բնագավառներում, ինչը բաց եւ անկախ լրագրության հիմքն է»,- - փաստում է զեկույցը:
Հայաստանը «ոչ ազատ» մամուլ ունեցող երկիր է համարվում 2003 թվականից: 2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից առաջ եթերից զրկվեց «Ա1+» անկախ հեռուստակայանը:
Ըստ զեկույցի հեղինակների՝ վերջին տարիներին ԱՊՀ--ի երկրներում 4 միտում է նկատվում:
«Նախ, ավտորիտար վարչակարգերը ուժեղացրել են լրատվամիջոցների վերահսկողությունը, հեռուստատեսությունն օգտագործելով որպես իշխանությունը պահպանելու նախընտրելի գործիք»:
«Երկրորդ՝ օրենսդրական պտուտակները էլ ավելի են ամրացվում տարածաշրջանում՝ լրատվամիջոցների վերահսկողությունն ուժեղացնելու եւ անկախ լրատվությունը սահմանափակելու նպատակով»:
«Ավելի լայն ճնշման երրորդ մասը՝ աճող ուշադրությունն է միջազգային լրատվամիջոցների, մասնավորապես միջազգային հեռարձակման նկատմամբ: Ռուսաստանի իշխանություններն, օրինակ, սեւեռել են իրենց ուշադրությունը «Ազատություն» ռադիոկայանի վրա: Այն ռադիոկայանները, որնք վերահեռարձակում են «Ազատություն»--ը, ենթարկվում են ստուգումների եւ հետապնդումների»:
«Չորրորդ տարրը ուշադրության վերակողմնորոշումն է դեպի տպագիր լրատվամիջոցները: Վերջին տարիներին անկախ թերթերը դարձել են ավտորիտար իշխանությունների «աչքի փուշը», ընդ որում առաջատար դերն այս հարցում պատկանում է Ռուսաստանին»,- - ասված է զեկույցում:
