ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մոմերով երթ շաբաթ օրը
Ս.թ. մայիսի 19-ին, շաբաթ օրը ժամը 20:30-ին հանգուցյալ Լևոն Գուլյանի
հարազատներն ու ընկերները կազմակերպում են մոմերով երթ Հանրապետության Հրապարակի
շատրվանների մոտից դեպի ՀՀ Ոստիկանության ծառայության շենք (Նալբանդյան-Չարենց
խաչմերուկ):
Լևոն Գուլյանը ս.թ. մայիսի 12-ին որպես վկա հրավիրվել էր ՀՀ Ոստիկանության
տեղամասային բաժանմունք, որտեղ հարցաքննությունից հետո, Հովհաննես Թամամյանը տարել
է նրան ՀՀ Ոստիկանության Գլխավոր մասնաշենք, որտեղ Լեվոն Գուլյանը` «ինքնասպան է
եղել», իսկ ըստ հարազատների հիմնավոր կասկածների՝ դաժանաբար սպանվել:
Մոմերով երթի կազմակերպմամբ սգալով Լևոն Գուլյանի անժամանակ մահը՝ փորձ է արվում
բողոքի ակցիայի միջոցով մեծացնել քաղաքացիական վերահսկողությունը Լևոն Գուլյանի
սպանության հետաքննության նկատմամբ:
Մենք կոչ ենք անում բոլոր այն մարդկանց և կազմակերպություններին, ովքեր անտարբեր
չեն երկրում իրականացվող բռնություններին, ոստիկանության կամայականությաններին,
որոնք այս դեպքում դրսևորվել են ամենակոպիտ ձևով՝ հանգեցնելով 2 երեխաների հայր,
ընդամենը որպես վկա ՀՀ Ոստիկանության ծառայության շենք հարցաքննության կանչված
31-ամյա երիտասարդ Լևոն Գուլյանի սպանությանը:
Զոհվածի հարազատներ և ընկերներ
Justice4Levon Fund
[justice4levon@yahoo.com]

