Օրենքով սահմանվելիք պատասխանատվության միջոցները դեռեւս սահմանված չեն

Երբ կարդացի Հայաստանի Սահմանադրական դատարանի «ՍԴ 2006 թվականին ընդունած որոշումների կատարման վիճակի մասին հաղորդումը», առաջինը, որ անցավ մտքովս, վարկածն էր, թե Հայաստանում կստեղծվի Ամալյանական մի հանձնաժողով, որի անցկացրած արդար ընտրության արդյունքում ՍԴ կզրկվի իր խոսքը հանրությանը հասցնելու հնարավորությունից:

Չգիտեմ, հաղորդումը նախագահականում կարդացել են, թե ոչ, բայց որ կարդան` չեն հավանելու` գիտեմ հաստատ: Եվ չեն հավանելու ոչ միայն նախագահականում: Նախքան հաղորդման մանրամասներին անցնելը, արձանագրենք, որ ՍԴ սույն հաղորդումը հրապարակվել է համաձայն Սահմանադրական դատարանի մասին օրենքի 67-րդ հոդվածի. «Սահմանադրական դատարանը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մեկ ամսվա ընթացքում, հաղորդում է հրապարակում իր որոշումների կատարման վիճակի վերա¬բերյալ: Այն ուղարկվում է պետական եւ տեղական ինքնակա¬ռա¬վարման համա¬պա¬տասխան մար¬միններ»:

2006 թվականին Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող պետական կառույցներից ամենաշատը ՍԴ է դիմել հանրապետության նախագահը` 47 դիմում: ՀՀ ԱԺ-ն, ՀՀ կառավարությունը, ՀՀ որեւէ ՏԻՄ ոչ մի անգամ չեն դիմել: Երկու դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորների 1/5-ը: Երկու դիմում ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Առավել հաճախ ՍԴ-ին անհանգստացրել են ֆիզիկական անձիք` 221 դիմում: Ըստ ՍԴ եզրակացության` «Անհատական դիմումների վերլուծությունը վկայում է, որ դրանց 9.9 տոկոսն է օրենքի նորմի սահմանադրա¬կանության հարցերին առնչվում: Հիմնական դիմումները վերաբերում են օրենքների կիրառմանն առնչվող հար¬ցերին կամ ընդհանուր իրավասության դատա¬րանների իրավազորությանը վերաբերող տարբեր այլ հարցերի: Զգալի թիվ են կազմում նաեւ այն դիմումները, որոնք վերաբերում են մարդկանց սահմանադրական այս կամ այն իրա¬վունքի խախտմանը, որը սակայն չի առնչ¬վում օրենքի նորմի սահմանադրա¬կա¬նու¬թյանը եւ սահմանադրական դատարանի ներկա լիազորությունների շրջանակներում հնա¬րավոր չէ այն ինքնուրույն դատաքննության առար¬կա դարձնել: Ակնհայտ է նաեւ, որ ոչ միայն ցածր է դիմումատուների իրավական գիտելիքների մակարդակը, այլեւ բավա¬րար չէ նրանց ցուցաբերվող փաս¬տաբանական օգնությունը»:

ՀՀ Նախագահի ներ¬¬կայացրած 47 դիմումներից 46-ը 2006 թվականին ընդունվել են քննության: Ռոբերտ Քոչարյանը ՍԴ է դիմել մի¬ջազ¬գա¬յին պայմանագրերում ամրագրված պարտա¬վորություն¬ների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու հարցերով: Այս պահի դրությամբ ՍԴ որոշումներ է կայացրել 44 դիմումի վերաբերյալ: Ըստ այդմ էլ ՍԴ եզրակացրել է, որ «քննության առնված միջազգային պայմանագրերի առնչու¬թյամբ իրավակիրառական պրակտիկայի վերլուծությունը վկայում է, որ միջազ¬գային պարտավորությունների բարեխիղճ կատարման վիճակի վերաբերյալ ներպետա¬կան հստակ մոնիտորինգի մեխանիզմ գոյություն չունի: 2006 թվականին Սահմանադրական դատարան ներկայացված 6 միջազգային պայմանագրերի հայերեն պաշտոնական տար¬բերակներն էական բովանդակային շեղումներ են ունեցել բնագրերից: Սահմա¬նադրական դատարանի պահանջով այդ թերացումները շտկվել են: Սակայն նման փաստերը վկայում են միջազգային պայմանագրերի վավերացման նախապատրաստման որակի բարձրացման անհրաժեշտության մասին»: Արժե հիշել, որ Ռումինիայի նախագահի այցը Հայաստան բացահայտեց, որ Հայաստանում չկա հայերեն-ռումիներենի հմուտ թարգմանիչ: ՀՀ ՍԴ բացահայտեց, որ վիճակը առանձնապես մխիթարական չէ եւս 5 այլ լեզուների դեպքում:

Այս ոչ այնքան հաճելի իրողությունը ներկայացնելուց հետո Սահմանադրական դատարանը նաեւ ելքեր է առաջարկում: Մասնավորաբար` Սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում հակասահմանադրական ճանաչված ակտն ընդունած պետական մարմինը հա¬տուկ քննության առարկա դարձնի իր կողմից ընդունված ակտը` փոխկապակցված դրույթ¬ներով հանդերձ, Սահմանադրության պա¬հանջ¬¬ներին համապատասխանեցնելու հարցը եւ ապահովի, որպեսզի իրավական վակուում չառաջանա: Կամ` պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք Սահմանադրական դատա¬րանի որոշումների կատարումը երաշխավորեն դրանց ամբողջության մեջ: Կամ` բացառվեն պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց կողմից Սահմա¬նադրական դատարանի որոշումների տարաբնույթ մեկնաբանությունները:

Ասենք, սրանց կարիքը առանձնապես չկա, որովհետեւ կա «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 40 հոդվածը. «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սահմանադրական դատարանի պահանջները չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու, դրանց կատարումից խուսափելու կամ կատարման ժամկետները խախտելու դեպքում սահմա¬նադրական դատարանն այդ մարմինների պաշտոնատար անձանց նկատմամբ կարող է նշանակել օրենքով սահմանված պատասխանատվության միջոց: Պատասխանատվության միջոցի նշանակումը չի ազատում Սահմանադրական դատա¬րանի պահանջների կատարումից: Սույն մասում նշված գործողու

Երբ կարդացի Հայաստանի Սահմանադրական դատարանի «ՍԴ 2006 թվականին ընդունած որոշումների կատարման վիճակի մասին հաղորդումը», առաջինը, որ անցավ մտքովս, վարկածն էր, թե Հայաստանում կստեղծվի Ամալյանական մի հանձնաժողով, որի անցկացրած արդար ընտրության արդյունքում ՍԴ կզրկվի իր խոսքը հանրությանը հասցնելու հնարավորությունից: Չգիտեմ, հաղորդումը նախագահականում կարդացել են, թե ոչ, բայց որ կարդան` չեն հավանելու` գիտեմ հաստատ: Եվ չեն հավանելու ոչ միայն նախագահականում: Նախքան հաղորդման մանրամասներին անցնելը, արձանագրենք, որ ՍԴ սույն հաղորդումը հրապարակվել է համաձայն Սահմանադրական դատարանի մասին օրենքի 67-րդ հոդվածի. «Սահմանադրական դատարանը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մեկ ամսվա ընթացքում, հաղորդում է հրապարակում իր որոշումների կատարման վիճակի վերաբերյալ: Այն ուղարկվում է պետական եւ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններ»:

2006 թվականին Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող պետական կառույցներից ամենաշատը ՍԴ է դիմել հանրապետության նախագահը` 47 դիմում: ՀՀ ԱԺ-ն, ՀՀ կառավարությունը, ՀՀ որեւէ ՏԻՄ ոչ մի անգամ չեն դիմել: Երկու դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորների 1/5-ը: Երկու դիմում ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Առավել հաճախ ՍԴ-ին անհանգստացրել են ֆիզիկական անձիք` 221 դիմում: Ըստ ՍԴ եզրակացության` «Անհատական դիմումների վերլուծությունը վկայում է, որ դրանց 9.9 տոկոսն է օրենքի նորմի սահմանադրականության հարցերին առնչվում: Հիմնական դիմումները վերաբերում են օրենքների կիրառմանն առնչվող հարցերին կամ ընդհանուր իրավասության դատարանների իրավազորությանը վերաբերող տարբեր այլ հարցերի: Զգալի թիվ են կազմում նաեւ այն դիմումները, որոնք վերաբերում են մարդկանց սահմանադրական այս կամ այն իրավունքի խախտմանը, որը սակայն չի առնչվում օրենքի նորմի սահմանադրականությանը եւ սահմանադրական դատարանի ներկա լիազորությունների շրջանակներում հնարավոր չէ այն ինքնուրույն դատաքննության առարկա դարձնել: Ակնհայտ է նաեւ, որ ոչ միայն ցածր է դիմումատուների իրավական գիտելիքների մակարդակը, այլեւ բավարար չէ նրանց ցուցաբերվող փաստաբանական օգնությունը»:

ՀՀ Նախագահի ներկայացրած 47 դիմումներից 46-ը 2006 թվականին ընդունվել են քննության: Ռոբերտ Քոչարյանը ՍԴ է դիմել միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու հարցերով: Այս պահի դրությամբ ՍԴ որոշումներ է կայացրել 44 դիմումի վերաբերյալ: Ըստ այդմ էլ ՍԴ եզրակացրել է, որ «քննության առնված միջազգային պայմանագրերի առնչությամբ իրավակիրառական պրակտիկայի վերլուծությունը վկայում է, որ միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարման վիճակի վերաբերյալ ներպետական հստակ մոնիտորինգի մեխանիզմ գոյություն չունի: 2006 թվականին Սահմանադրական դատարան ներկայացված 6 միջազգային պայմանագրերի հայերեն պաշտոնական տարբերակներն էական բովանդակային շեղումներ են ունեցել բնագրերից: Սահմանադրական դատարանի պահանջով այդ թերացումները շտկվել են: Սակայն նման փաստերը վկայում են միջազգային պայմանագրերի վավերացման նախապատրաստման որակի բարձրացման անհրաժեշտության մասին»: Արժե հիշել, որ Ռումինիայի նախագահի այցը Հայաստան բացահայտեց, որ Հայաստանում չկա հայերեն-ռումիներենի հմուտ թարգմանիչ: ՀՀ ՍԴ բացահայտեց, որ վիճակը առանձնապես մխիթարական չէ եւս 5 այլ լեզուների դեպքում:

Այս ոչ այնքան հաճելի իրողությունը ներկայացնելուց հետո Սահմանադրական դատարանը նաեւ ելքեր է առաջարկում: Մասնավորաբար` Սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում հակասահմանադրական ճանաչված ակտն ընդունած պետական մարմինը հատուկ քննության առարկա դարձնի իր կողմից ընդունված ակտը` փոխկապակցված դրույթներով հանդերձ, Սահմանադրության պահանջներին համապատասխանեցնելու հարցը եւ ապահովի, որպեսզի իրավական վակուում չառաջանա: Կամ` պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք Սահմանադրական դատարանի որոշումների կատարումը երաշխավորեն դրանց ամբողջության մեջ: Կամ` բացառվեն պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց կողմից Սահմանադրական դատարանի որոշումների տարաբնույթ մեկնաբանությունները:

Ասենք, սրանց կարիքը առանձնապես չկա, որովհետեւ կա «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 40 հոդվածը. «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սահմանադրական դատարանի պահանջները չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու, դրանց կատարումից խուսափելու կամ կատարման ժամկետները խախտելու դեպքում սահմանադրական դատարանն այդ մարմինների պաշտոնատար անձանց նկատմամբ կարող է նշանակել օրենքով սահմանված պատասխանատվության միջոց: Պատասխանատվության միջոցի նշանակումը չի ազատում Սահմանադրական դատարանի պահանջների կատարումից: Սույն մասում նշված գործողությունների կամ անգործության համար ֆիզիկական անձինք կամ իրավաբանական անձի ղեկավարը կարող են տուգանվել` օրենքով սահմանված չափով: Պատասխանատվության միջոց նշանակվելուց հետո Սահմանադրական դատարանի պահանջները վերստին չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ դրանց կատարումից խուսափելը կամ կատարման ժամկետները խախտելն առաջացնում է քրեական պատասխանատվություն»: Իհարկե, ՍԴ-ն վասն արդարության իր հաղորդման մեջ նշել է, որ օրենքով սահմանվելիք նշված պատասխանատվության միջոցները դեռեւս սահմանված չեն: Բայց սա եւս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանի իշխանության վերին էշելոններում պրոբլեմատիկ է ոչ միայն թարգմանությունների հարցը:
թյունների կամ անգործության համար ֆիզիկական անձինք կամ իրավաբանական անձի ղեկավարը կարող են տուգանվել` օրենքով սահմանված չափով: Պատասխանատվության միջոց նշանակվելուց հետո Սահմանադրական դատարանի պա¬հանջները վերստին չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ դրանց կատա¬րումից խուսափելը կամ կատարման ժամկետները խախտելն առաջացնում է քրեական պատաս¬խանատվություն»: Իհարկե, ՍԴ-ն վասն արդարության իր հաղորդման մեջ նշել է, որ օրեն¬քով սահմանվելիք նշված պատասխանատվության միջոցները դեռեւս սահմանված չեն: Բայց սա եւս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանի իշխանության վերին էշելոններում պրոբլեմատիկ է ոչ միայն թարգմանությունների հարցը: