Մի շարք հասարակական կազմակերպությունների և գործիչների հաղորդագրությունը

28.02.07թ.

Երևան

Մի շարք հասարակական կազմակերպությունների և գործիչների մասնակցությամբ, Հայաստանի
քաղաքաշինության և շրջակա միջավայրում կատարվող ապօրինությունների կանխման
ակնկալիքով, 27.02.07թ. հիմնադրվեց «Ոչ` կամայականությանը» հասարակական ամբիոնը:

«ՈԿ» ամբիոնի նպատակն է` մասնագիտական և հեղինակավոր հնչեղություն տալ ՀՀ
Սահմանադրությամբ և ՄԻ եվրոպական կոնվենցիայով սահմանված մարդու իրավունքների
պաշտպանությանը, որի համար շահագրգիռ քաղաքացիական սուբյեկտների կողմից օգտագործվել
են ՀՀ հնարավոր միջոցները` հրավիրելով ՀՀ ղեկավարության և միջազգային
կազմակերպությունների ուշադրությունը Ամբիոնի եզրակացությունների վրա:

Ամբիոնի հիմնադիր անդամներն են`

Լարիսա Ալավերդյան /ՀՀ Մարդու Իրավունքների առաջին պաշտպան/

Սոնա Այվազյան /ՏԶԿ- Թրանսփարենսի ինթերնեշնլ-Հայաստան/

Կարինե Դանիելյան /Աշխարհ/գիտ. դոկտոր, Հանուն ՄՀԿԶ ասոցիացիայի նախագահ/

Արտակ Զեյնալյան /իրավապաշտպան/

Ռուբեն Թորոսյան /«Գերագույն խորհուրդ»պ/ ակումբի նախագահ/

Դավիթ Պետրոսյան /մեկնաբան/

Արմեն Պողոսյան /Սպառողների ասոցիացիայի/ նախագահ/

Հակոբ Սանասարյան /ՀՀ Կանաչների միության նախագահ/

Անահիտ Սարգսյան /«Գործարար կին» ՀԿ նախագահ/

Ամբիոնի կողմից քննարկման ընդունված թիվ 1 գործն արդեն հայտնի է`

Երեվանի Տերյան 56
և Աղայան 19 շենքերի բնակիչների իրավունքների պաշտպանությունը, որի շրջանակներում,
բնակիչներն անցել են ՀՀ իրավական ողջ համակարգը և դիմել են ՄԻ եվրոպական դատարան: