ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Երկրորդ զեկույց Հայաստանի մասին
Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը (ՌԱԵՀ) հիմնադրվել է Եվրոպայի խորհրդի կողմից։ Այն մարդու իրավունքների մոնիտորինգի անկախ մարմին է՝ մասնագիտացած ռասիզմի և անհանդուժողականության հետ կապված հարցերի գծով։ Այն
կազմված է անկախ և անկողմնակալ անդամներից, որոնք առաջադրվում են իրենց բարոյական հեղինակության և ռասիզմի, օտարատյացության, հակահրեականության և անհանդուրժողականության հետ կապված գործերում հանրահայտ փորձառության հիման վրա։

ՌԱԵՀ-ի աշխատանքային ծրագրի հիմնաքարերից մեկը երկիր առ երկիր մոտեցումն է, որի
միջոցով նա վերլուծում է ռասիզմին և անհանդուժողականությանը վերաբերող իրավիճակը
Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից յուրաքանչյուրում և խորհուրդներ ու առաջարկներ է
ներկայացնում բացահայտված խնդիրները կարգավորելու վերաբերյալ։
ԵՐԿՐՈՐԴ ԶԵԿՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
Կատարման ամփոփագիր
Հայաստանի մասին ՌԱԵՀ-ի 2003 թ. հուլիսի 8-ի զեկույցից հետո առաջընթաց է ձեռք բերվել այդ զեկույցում լուսաբանված մի շարք բնագավառներում։ 2004 թ. հունիսի 18-ին Հայաստանը վավերացրել է Մարդու իրավունքների պաշտպանության մասին եվրոպական
կոնվենցիայի թ. 12 Արձանագրությունը։ Հայաստանի իշխանությունները նաև ուղղում են մտցրել Սահմանադրության մեջ ապահովելու համար Հայաստանի իրավասության տակ գտնվող
անձանց իրավահավասարությունը օրենքի առաջ։ Այնուհետև, 2003 թ. օգոստոսի 1-ին
Հայաստանի իշխանություններն ընդունել են նոր Քրեական օրենսգիրք, որը դատապարտում է
ատելության հողի վրա կատարված ոճրագործությունները։ Նրանք նաև ստեղծել են Ազգային
փոքրամասնությունների և կրոնական գործերի վարչություն, որը, ի թիվս այլ խնդիրների,
լիազորված է սատարելու փոքրամասնությունների լեզուներն ու մշակույթները։ Այնուհետև,
նրանք ուղղում են մտցրել Փախստականների մասին օրենքի մեջ՝ նրանց ժամանակավոր
պաշտպանություն ցույց տալու նպատակով և ընդունել են Օրենք այլընտրանքային
ծառայության մասին։ 2004 թ. Հայաստանի իշխանությունները ստեղծել են օմբուդսմենի
պաշտոն:
Այնուամենայնիվ, ՌԱԵՀ-ի առաջին զեկույցում արված մի շարք հանձնարարականներ չեն
իրագործվել կամ իրագործվել են մասամբ։ Թեև ազգային փոքրամասնությունների մասին
օրինագիծը ուրվագծված է, ազգային փոքրամասնությունների որոշ ներկայացուցիչներ և ոչ
կառավարական կազմակերպություններ նրան հավանություն չեն տվել, քանի որ նրանք
կարծում են, որ այն մեծ փոփոխություն չի մտցնի առկա իրադրության մեջ։ Չի ընդունվել
խտրականության դեմ ուղղված քաղաքացիական կամ վարչական դրույթների որևէ սպառիչ
փաստաթուղթ։ Եզդիների փոքրամասնությունը դեռևս բախվում է հողի, ջրի և արոտավայրերի
հետ կապված խնդիրներին, և այս համայնքի որոշ անդամներ դեռ չեն ստացել հողի
սեփականության իրենց փաստաթղթերը։ Դեռևս չի ստեղծվել երկրի հասարակական և քաղաքական
կյանքին ազգային փոքրամասնությունների մասնակցությանը ավելի մեծ հնարավորություն
ընձեռող համակարգ։ Ազգային փոքրամասնությունների պատկանող աշակերտները դեռևս
բավարար քանակով և բարելավված դասագրքերի կարիք են զգում։ Այլընտրանքային
ծառայության մասին օրենքը իր ներկա վիճակով այլընտրանքային քաղաքացիական
ծառայության ընդունելի ձևերի հնարավորություն չի ընձեռում խղճի դրդապատճառներով
հակադրվողներին, որոնք հիմնականում Եհովայի վկաներ են։
Այս զեկույցում ՌԱԵՀ-ն առաջարկում է Հայաստանի իշխանություններին հետագա
գործողություններ ձեռնարկել մի շարք բնագավառներում։ ՌԱԵՀ-ն առաջարկում է Հայաստանի
իշխանություններին ընդունել օրենք ազգային փոքրամասնությունների մասին, որը ըստ
հնարավորին հաշվի կառնի ազգային փոքրամասնությունների առաջարկություններն ու
տեսակետները։ Նա առաջարկում է Հայաստանի իշխանություններին ձեռնարկել եզդիների
համայնքի խնդիրներին ընդառաջ գնացող հետագա քայլեր՝ մասնավորապես կապված
ոստիկանական հսկողության, հողի, ջրի, արոտավայրերի խնդիրների հետ։ ՌԱԵՀ-ը Հայաստանի
իշխանություններին առաջարկում է նաև միջոցներ ձեռք առնել ապահովելու ազգային
փոքրամասնությունների մասնակցությունը երկրի հասարակական և քաղաքական կյանքին։ Նա
առաջարկում է Հայաստանի իշխանություններին շարունակել ազգային փոքրամասնությունների՝
հավասար կրթություն ստանալուն ուղղված միջոցառումները, ի թիվս այլոց, այնպիսիք,
որոնք կմեծացնեն բարձրագույն ուսումնական հաստատություներ ընդունվելու նրանց
հնարավորությունները։ Այնուհետև, ՌԱԵՀ-ն առաջադրում է Հայաստանի իշխանություններին
ուղղում մտցնել Այլընտրանքային ծառայության մասին օրենքի մեջ՝ խղճի դրդապատճառներով
հակադրվողների համար ապահովելու իրապես այլընտրանքային քաղաքացիական ծառայություն:
Կարդացեք զեկույցը ամբողջությամբ՝
Second report on Armenia
Adopted on 30 June 2006 made public on 13 February 2007
Report on Armenia – English version
Report on Armenia – Armenian version
Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) աշխատանքների
և այս բնագավառում Եվրոպայի խորհրդի այլ գործունեության վերաբերյալ լրացուցիչ
տեղեկատվության համար խնդրում ենք դիմել՝
Secretariat of ECRI
Directorate General of Human Rights – DG II
Council of Europe
F - 67075 STRASBOURG Cedex
Tel.: +33 (0) 3 88 41 29 64
Fax: +33 (0) 3 88 41 39 87
E-mail: combat.racism@coe.int
www.coe.int/ecri
