31 hունվարի - 6 փետրվարի 2007

2006-ին լրագրողների նկատմամբ բռնությունները աշխարհում ավելացել են

5 Փետրվար 2007

2006 թվականին իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու համար լրագրողների
սպանության կամ ազատազրկման դեպքերի թիվը աշխարհում աճել է:

Համաձայն Նյու Յորքում գործող Լրագրողների պաշտպանության կոմիտեի՝ այսօր
հրապարակելիք «Հարձակումներ մամուլի դեմ» տարեկան զեկույցի, տարվա ընթացքում իրենց
մասնագիտական պարտականությունները կատարելու համար սպանվել են 55 լրագրողներ,
լրագրողների զոհվելու եւս 27 դեպքի առնչությամբ քննությունը դեռ ընթանում է: 134
լրագրողներ հայտնվել են ճաղերի հետեւում:


www.hra.am/arm/?page=issue&id=16361

Տեղի ունեցավ բողոքի երթ` ի պաշտպանություն Սեֆիլյանի եւ Մալխասյանի

2 Փետրվար 2007

Ուրբաթ օրը «Հայ կամավորականների համախմբում» շարժման նախաձեռնությամբ Երեւանում
տեղի ունեցավ արտոնված երթ` ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան
Մալխասյանի: Երթին մասնակցեցին շուրջ երկու տասնյակ կուսակցությունների եւ
կազմակերպությունների մոտ 150 ներկայացուցիչներ:


www.hra.am/arm/?page=issue&id=16360

Արման Բաբաջանյանի պաշտպանները Վճռաբեկ դատարանում վիճարկել են Վերաքննիչի
վճիռը

31 Հունվար 2007

«Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի պաշտպաններ Զարուհի
Փոստանջյանը եւ Հայկ Ալումյանը բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ վիճարկելով
Վերաքննիչ դատարանի վճիռը, որով ընդդիմադիր թերթի խմբագիրը զինծառայությունից
խուսափելու համար դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման:


www.hra.am/arm/?page=issue&id=16356

10 հայաստանցիներից 9-ը համարում են, որ կոռուպցիան Հայաստանում «հիմնախնդիր
կամ մեծ հիմնախնդիր» է

31 Հունվար 2007

Ըստ Transparency International Armenia-ի անցկացրած` կոռուպցիայի հասարակական
ընկալմանը վերաբերող հարցման արդյունքների, Հայաստանի 10 քաղաքացիներից 9-ը
համարում են, որ կոռուպցիան «հիմնախնդիր կամ մեծ հիմնախնդիր» է` իրավիճակի
բարելավման լուծումը տեսնելով ազատ եւ արդար ընտրություններ ապահովելու մեջ:


www.hra.am/arm/?page=issue&id=16357

Ազգային ժողովի ընտրությունները նշանակվել են մայիսի 12-ին

31 Հունվար 2007

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի օրը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Ազգային
ժողովի հերթական ընտրությունը 2007թվականի մայիսի 12-ին նշանակելու մասին:


http://www.hra.am/arm/?page=issue&id=16353