ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քրեակատարողական Ծառայության Կալանավորվածներին Պահելու Վայրերում Հասարակական Դիտորդների Խմբի 2005թ Հաշվետվություն
2006.10.05
Հաշվետվության տեքստը ամբողջությամբ՝
Հայերեն
Անգլերեն
Ներածություն
2001թ. հունվարի 25-ին Հայաստանի Հանրապետությունը դառնալով
Եվրոպայի Խորհրդի լիիրավ անդամ, այլ պարտավորությունների շարքում ստանձնեց նաև
բարեփոխումներ կատարել ազատազրկման վայրերում: Մասնավորապես պարտավորությունների զ.
կետում նշված է՝ Անդամակցություն ձեռք բերելուց հետո վեց ամսվա ընթացքում ընդունել

օրենք Ներքին գործերի եւ Ազգային անվտանգության նախարարություններից բանտային
համակարգի, այդ թվում նաեւ նախնական կալանքի վայրերի եւ աշխատանքային գաղութների
նկատմամբ պարտականությունները (իրավասությունները) Արդարադատության նախարարությանը
փոխանցելու մասին՝ դրանով ապահովելով համակարգի հանգամանալի բարեփոխումները եւ
ապառազմականացումը, եւ երաշխավորել նշված օրենքի արդյունավետ կիրառումը՝ այն
ընդունելուց հետո վեց ամսվա ընթացքում, բացառությամբ նախնական կալանքի վայրերի եւ
աշխատանքային գաղութների արդյունավետ փոխանցման, ինչը պետք է կատարվի նշված օրենքի
ընդունումից հետո մեկ տարվա ընթացքում:
Քրեակատարողական համակարգի եւ քրեակատարողական օրենսդրության բարեփոխման
պարտավորությունը անմիջականօրեն առնչվում է Հայաստանի Հանրապետության կողմից
վավերացված Եվրոպական Կոնվենցիայի 3-րդ հոդվածի դրույթներին: Կալանավայրերի
համակարգը, ներառյալ նախաքննչական մեկուսարանները, Ներքին գործերի նաեւ Ազգային
անվտանգության նախարարությունների ենթակայությունից Արդարադատության նախարարության
ենթակայությանը փոխանցելու գործընթացն ավարտվել է 2003-ի հունվարին: Ընդունվել են
քրեակատարողական համակարգի բարելավման համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտեր («Ձերբակալվածներին
եւ կալանավորվածներին պահելու մասին» ՀՀ օրենքը (6.02.02թ.), Քրեակատարողական
ծառայության մասին ՀՀ օրենքը (15.12.03) եւ այլն): 2004թ. նոյեմբերի 10-ին ՀՀ
Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ ընդունել է դատապարտյալներին պահելու կարգին
վերաբերող ՀՀ Քրեակատարողական օրենսգիրքը: Ազատազրկման վայրերը Արդարադատության
նախարարությանը փոխանցվելուց հետո թափանցիկ դարձան հասարակության համար, մի շարք
հասարակական կազմակերպություններ դիտարկումներ անցկացրեցին քրեակատարողական u1392 .իմնարկներում:
Ձերբակալվածներին եւ կալանավորվածներին պահելու մասին օրենքի 47-րդ հոդվածով
սահմանվում է հասարակական դիտորդական խմբի ձևավորումն Արդարադատության
նախարարության (այսուհետ` ԱՆ) կողմից: 2004թ. մայիսի 14-ին ՀՀ Արդարադատության
նախարար Դավիթ Հարությունյանը վկայագրեր է հանձնել ՀՀ Ան քրեակատարողական
ծառայության կալանավորվածներին պահելու վայրի հասարակական դիտորդների 11 անձից
բաղկացած խմբի անդամներին: Խմբում ընդգրկվել են մի շարք հասարակական, այդ թվում
իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, խմբի կազմում է նաև
Հայաստանյայց Առաքելական եկեղեցու ներկայացուցիչը:
Խումբը ստեղծվել է Արդարադատության նախարարի հրամանով` «Ձերբակալվածներին եւ
կալանավորվածներին պահելու մասին» ՀՀ օրենքի, «ՀՀ Արդարադատության նախարարության
քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրում հասարակական
դիտորդների խմբի գործունեության կարգի» դրույթների համաձայն: Մասնավորապես, ըստ
փաստաթղթերի, խումբն ամրագրվում է որպես կալանավորվածներին պահելու վայրերում
պահվող անձանց իրավունքների եւ ազատությունների պահպանման խնդիրներով զբաղվող
վերահսկող մարմին: Կարգի համաձայն խմբի անդամներն իրավասու են անարգել այցելել
քրեակատարողական հիմնարկներ, ծանոթանալ տարաբնույթ փաստաթղթերի բովանդակությանը (նաև
կալանավորված անձի համաձայնությամբ նրա անձնական գործերին եւ գրագրությանը, բացի
գաղտնի փաստաթղթերից), հիմնարկի իրավիճակին, ինչպես նաև հանդիպել կալանավորված
անձանց: Խմբի անդամներն ընդգրկվում են 3 տարի ժամկետով:
Հասարակական դիտորդների խմբի անդամները 2004թ. Հունիս-2005թ. փետրվար ամիսներին
ԵԱՀԿ, PRI (Դատական Ռեֆորմների Միջազգային կազմակերպություն), ազմակերպությունների
աջակցությամբ մասնակցել են հատուկ դասընթացների ազատազրկման վայրերում մոնիտորինգ
անցկացնելու հմտություններին տիրապետելու նպատակով: Խմբի այցելությունները
քրեակատարողական հիմնարկներ սկսվել են 2004թ. հունիսից, 2004թ. հունիս-փետրվար
ամիսներին տեղի ունեցած այցելությունների արդյունքները ամփոփված են 2005թ. խմբի
առաջին հաշվետվությունտեղեկանքի մեջ: Իր գործունեության ընթացքում խումբը ընդունել
է ներքին էթիկայի կանոններ (հավելված):
2005թ. ընթացքում խումբը կատարել է պլանային եւ ոչ պլանային այցելություններ
ահազանգերի եւ մամուլի հրապարակումների հիման վրա:
Սույն հաշվետվության մեջ ներկայացված են խմբի այցելած քրեակատարողական
հիմնարկներում կալանավորված անձանց պահելեւ պայմանները, նրանց նկատմամբ համակարգի
աշխատակիցների վերաբերմունքը: Հաշվետվությունը կազմելիս խումբը համեմատական
վերլուծություն է կատարել 2005թ. Ընթացքում իր ստացած տվյալների, խմբի 2004թ.
հաշվերվության, ինչպես նաեւ մինչ այդ այլ ՀԿ-ների (Քաղաքացիական հասարակության
ինստիտուտ, Ժողովրդավարական բարեփոխումներիազգային լիգա, Հայաստանի Հելսինկյան
կոմիտե) կողմից կատարված մոնիտորինգների միջև, դրանք համադրելով միջազգային
չափանիշների հետ:
Խումբը շնորհակալություն է հայտնում ՀՀ ԱՆ ՔԿ վարչությանը եւ քրեակատարողական
հիմնարկների ղեկավարությանը խմբի աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու համար:
Խումբը շնորհակալություն է հայտնում նաև ԵԱՀԿ Երևանյան գրասենյակին, Բաց
հասարակության ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղին եւ տարածաշրջանային PRI
գրասենյակին խմբին մասնագիտական, տեխնիկական և ֆինանսական աջակցություն
ցուցաբերելու համար:
