27 սեպտեմբերի – 3 հոկտեմբերի 2006

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունները մերժվեցին

03 Հոկտեմբեր 2006

Այսօր առավոտյան ՀՀԿ խմբակցությունը գրեթե ամբողջ կազմով ներկայացել էր խորհրդարան`
ապահովելու նախորդ նստաշրջանում քննարկված հարցերի քվեարկությունները:
Այնուամենայնիվ, վիճահարույց երկու հարցեր ՀՀԿ-ին չհաջողվեց քվեարկությամբ
անցկացնել:

Մասնավորապես, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ
եւ լրացումներ կատարելու մասին օրենքը» քվեարկությամբ չանցավ 46 կողմ, 1 դեմ
ձայների հարաբերակցությամբ...


www.hra.am/arm/?page=issue&id=16154

Օրենքի ընդունումը կառաջացնի «քաղաքացիական անհնազանդություն»

02 Հոկտեմբեր 2006

Այսօր պատգամավորներից ավելի շուտ Ազգային Ժողով էին եկել Երեւանի իրացման գոտիների
բնակիչները, որոնք «պետության կարիքներ»-ից ելնելով մնացել են առանց բնակարանների:
Թեեւ ԱԺ նիստերը սովորաբար սկսվում են 12:00-ին, սակայն 10:15-ից Հյուսիսայի,
Գլխավոր պողոտաների, Կողբացի, Ֆիրդուսի, Կոզեռնի փողոցների նախկին բնակիչները,
Դալմայի եւ Հին Նորքի այգետերերը հավաքվել էին Դեմիրճյան փողոցի ԱԺ մուտքի մոտ,
որպեսզի «ժողովրդական ճնշում» գործադրեն աշխատանքի ժամանող պատգամավորների վրա՝ «Հասարակության
եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը
օրակարգ չմտցնելու համար...


www.hra.am/arm/?page=issue&id=16157

Ազգային ժողովը չհաստատեց սեփականության օտարմանը վերաբերող օրինագիծը

28 Սեպտեմբեր 2006

Ազգային ժողովի` այսօր շարունակվող արտահերթ նիստում պատգամավորները քվեարկությամբ
մերժեցին «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման»
մասին օրենքի նախագիծը: Այն ստացավ ընդամենը 62 կողմ ձայն: Օրինագծի հաստատման
համար պակասեց 4 ձայն:

Փաստորեն, քվեարկությանը չմասնակցած ընդդիմադիր «Արդարություն», «Ազգային
միաբանություն», ինչպես նաեւ «Օրինաց երկիր» խմբակցությունները, կարողացան
արգելափակել օրենքի նախագծի հաստատումը...


www.hra.am/arm/?page=issue&id=16146

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մրցանակներ է շնորհել

28 Սեպտեմբեր 2006

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխությունն
անցկացնում է արդեն չորրորդ տարին` 2002 թվականից...


www.hra.am/arm/?page=issue&id=16151

Լրագրողական կազմակերպությունները մտահոգված են հայտարարություն

28 Սեպտեմբեր 2006

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ
կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ...


www.hra.am/arm/?page=issue&id=16152