ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ո՞մ համար է զանգը ղողանջում
Ինչու՞ փախստականների սոցիալական եւ մշակութային ինտեգրումը պատմական Հայրենիքում
այսքան երկար է ձգվում, իսկ երբեմն այդ գործընթացը ոչ պակաս ողբերգական երանգներ է
ստանում, քան այդ ամենի նախապատմությունը: Ինտեգրման գործընթացի դժվարությունների

հիմքում ընկած է մեր հասարակությունում առկա հակասությունները, որի հիմքում
մշակույթ-ենթամշակույթ հակադրությունն է: Մշակութային ոլորտում առկա
հակասությունները կենցաղում կարող են ստանալ հատկապես սուր բնույթ, քան
քաղաքականության կամ տնտեսության ոլորտներում: Ձեւավորված կարծրատիպերը, իրական կամ
մտածածին դժգոհություններն ու վիրավորվածությունները աննկատորեն դառնում են
հասարակական հարաբերությունների պատճառներ: Նման լարվածության դաշտ առաջացել է
նախկին փախստականների շուրջը եւ կարող են առաջանալ այլ ներգաղթողների շուրջը:
Զինված հակամարտության սկզբից ի վեր Ադրբեջանից Հայաստան ներգաղթեցին հարյուր
հազարավոր փախստականներ: Սկզբնական փուլում նրանց փորձում էին օգնել` իրականցվում
էին հատուկ ծրագրեր, օրինակ` ՄԱԿ-ի կողմից օժանդակվող հեգեբանական վերականգնողական
ծրագրեր եւ այլն: Միաժամանակ կազմակերպվում էին հայոց լեզվի դասընթացներ:
Այնուամենայնիվ փախստականների մեծ մասը որոշ ժամանակ անց լքեցին պատմական Հայրենիքը:
Դրա հիմնական պատճառնեը հաճախ ընկած էին ոչ թե սոցիալական, այլ հեմց
մշակութաբանական ոլորտում: Ավելի ճիշտ, պատճառը մշակույթ-ենթամշակույթ հակասության
մեջ էր: Մենք եւ նրանք տարբերակման հիմքը արժեքային համակարգի, մշակույթի,
մտածողությամ տարբերությունների մեջ էր:
Մյուս, որ պակաս կարեւոր պատճառը ներգաղթողների իրավունքների ոտնահարումներն էին:
Օրինակ` ըստ Սահմանադրության եւ զինապարտության, արտասահմանցիների, փախստականների
մասին օրենքների Հայաստանի բանակում պետք է ծառայեն Հայաստանի քաղաքացիները, սակայն
մինչ 1999 թվականը, երբ ընդունվեց «Փախստականների մասին» օրենքը, փախստականներին,
համատարած կերպով, բռնի եղանակներով ստիպում էին ծառայել բանակում:
Մարզային կամ քաղաքային ադմինիստրացիաների չինովնիկները եւ զինկոմիսարիատների
պաշտոնյանները, օգտվելով օրենքների թերություններից, ձեւավորեցին փախստականներին
բանակ զորակոչելու ավանդույթը, որն իրականացվում է մինչ այժմ: Նման կերպ վարվելու
համար հիմք են ընդունվում «Փախստականների մասին» օրենքի 18-րդ հոդվածը, ըստ որի
փախստականը կարող է սեփական ցանկության դեպքում ծառայել բանակում եւ «Զինապարտության
մասին» օրենքը, որտեղ հստակարեն չի նշվում, որ փախստականըներին բանակ զինակոչելը
իրավական հիմք չունի:
Օրինական հիմք չունեցող փախստականներին բանակ զորակոչելու պրակտիկան արտահայտվում է
նրանց բանակում ծառայելու դիմումներով: Կան մարդիկ, որոնք իրոք ցանկանում են
ծառայել, սակայն քիչ չեն նրանք, ովքեր դա անում են պարտադրված կերպով: Նրանց մեջ են
այն երիտասարդները, ովքեր չունեն բնակարան եւ ծանր սոցիալական պայմաններում են,
սակայն նրանք գտնվում են բարոյահոգեբանական ճնշման տակ, որը հաճախ ստեղծում ենհենց
պետական չինովնիկներն եւ տեղակական իշխանությունները: Հաճախ նրանց ուղղակի
ահաբեկում են: Վերջիններս չեն համարձակվում դիմել դատարան, քան որ նախորոք գիտեն,
որ բանակային կառույցի դեմ դատակակ որոշումների ընդունումը բացառվում է:
Անուամենայնիվ մշակութային հակասության գործոնը առաջնային է: Եթե Հայաստանը
համարվում է մոնոէթնիկ հասարակություն, փախստականներն իրենց ինտերնացիանալիստ էին
համարում: Նույն էթնոսին պատկանալու փաստը չի խանգարում, որ տարբեր էթնիկական
ենթամշակույթներ գոյություն ունենան: Դա հակասությունների պատճառ է հանդիսանում:
Որպեսզի հասկանանք, թե որքանով է արդիական մշակույթ-ենթամշակույթ հակասությունը եւ
արդյոք դա միայն փախստականներին է վերաբերվում, դիտարկենք Հայաստանի քաղաքացիների
արտասահմանից Հայրենիքը ետ վերադարձի խնդիրը:
Այն հայաստանցիները, որոնք արտասահմանում մոտ տաս տարի են գտնվել, նրանցից շատերի
երեխաները մեծացել են այլ միջավայրում: Վերադարձի դեպքում մենք արդեն տեսնում են
մշակույթ-ենթամշակույթ հակասությունների նոր դրսեւորումներ կամ հիշենք 50-ականներից
սկսված ախպարների խնդիրը:
Փախստականների նկատմամբ բացասական կամ անտարբեր վերաբերմունքը ավելի խորն է, երբ
մշակութային առումով ավելի մեծ է անդունդը: Եթե օրինակ, Ռուսաստանում չինացիների
նկատմամբ վերաբերմունքը անտարբեր կամ անգամ բարյացակամ է, ապա ազգությամբ ռուս
փախստականների նկատմամբ ավելի շուտ բացսական է լինում: Հաճախ հայ փախստականներին
մեղադրում են մայրենի լեզվի չիմավության մեջ: Սակայն ինչպես բացատրել Ռուսաստանում
միջինասիական երկրներից հայրենադարձված ռուսների նկատմամբ առկա բացսական
վերաբերմունքը, որոնց հարազատ լեզուն հենց ռուսերենն է: Նման կոնֆլիկտներ կան
արեւմտյան եւ արեւելյան գերմանացիների միջեւ: Նման օրինակներ կարելի է շատ բերել:
Հաշվի ուռնելով այն, որ մեր հասարակությունը սովոր է գաղթերի եւ վերաբնակեցումների,
ապա էթնոմշակույթի բազմազանությանը մենք պետք է որ ադապտացված լինենք, սակայն,
հակառակ դրան, բավականին խորն է ընկալվում տեղացիների եւ եկվորների միջեւ
մշակութային անջրպետը:
Ինտեգրացիան երկկողմանի գործընթաց է եւ ընդունող կողմը իր հերթին պետք ստեղծի
պայմաններ փախստականների եւ միգրանտների ադապտացիայի համար: Շատ արեւմտյան երկրներ
հենց միգրանտների շնորհիվ է, որ դարձել են ավելի բարգավաճ եւ հզոր:
Շատ փախստականների համար ժամանակը կանգ է առել հանրակացարաններում եւ
պանսիոնատներում:Այդ մարդիկ մեղավոր են այն բանում, որ ապրում էին այն վայրերում,
որոնք դարձել են հակամարտության տարածքներ: Փախստականները կորցնում են տարիների
ընթացքում ձեռք բերված գույքը, ունեցվածքը եւ սոցիալական կարգավիճակը: Դրանց
գումարած անվերադարձ կորցրած առողջությունը եւ հարազատների կորուստը: Նրանք ոչ
միայն զրկվել են իրենց ապրելակերպից, այլեւ դուրս են մղվել հասարակությունից:
Ժամանակը նրանցից շատերի համար կանգ է առել 1988 թվականի վրա:
Եթե մենք չենք ցանկանում նկատել, թե այսօր ինչպես է ոտնահարվում մեկի կյանքը եւ
չենք ցանկանում լսել, թե ինչպես է նրա համար զանգը ղողանջում, ապա վաղը զանգը
կարող է ղողանջել հենց մեզ համար:
