ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
14-27 հունիսի 2006
Հայաստանի փոխարտգործնախարարը Մոսկվայում կբարձրացնի նաեւ հայերի
սպանությունների հարցը
27 Հունիս 2006
Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը Հայաստանի եւ Ռուսաստանի
արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների ընթացքում կբարձրացնի նաեւ
հայերի՝ վերջերս Ռուսաստանում հաճախակի դարձած սպանությունների հարցը...
www.hra.am/arm/?page=issue&id=16020
Մամուլի ազգային ակումբը գտնում է, որ իշխանությունները փորձում են «զսպաշապիկ
հագցնել լրատվամիջոցներին»
27 Հունիս 2006
Հայաստանի մամուլի ազգային ակումբը այսօր հայտարարել է, որ քրեական գործ հարուցելով
«Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի նկատմամբ, Հայաստանի
իշխանությունները փորձում են «զսպաշապիկ հագցնել լրատվամիջոցներին»...
www.hra.am/arm/?page=issue&id=16022
«Սյունյաց երկիր» թերթի հայտարարությունը
21 Հունիս 2006
«Սյունյաց երկիր» թերթի 2006թ. հունիսի 15-ի համարում հրապարակվել է հոդված «Սյունիքի
էներգահամակարգը կոռումպացվում է, եթե արդեն չի կոռումպացվել հիմնովին»
վերտառությամբ: Այդ առիթով հունիսի 21-ին թերթի խմբագրություն են այցելել «Հայաստանի
էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության «Տաթեւ» մասնաճյուղի (սպասարկում է Սյունիքի
ամբողջ մարզը) տնօրենն ու երկու փոխտնօրենը: Հոդվածը քննարկելիս նրանց առաջարկվել է
ներկայացնել պատասխան խոսք կամ արձագանք՝ գործող օրենքի սահմաններում, եթե իրենք,
իրոք, առարկություններ ունեն տպագրված նյութի վերաբերյալ: Սակայն դա չի բավարարել
մասնաճյուղի ղեկավարներին: Եվ տնօրեն Արայիկ Գրիգորյանի կարգադրությամբ անմիջապես
հոսանքազրկվել է այն բնակարանը, որտեղ վարձակալական հիմունքով գտնվում է թերթի
խմբագրությունը: Եվ հոսանքազրկման հետեւանքով թերթը հայտնվել է պարապուրդի մեջ...
www.hra.am/arm/?page=issue&id=16013
Հունիսի 20-ին նշվում է փախստականների
միջազգային օրը
20 Հունիս 2006
Այսօր փախստականների միջազգային օրն է: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց
Հայաստանի տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետի
տեղակալ Դավիթ Հակոբյանը, միգրացիոն հոսքերի, բնակչության տեղաշարժերի արդյունքում
նվազել է Հայաստանում փախստականների թիվը, որն այժմ կազմում է շուրջ 260 հազար:
Սակայն թվի նվազումը չի հանգեցրել նրանց հիմնախնդիրների լուծմանը...
www.hra.am/arm/?page=issue&id=16009
«Ա1+»-ը «ֆորս մաժորային իրավիճակում»
19 Հունիս 2006
Երկուշաբթի օրը «Ա1+» հեռուստաընկերության աշխատակազմը Դատական ակտերի հարկադիր
կատարման (ԴԱՀԿ) ծառայության վերահսկողության ներքո վերջնականապես ազատեց երկար
տարիների ի վեր զբաղեցրած տարածքը Գրիգոր Լուսավորիչ փողոցում...
www.hra.am/arm/?page=issue&id=16010
