7-13 հունիսի 2006

Հայաստանը հայտնվել է «Մարդկանց թրաֆիքինգի մասին» զեկույցի հատուկ
վերահսկման ցուցակում

7 Հունիս 2006

Միացյալ Նահանգների հրապարակած
«Մարդկանց
թրաֆիքինգի մասին»
հերթական զեկույցում Հայաստանը անցյալ տարվա
համեմատությամբ հայտնվել է ավելի վատ դիրքում:

Չորեքշաբթի օրը
Միացյալ Նահանգների պետքարտուղարի
խորհրդական, դեսպան Ջոն Միլլերը
վիդեոհարցազրույցում ասաց, թե «բազմաթիվ երկրներ են բնութագրված որպես թրաֆիքինգի
խոշոր սկզբնաղբյուր»:

Զեկույցի հեղինակները օգտվում են տարբեր աղբյուրներից՝ հիմնվելով նաեւ ՄԱԿ-ի
գնահատականների վրա, որոնց համաձայն, հայաստանցի ավելի քան 2000 կանայք թրաֆիքինգի
զոհ են Արաբական էմիրություններում եւ Թուրքիայում...


www.hra.am/arm/?page=issue&id=16017