24-30 մայիսի 2006

Մայիսի 31-ին կընտրվի Հայաստանի խորհրդարանի նոր խոսնակ

30 Մայիս 2006

Մայիսի 31-ին, ժամը 12-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ` օրակարգում ունենալով
Ազգային ժողովի նախագահի ընտրությունը: Համապատասխան որոշում է ստորագրել ՀՀ ԱԺ
նախագահի տեղակալ Տիգրան Թորոսյանը, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ
կետի համաձայն` կատարում է ԱԺ նախագահի պարտականությունները: Արտահերթ նիստին
կընտրվեն նաեւ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու
սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական
հանձնաժողովների նախագահները, հայտնում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:

hra.am/arm/?page=issue&id=15974

Արթուր Բաղդասարյանը այլեւս խորհրդարանի խոսնակը չէ, «Օրինաց երկիր»-ը
պատրաստվում է արտահերթ համագումարի

30 Մայիս 2006

Երկուշաբթի օրը «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը
վերահաստատեց իր հրաժարականը, ինչը, ըստ օրենքի, նշանակում է, որ նա այլեւս
խորհրդարանի խոսնակը չէ: Ազգային ժողովում կայացած մամլո ասուլիսում նա հայտարարեց
նաեւ, որ մոտ ժամանակներս տեղի կունենա իր գլխավորած կուսակցության արտահերթ
համագումարը, որտեղ կճշտվեն առաջիկա անելիքները:

hra.am/arm/?page=issue&id=15965

«Մելտեքս» ընկերությունը կրկին պարտվեց մրցույթում

25 Մայիս 2006

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) այսօր 2
ռադիոհաճախությունների համար հայտարարված մրցույթներում հաղթող ճանաչեց «Ուլիս-Մեդիա»
եւ «Ռադիո-Պրո» ընկերություններին: «Մելտեքս» ընկերությունը, որի կազմի մեջ մտնում
«Ա1+» հեռուստաընկերությունը, հերթական անգամ պարտվեց...

hra.am/arm/?page=issue&id=15960

Միջազգային կառույցը զարմանում է ՀՀ ԱԳՆ վրա

25 Մայիս 2006

 Մայիս 25-ին Երեւանում քննարկվում էր «Human Rights
Watch» կազմակերպության տարեկան զեկույցը, որում մեծ տեղ էր հատկացված Հայաստանի
խնդիրներին:

Դատելով Հայաստանի ԱԳՆ պատասխանից «Human Rights Watch»-ին, մասնավորապես մամուլի
ազատության առումով «որեւէ խնդիր չկա Հայաստանում»: ԱԳՆ նամակում գրված է, որ
կազմակերպությունը փաստական սխալներ է թույլ տվել` խոսելով Հեռուստատեսության եւ
Ռադիոյի Ազգային Հանձնաժողովի անկախության եւ ընդհանրապես հաճախությունների
մրցույթների փաստական կողմի հետ կապված:

hra.am/arm/?page=issue&id=15963