ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԱՊՀ ներկան և ապագան
ԱՊՀ մահը լինելու է դանդաղ և տանջալից
ԱՊՀ երկրների արտգործնախարարների վերջին նիստը Մոսկվայում մտորումների տեղիք է տալիս: Համարյա բոլոր լուրջ մասնագետները վաղուց կարծիք են հայտնում, որ այդ ձեւաչափը չի կարող երկրորդ շունչը առնել, որովհետեւ առաջինն էլ չուներ: ԱՊՀ պատմությունը փաստում է, որ այդ նախագիծը չափազանց անորոշ էր, իսկ զարգացման դինամիկան՝
իրարամերժ, եթե իհարկե, □զարգացում□ բառը այստեղ տեղին է: ԱՊՀ-ն այդպես էլ մնաց բոլոր իմաստներով աղճատված քաղաքական, տնտեսական տարածք: Ինչ վերաբերում է ամենակարեւոր հանգամանքին` մշակութային ընդհանրությանը, ապա այդ տեսակետից լիարժեք ինտեգրացիոն ֆորմատ լինելու համար ԱՊՀ-ն շատ քիչ հավակնություններ կարող է ունենալ: Պատմության փորձը փաստում է, որ ուժեղ և հեռանկարային են այն դաշինքները, որոնց անդամների
արժեքային համակարգերը մոտիկ են իրար կամ համընկնում են: ԱՊՀ երկրներն արդեն չեն համապատասխանում այդ պահանջին, քանի որ գոնե վերջին 10 տարիների ընթացքում ամեն երկիր զարգացել է իր սեփական ուղիով: Որոշ երկրներ վերադարձել են իրենց կրոնական, մշակութային և քաղաքակրթական ակունքներին, կամ այդ ճանապարհին են: Երկրների մի այլ խումբ մի նոր ինքնություն է ձեւավորում իր ազգի համար, որը կարող է իրենց մոտեցնել ԵՄ ֆորմատին, ապագայում նրա մասնիկը լինելու նպատակով: Վրաստանը ԱՊՀ վերը նշված նիստից հետո հայտարարեց, որ իր համար անիմաստ է համարում այդ ֆորմատը, իսկ երկրի նախագահը հանձնարարական է տվել կառավարությանը՝ թվերով ապացուցելու ԱՊՀ ֆորմատում մնալու արդյունավետ լինելը: Կասկած չկա, թե ինչպիսի արդյունքեր կտան այդ հետազոտությունները եւ ինչպիսի հետեւություններ կանի Վրաստանի պառլամենտը: Այդ գործընթացին նպաստում են Վրաստանի արտաքին քաղաքականության նպատակները, որոնք կապված են ՆԱՏՕ-ի և ԵՄ հետ: Ուկրաինայի անդամակցությունը ԱՊՀ-ին նույնպես ժամանակի խնդիր է. այդ երկիրը նույնպես մեծ արագությամբ է սլանում դեպի ԵՄ և ՆԱՏՕ, ինչպես և Վրաստանը: Նշենք, որ վերջին ամիսներին իհայտ եկած իր □քաղաքակիրթ□ տնտեսական քաղաքականությամբ Ռուսաստանը ավելի վնաս հասցրեց իր երկարատեւ աշխարհաքաղաքական նպատակներին, քան օգուտ: Ռուսական էներգակիրների ցածր գները կարծես այդ համագործակցության գրավչության ամենաէական մասն էին կազմում, և այժմ ԱՊՀ մեջ մնալու պատճառները համարյա անիմաստ են ԱՊՀ որոշ եվրոպամետ երկրների համար:
Կարելի է պնդել, որ ԱՊՀ –ի կազմում մոտ ապագայում կմնան միայն Կենտրոնական Ասիայի նորանկախ երկրները և Հայաստանը, որին ավելի շատ հետաքրքրում է ռազմական համագործակցությունը, որը հարկ եղած դեպքում հնարավոր է իրագործել և զարգացնել ոչ թե ԱՊՀ-ի շրջանակներում, այլ ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերությունների ֆորմատում: Ռուսաստանի փորձագետները և քաղաքական գործիչները ԱՊՀ ցածր արդյունավետության հանգամանքը ՀՀ համար մեկնաբանելիս, որպես որոշիչ գործոն, նշում են ՀՀ-ՌԴ ընդհանուր սահմանի բացակայությունը: Սական այդ □տխուր□ հանգամանքը բավարար բացատրություն չի կարելի համարել. հիմնական պատճառն այն է, որ Ռուսաստանը, հետաքրքրված լինելով ՀՀ հետ հենց ռազմական համագործակցություն ծավալելու մեջ, ԱՊՀ այլ խնդիրների հետ համագործակցության նպատակները մնում են թղթի վրա: ԵՄ դեպքում, օրինակ, այդպիսի բացատրությունները չեն ընդունվում որպես բավարար հիմք:
Սակայն կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները առայժմ պետք է խուսափեն այնպիսի քայլերից, որոնք իրեն թույլ է տալիս Վրաստանը: Այդ երկրի քաղաքական իրողությունը այլ է, և եթե նա արդեն ունի արեւմուտքի (ԵՄ եւ ՆԱՏՈ) հստակ տեսակետը իր ապագա զարգացման մասին, ապա Հայաստանը դեռ ինքն էլ իր համար չի որոշել այդ խնդիրը: Ավելին, մեր իշխանության գլխավոր թեւերը դեռ համաձայնության չեն եկել այդ խնդիրների շուրջը, իսկ ազգային կոնսենսուսի մասին խոսել ը ընդհանրապես շատ վաղ է: □Կենտրոն□ հեռուստատեսության եթերում վերջերս տեղի ունեցած բլից-հարցման արդյունքում պարզվեց, որ հեռուստադիտողների մոտ 60% Ռուսաստանը համարում է բարեկամ երկիր: Համոզված եմ, եթե հարցումը վերաբերեր ԱՊՀ-ին, այդ տոկոսը կլիներ ավելի ցածր: Սակայն ԱՊՀ կազմում անդամակցելու համար ամենակարեւոր հանգամանքներից է ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը ՌԴ քաղաքականությանը: Այդպիսով, ԱՊՀ-ի մահը լինելու է դանդաղ և տանջալից, և այդ կառույցից սպասելիքներ ունենալը իրատեսական չէ: ՀՀ արտաքին քաղաքականությունը, այնուամենայնիվ, պետք է հիմնվի հասարակական կարծիքի ուսումնասիրությունների վրա. միայն այդ դեպքում այն կունենա ժողովրդի վստահությունը և աջակցությունը:
